«Արմանն ինչ կուզի, ինչպես կուզի կանի ու ես իր կողքին եմ լինելու միշտ». Անահիտ Սիմոնյան
Ոճաբան և երգչուհի Անահիտ Սիմոնյանը ով որդու հետ մեկնել է հանգստի Հունաստան, բավական ակտիվ է սոց կայքերում:
Օգտատերերից մեկը գրել է Անահիտ Սիմոնյանին` քննադատելով Արման Հակոբյանի սանրվածքը, իսկ երգչուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է նամակագրությունը:
«Առաջին և վերջին անգամ եմ գրում, որ հանգիստ թողեք երեխուս մազերը: Արմանն ինչ կուզի, ինչպես կուզի կանի ու ես իր կողքին եմ լինելու միշտ: Եթե ձեզ ձեր դեռահաս տարիքում թույլ չեն տվել ինքնահաստատվել և ինքնաարտահայտվել՝ դա բացառապես ձեր ծնողների բացթողումն է: Արմանի սանրվածքը բացառապես իր ցանկությունն է: Դիմում եմ բոլորին, ովքեր իրենց պարտքն են համարում Արմանի մազերի մասին կարծիք արտահայտել: Ձեր կարծիքը մեզ հետաքրքիր չի և դուրս հրավիրեք ձեզ մեր էջերից: Զբաղվեք ձեր և ձեր երեխաների սանրվածքով և դաստիրակությամբ»,- գրել է Անահիտ Սիմոնյանը: