ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա Իրանի շուրջ իրավիճակը հղի է մեզ համար անդառնալի հետևանքներով. Կարեն Միրզոյան Իրանի գլխավոր շտաբի պետը սպանվել է Իսրայելի հարձակման հետևանքով
13
Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Ամիր Ալի Հաջիզադեն Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Թեհրանն իրավունք ունի արձագանքել հարվածներին. Իրանի ԱԳՆ Իրանի գերագույն առաջնորդ. Իսրայելը կբախվի դառը և սարսափելի ճակատագրի Պատերազմ Արցախում
Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Տիգրան Ավինյանի հոր դեմ հերթական դատական նիստը ավարտվեց (տեսանյութ) Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Հայերը հայտնվել են Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում. ԱԱԾ Գնաճ, պարենի խնդիր, հարձակում՝ 5 մարզի վրա․ Իրանում պատերազմը սպառնալիք է Հայաստանին․ «Կարճ ասած» Կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգընտիր Հայրապետի կողքին․ Արարատյան Հայրապետական թեմ Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ Մեր պարտքն է անել ամեն ինչ, որ Նեռը շուտ պարտվի սատանայական գործում. Լևոն Զուրաբյան ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա Փաշինյանը խելագար է, հոգեկան շեղումներ ունի, Եկեղեցու խաչերն էլ կհանի վրայից, Ալիևի ձեռքերն է պաչում Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ Ռուսաստանը, Չինաստանը և Թուրքիան դատապարտել են Իսրայելին Իրանի շուրջ իրավիճակը հղի է մեզ համար անդառնալի հետևանքներով. Կարեն Միրզոյան Կարճ այն մասին, թե ո՞ւր են գնում կոյուղատար համակարգի պահպանման նպատակով ծախսված գումարները (տեսանյութ) «Երբ սրանք ասում են՝ պատերազմը Հայաստան «չի գալու», նշանակում է՝ գալիս է»․ Բորիս Մուրազի ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Ամիր Ալի Հաջիզադեն Ջերմ ու ապահով․ Մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում (տեսանյութ) Հայերը հայտնվել են Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում. ԱԱԾ Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ Իրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան Ոսկանյան Արցախում կառուցված օդանավակայանները՝ պլացդարմ Իրանի դեմ գործողությունների համար․ Վիտալի Մանգասարյան Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ Իրանի գլխավոր շտաբի պետը սպանվել է Իսրայելի հարձակման հետևանքով Գյումրիում կայանալու է «Գյումրիի գավաթ 2025» միջազգային լրագրողական ֆուտբոլային մրցաշարը (տեսանյութ) Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը Ի՞նչ նախորդեց Իրանին Իսրայելի հասցրած հարվածին․ Հակոբ Բադալյան ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Իրանի վրա հարձակումը և կոչ անում դադարեցնել ռազմական գործողությունները

«Ահա թե ինչու էր անհրաժեշտ, որ 2018-ին Հայաստանում իշխանության գար այնպիսի ուժ, որը պատրաստ կլիներ անհամաչափ զիջումների գնալ Արցախի հարցում»

«Փաստ» օրաթերթը գրում է. Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Արցախի Հանրապետության շուրջ, ընդամենը մեկ նպատակ ունեն՝ արցախահայության համար ստեղծել անտանելի պայմաններ, որ մարդիկ էվակուացվեն Արցախի Հանրապետությունից։ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

«Եթե Արցախում հայեր չլինեն, չի լինի նաև ռուս խաղաղապահների անհրաժեշտությունը։ Եթե Արցախում ռուսական զորախումբ չլինի, ու Արցախի հարցն էլ, որպես այդպիսին, փակվի, ռուսական զորախմբի ներկայությունը Հայաստանում նույնպես կասկածի տակ է դրվելու։ Էմոցիոնալ տեսանկյունից մենք շատ տարբեր քննարկումներ կարող ենք անել՝ սկսած նրանից, որ Արցախի Հանրապետությունում արդեն սովից մահեր կան, մարդիկ ուշագնաց են լինում թերսնման պատճառով։ Այս ամենը որքան էլ ծանր է, էմոցիոնալ է այն առումով, որ այս գործընթացներն ուղղված են հենց ՌԴ-ի դեմ։ Արցախահայերը հակառուսական ծրագրերի շրջանակներում պատանդ են դարձել։ Իրենք պատանդ են դարձել թե՛ ՀՀ, թե՛ Ադրբեջանի իշխանությունների, թե՛ թուրքերի, թե՛ այս ամենի հետևում կանգնած Արևմուտքի ձեռքերում։ Իրավիճակը սա է, և մինչև մենք այն սթափ չգնահատենք, մնացած գնահատականները կարող են մեր հոգին թեթևացնել զուտ մեր զայրույթն արտահայտելու իմաստով, բայց իրավիճակ չեն փոխի»,-ասաց քաղաքագետը։

Իրավիճակը սթափ գնահատելու խնդրին անդրադառնալով՝ նա մի քանի շերտի մասին խոսեց։ «Առաջին հերթին՝ այս ամենը պետք է սթափ գնահատեին Արցախում, որտեղ համապատասխան քաղաքական գնահատականներ պետք է տրվեին ՀՀ իշխանությունների արածներին։ Բացի այդ, պետք է փորձեին գործընկերներ գտնել թե՛ ՀՀ քաղաքական դաշտում, թե՛ արտերկրում՝ մեր պոտենցիալ դաշնակիցների հետ, որ հասկանային՝ ինչպես կարելի է այս իրավիճակից դուրս գալ։ Բայց Արցախի իշխանությունները քաղաքական պայքարի իմիտացիա են անում։ Պատկերավոր ասած՝ Արայիկ Հարությունյանը պետք է նստեր ոչ թե իր նախագահականի, այլ Երևանի կառավարական առաջին շենքի դիմաց, քաղաքական գնահատական տար Նիկոլ Փաշինյանին։ Դա չանելով՝ ավելի մոտեցրեց արդեն Բաքվի բանտում նստելու պահը։ Այդ մարդկանց՝ պետական այր լինելու կարգավիճակն այժմ «էլիտար գերիների» կարգավիճակին է իջեցվել։ Մենք Արցախի Հանրապետությունից այս ամենի սթափ գնահատականը չենք տեսնում»,-ընդգծեց նա՝ շեշտելով, որ այս վարքագիծը պատճառներ ունի։

«Պատճառներից մեկը կարող է վերին աստիճանի ճշմարտություն չլինել, բայց հաշվի առնենք, որ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ խոսում էր արցախցի պաշտոնյաների ունեցվածքի մասին՝ ՀՀ-ում։ Ես կարող եմ ենթադրել, որ այդ մարդիկ իրենց ունեցվածքը կորցնելու վախից քաղաքական գնահատականներ չեն տալիս պաշտոնական Երևանի գործողություններին, քաղաքական գործընթացներին չեն մասնակցում՝ ասելով, որ իրենց չխառնեն այդ գործընթացների մեջ։ Այդուհանդերձ, ցանկացած ելքի պարագայում, եթե Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին մնա, այդ մարդկանցից պարզապես խլելու է իրենց ունեցվածքը, այն «ապօրինի ձեռքբերված գույք» է հայտարարվելու։

Երկրորդ՝ եթե իրենք հույս ունեն, թե ինչ-որ պայմանավորվածությունների արդյունքում պաշտոնական Երևանը կնպաստի, որ իրենք կարողանան էվակուացվել ՀՀ, ապա սխալվում են։ Արցախից ոչ ոք քաղաքական այդքան կարևոր նշանակություն չունի Փաշինյանի համար, որքան ժամանակին ունեին քաղաքական այն թիմի անդամները, որոնց հետ նա մարտի 1-ի գործողություններին էր մասնակցում։ Փաշինյանն անգամ նրանց թողեց դեպքի վայրում ու հեռացավ։ Հիմա, եթե Արցախում որոշեն, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, թող գնահատեն, թե այդ դեպքում ինչպիսի ավարտ է լինելու»,-ընդգծեց քաղաքագետը։

Այս համատեքստում խոսելով Արցախից միջազգային հանրությանն ուղղված կոչերին, ուղերձներին՝ Բ. Մաթևոսյանը շեշտեց՝ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարում է պաշտոնական Երևանը և առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանը։ «Փաշինյանն Արցախի սուբյեկտայնության վերաբերյալ հստակ պատկերացում ունի, ըստ որի՝ «Արցախն Ադրբեջանի մաս է, Արցախը պետք է հանձնել Ադրբեջանին՝ փրկելու Հայաստանը»։ Իսկ փրկելն իրականում չակերտներում է, որովհետև Ադրբեջանը միայն Արցախը կլանելով կանգ չի առնելու, ինչն իշխանությունները լավ գիտեն։ Եթե պաշտոնական Ստեփանակերտն ուզում է ինչ-որ արդյունքի հասնել, առաջին հերթին պետք է հասնի նրան, որ պաշտոնական Երևանը փոխի իր մոտեցումն Արցախի սուբյեկտայնության վերաբերյալ։

Եթե կարծում են, որ Փաշինյանի իշխանության օրոք կարող են այնպիսի ճնշում գործադրել նրա վրա, ըստ որի՝ կփոխի իր մոտեցումը Արցախի սուբյեկտայնության վերաբերյալ, թող համապատասխան քաղաքական գործընթացներ գեներացնեն, քաղաքական կոնսուլտացիաներ իրականացնեն ոչ իշխանական քաղաքական ուժերի հետ։ Եթե գան «զարմանալի» եզրահանգման, որ հնարավոր չէ փոխել Փաշինյանի մոտեցումը, պարզ տրամաբանական եզրակացության ենք, չէ՞, գալու։ Ուրեմն, Հայաստանում պետք է այլ իշխանություն լինի, որն այլ կերպ կպատկերացնի Արցախի սուբյեկտայնությունն ու այլ բանակցային գործընթաց կվարի։ Այդ՝ այլ իշխանության ձևավորմանը Արցախի իշխանությունը կարո՞ղ է նպաստել, թե՞ ոչ։ Իրենք պետք է գնահատեն իրենց ռեսուրսները, հնարավորությունները, հասկանան՝ ինչով կարող են նպաստել մի իրավիճակի, ըստ որի՝ ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ կլինեն։ Իսկ եթե չեն ուզում մաս դառնալ հայաստանյան գործընթացներին, թող պատրաստ լինեն մաս դառնալ ներադրբեջանական քաղաքական գործընթացներին, ոմանք էլ թող պատրաստ լինեն քրեաիրավական պատասխանատվության ենթարկվելուն՝ Ադրբեջանի կազմում»,-նշեց քաղաքագետը։

Իրավիճակը սթափ գնահատելու համատեքստում քաղաքագետը ՀՀ իշխանություններին մատնանշեց։ «Իրենք շատ սթափ են գնահատում իրավիճակը։ Ավելին՝ իրենք են նպաստում նրան, որ իրավիճակը հենց այսպիսին լինի։ 2018-ից իրականացվող իրենց պետական առաքելությունը որևէ առնչություն չուներ այն սպասելիքների հետ, որոնք ձևավորվել էին հայ ժողովրդի մոտ։ «Խաղաղության պայմանագիրը» գծագրողներին անհրաժեշտ է հետևյալը. առաջին՝ Թուրքիան ու Ադրբեջանն ունենան միասնական ցամաքային սահման, որ հետագայում դա կարողանան օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու ժամանակ։ Եթե գործընթացները դիտարկենք այդ տրամաբանությամբ, կհասկանանք, թե ինչու էր անհրաժեշտ, որ Հայաստանում իշխանության գար այնպիսի ուժ, որը պատրաստ կլիներ անհամաչափ զիջումների գնալ Արցախի հարցում. այն, ինչը մենք տեսնում ենք, անհավասարաչափ զիջումներ են Արցախի հարցում»,-ասաց նա:

Իրավիճակը սթափ գնահատելու առումով, որպես երրորդ շերտ, քաղաքագետն առանձնացրեց ընդդիմությանը։ «Թե ինչու ընդդիմությունը չի անդրադառնում այս ամենին, իմ խորին համոզմամբ, կան մի շարք պատճառներ։ Մասնավորապես, ոչ իշխանական հատվածում վտանգների աստիճանը գիտակցելու սխալ մակարդակ կա։ Քաղաքական դաշտի զգալի հատվածի մոտ չկա գիտակցում, որ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանն Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել։ Այդ մարդկանց անհրաժեշտ էր, որ Փաշինյանն ուղիղ տեքստով ասեր, որ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրի մեջ նաև Արցախն է մտնում, ինչը և արեց իր նախավերջին՝ մայիսի ասուլիսի ժամանակ։ Ես ունեմ լուրջ կասկածներ, որ քաղաքական վերնախավը, հավանաբար, երևի պետք է տեսնի փաստաթուղթ, նոր սկսի ինչ-որ գործընթացներ գեներացնել։

Խոսքն այնպիսի փաստաթղթի մասին է, որտեղ սևով սպիտակի վրա գրված կլինի, որ հարյուր հազարներով ադրբեջանական համայնք պետք է տեղափոխվի ՀՀ, որ Փաշինյանը պատրաստ է հանձնել ոչ միայն «անկլավները», այլև «Զանգեզուրի միջանցքը»։ Մենք կորցրեցինք Արցախի զգալի հատվածը, մարդիկ նոր սկսեցին մտածել Արցախի փրկության մասին, հիմա ուզում են հասցնել մեզ մի իրավիճակի, որ արդեն ՀՀ զգալի հատվածը կորցնենք, նոր մտածեն ՀՀ-ին այս իրավիճակից դուրս բերելու մասին։ Սա նոնսենս է։ Սա է պատճառը, որ ասում եմ՝ մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ աստիճանի վտանգի առջև ենք կանգնած։ Իսկ եթե գիտակցում են ու ոչինչ չեն անում, լրիվ այլ խոսակցության թեմա է, որի գնահատականը ես չէ, որ պետք է տամ»,-հավելեց նա։

Բենիամին Մաթևոսյանը նշեց, որ Փաշինյանը երկար ժամանակ է՝ բավականին անկեղծ է խոսում հայ հասարակության հետ. «Ասում է՝ խաղաղության պայմանագրի ստորագրման պարագայում անգամ խաղաղությունը երաշխավորված չէ, քանի որ բոլորից լավ գիտի, թե բանակցային սեղանի շուրջ ինչ փաստաթղթեր են դրված, տարածաշրջանային ինչ տրանսֆորմացիաներ են ենթադրում, ինչ կլինի, որ արդյունքում Հայաստանից ռուսական զորքը դուրս գա, Հայաստանը կկարողանա՞ այլ տեղից անվտանգության երաշխիքներ ստանալ, թե ոչ։ Ադրբեջանցիները չեն թաքցնում, որ բանակցությունները վաղուց ոչ թե Արցախի, այլ ՀՀ կարգավիճակի շուրջ են։ Իրենք թույլ չեն տալու արդիականացնել մեր բանակը։

Ոչ միայն «անկլավների», այսպես կոչված, վերադարձ են պահանջելու, այլ ադրբեջանցիների տեղափոխում Հայաստան։ Այս առումով տարբեր գնահատականներ կան՝ խոսքը 80-ից մինչև 120 հազար ադրբեջանցիների մասին է։ Դրանից հետո, հաշվի առնելով Շուշիի տակ ադրբեջանցի «էկոակտիվիստների» ակցիան, տեսանելի է նաև հետագա ծրագիրը։ Այդ ադրբեջանցիները, որոնք «լեգալ հիմունքներով» հայտնվելու են ՀՀ տարածքում, սաբոտաժի են ենթարկելու ՀՀ էներգետիկ, տրանսպորտային, հանքահումքային արդյունաբերության ենթակառուցվածքները։ Պահանջելու են դադարեցնել նաև ատոմակայանի գործունեությունը։ Այս գործընթացի տրամաբանական ավարտը հայկական պետականության լուծարումն է լինելու»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan