Բարձր տնտեսական աճի «փուչիկը» պայթում է․ Թադևոս Ավետիսյան Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «ՍԵՄ 2017» ՍՊ ընկերության հետ` մեկ միավորի գինը 137 հազար դրամ արժողությամբ գնելով 75 նստարան՝ ընդհանուր 10 մլն 284 հազար դրամի Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ)
9
Ոստիկանությունը բերման է ենթարկել «Զանգ» շարժման ակցիայի մասնակիցների Աղմկահարույց տեսանյութի օտարերկրյա քաղաքացիները ձերբակալվել են. ոստիկանության պարզաբանումը Բանտը ինձ չի կոտրել, ոչ էլ՝ իշխանության կիրառած պատիժները․ Տաթև Վիրաբյան ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան (տեսանյութ) Ադրբեջանն իր հաշվարկներն ունի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Փաշինյանի փոխարտգործնախարարը խույս տվեց լրագրողներից Քաղաքացին թալանի մատերիալ չէ Հայաստանի վերջնական կործանման նախազդը. Փաշինյանն ու Ալիևը աշխատակազմերով գրկախառնվել են ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանական քառօրյայի վերջին նիստն է Պատերազմ Արցախում
Բարձր տնտեսական աճի «փուչիկը» պայթում է․ Թադևոս Ավետիսյան Ոստիկանն ինքնասպանության փորձ է արել քննչական բաժնում․ ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում Ոստիկանությունը բերման է ենթարկել «Զանգ» շարժման ակցիայի մասնակիցների Աղմկահարույց տեսանյութի օտարերկրյա քաղաքացիները ձերբակալվել են. ոստիկանության պարզաբանումը Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Ալիևը չի համապատասխանում Ադրբեջանում Թուրքիայի պատկերացրած իշխանությանը․ քաղաքագետ (տեսանյութ) Բաքվի բռնապետի խոստումներին ու ստորագրություններին չպետք է հավատալ. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ» Բանտը ինձ չի կոտրել, ոչ էլ՝ իշխանության կիրառած պատիժները․ Տաթև Վիրաբյան Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «ՍԵՄ 2017» ՍՊ ընկերության հետ` մեկ միավորի գինը 137 հազար դրամ արժողությամբ գնելով 75 նստարան՝ ընդհանուր 10 մլն 284 հազար դրամի Բանտը ինձ չի կոտրել, ոչ էլ իշխանության կիրառած պատիժները․ Տաթև Վիրաբյան Մոսկվայի օդանավակայաններում 21 չվերթ է հետաձգվել, ևս 2-ը` չեղարկվել Հայերը, ովքեր ցանկանում են ապրել Ղարաբաղում, պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար․ Ալիև ՔՊ-ականը Ալավերդիում գաղտագողի երդվել է Պատգամավորների մոտ մինչեւ Ամանոր դեռ թեժ աշխատանքային են լինելու 70 հազար դոլար արժողությամբ համակարգչային ծրագիր՝ համացանցը հետախուզելու համար Ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ տեղեկությունները չեն հայտնվի Ադրբեջանի կամ Թուրքիայի ձեռքում ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվը աննախադեպ է. Գոհար Մելոյան (տեսանյութ) Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան (տեսանյութ) Թալինի ղեկավարը 16 մլն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող ընկերության հետ. «Հետք» Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ) Պետականություն կարող է չունենանք, բայց միլիոնատերերն ավելացել են. «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջանն իր հաշվարկներն ունի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են Հայաստանի հաշվին Պաղեստինում հայտարարել են Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով շուրջ 17 հազար 500 զոհվածների մասին Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին «Ողջունում ենք Երևանի և Բաքվի որոշումը». Զախարովա Ինչու էր Խաչատուր Սուքիասյանը «փչացնում» Ալեն Սիմոնյանին (տեսանյութ) Թափառող շների խնդիրն ու նրանց սպանդը կառավարության և իրավապահների թերի աշխատանքի հետևանք է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Փոխվում է Թուրքիայի կառավարության կազմը, բայց չի փոխվում Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

Հետահայաց հիշենք, որ երբ Թուրքիայում անցկացվում էին նախագահական ընտրություններ, թեկնածուներից ոչ մեկին չհաջողվեց ստանալ ընտրողների 50%+1 քվեն։ Այդ իսկ պատճառով անցկացվեցին նախագահական ընտրությունների 2-րդ փուլ, որի արդյունքների համաձայն էլ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվեց Թուրքիայի նախագահի պաշտոնում, ինչին հաջորդեց երդմնակալության արարողությունը և կառավարության նոր կազմի հրապարակումը, գրում է Ermenihaber.am-ը։

Նորակազմ կառավարության անդամների շարքում Էրդողանը դիմել էր որոշակի առանցքային փոփոխություններ։ Սույն հոդվածում քննության են առնում նորանշանակ նախարարներից երկուսի՝  արդարադատության և ընտանիքի ու սոցիալական ծառայությունների նախարարների գործունեությունը Հայոց ցեղասպանության ժխտման գործում։

Ուսումնասիրելով նրանց կենսագրությունը և կարիերան՝ պարզ դարձավ, որ նրանք աչքի են ընկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց հստակ ընդգծված ժխտողական դիրքորոշմամբ և դատապարտող  հայտարարություններով։

Թուրքիայի արդարադատության նախարարի պաշտոնում Էրդողանը նշանակել է Յըլմազ Թունչին, ով «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP)  կուսակցության անդամ է և մինչ արդարադատության նախարարի պաշտոնի ստանձնումը եղել է արդարադատության հանձնաժողովի նախագահը։ Յըլմազ Թունչը 2019-ին դատապարտել էր ԱՄՆ Սենատի կողմից  ընդունված «Հայոց ցեղասպանության» օրինագծի վերաբերյալ որոշումը և այն ստորագրողներին։

 

«ԱՄՆ-ն պատմությունը օգտագործում է քաղաքականության մեջ։ Թուրքիան բացել է իր արխիվները ողջ աշխարհի համար, իսկ Հայաստանը՝ ոչ։ Մենք հպարտանում ենք մեր նախնիներով և ասում, որ սխալ բան չեն արել»,- ժամանակին հայտարարել է Թունչը, ապա հավելել․ «ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության  օրինագծի մասին որոշումը մեր ազգի համար առ ոչինչ է։ Նրանք, ովքեր կընդունեն պատմական փաստերի հետ անհամատեղելի այս որոշումը, կկանգնեն ճշմարտության առաջ, երբ նայեն սեփական մութ պատմությանը։ Մեր նախնիները, ովքեր դարեր շարունակ աշխարհին արդարություն ու խաղաղություն են բերել, մեր պատիվն են»։

Մեկ այլ դեպք, 2022-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ, Մալդիվների արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Շահիդն այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Դրանից անմիջապես հետո Թունչը Twitter-ում գրել էր․ «Ես դատապարտում եմ Աբդուլլահ Շահիդին, ով չի գործում ՄԱԿ-ի օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին ու կանոններին համապատասխան։ Քաղաքական մանիպուլացիաների միջոցով պատմական փաստերի և միջազգային իրավունքի կեղծումն անընդունելի է»։

Հաջորդ ուշագրավ նշանակումը ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշի նշանակումն է, ով կառավարության կազմում միակ կին նախարարն է։ Նա 2009-ին ընտրվել էր Բելգիայի «Քրիստոնեական ժողովրդավարական» կուսակցության պատգամավոր և դարձել երկրի «առաջին գլխաշորով պատգամավորը»։

2015-ին Բելգիայի ներկայացուցիչների պալատը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, իսկ Գյոքթաշը հրաժարվել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչից հետո հեռացվել էր կուսակցության շարքերից՝ քաղաքական գործունեությունը շարունակելով որպես անկախ պատգամավոր։

Կուսակցության շարքերից հեռացվելուց առաջ Գյոքթաշը բոյկոտել էր խորհրդարանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար հայտարարաված լռության րոպեն և նշել, թե իբրև «հայկական պնդումները հիմնավորված չեն դատարանի որոշմամբ»։

Նա մասնավորապես հայտարարել էր․ «Իմ հեռացումը սև բիծ է դարձել «Քրիստոնեական ժողովրդավարական» կուսակցության և Բելգիայի ժողովրդավարության պատմության վրա։ Այս հարցում ես իմ հայացքների տերն եմ և երբեք չեմ հրաժարվի իմ խոսքի ազատությունից»։

Մինչ ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար նշանակվելը  2019-ին նա Ալժիրում եղել է Թուրքիայի դեսպանը։

Վերոնշյալ պաշտոններում այս նախարարների նշանակումը ևս մեկ անգամ փաստում է Թուրքիայի որդեգրած անփոփոխ քաղաքական գիծը Հայաստանի ու հայերի հանդեպ։ Համոզիչ տպավորություն է, որ ներկայիս Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել իր ժխտողական քաղաքականությունից։ Դա նշանակում է, որ Հայաստանն ու հայկական սփյուռքը պիտի ավելի աննահանջ պայքար մղեն Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթաց լայնատարած դարձնելու համար՝ դրանով իսկ կանխելով հնարավոր նոր արհավիրքները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan