Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ) Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են Հայաստանի հաշվին Ինչու էր Խաչատուր Սուքիասյանը «փչացնում» Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
8
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան (տեսանյութ) Ադրբեջանն իր հաշվարկներն ունի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Փաշինյանի փոխարտգործնախարարը խույս տվեց լրագրողներից Քաղաքացին թալանի մատերիալ չէ Հայաստանի վերջնական կործանման նախազդը. Փաշինյանն ու Ալիևը աշխատակազմերով գրկախառնվել են ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանական քառօրյայի վերջին նիստն է ԱԺ-ն ընդունեց 2024-ի պետբյուջեի նախագիծը Ալավերդիում իշխանությունները հանցագործություն են արել Թե ինչպես են Երևանում իրականացնում անորակ ասֆալտապատում անձրևի տակ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվը աննախադեպ է. Գոհար Մելոյան (տեսանյութ) Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան (տեսանյութ) Թալինի ղեկավարը 16 մլն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող ընկերության հետ. «Հետք» Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ) Պետականություն կարող է չունենանք, բայց միլիոնատերերն ավելացել են. «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջանն իր հաշվարկներն ունի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են Հայաստանի հաշվին Պաղեստինում հայտարարել են Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով շուրջ 17 հազար 500 զոհվածների մասին Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին «Ողջունում ենք Երևանի և Բաքվի որոշումը». Զախարովա Ինչու էր Խաչատուր Սուքիասյանը «փչացնում» Ալեն Սիմոնյանին (տեսանյութ) Թափառող շների խնդիրն ու նրանց սպանդը կառավարության և իրավապահների թերի աշխատանքի հետևանք է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանը Ուկրաինային էլեկտրատեխնիկա է ուղարկել Փաշինյանի փոխարտգործնախարարը խույս տվեց լրագրողներից Խաչատուր Սուքիասյանի և Ալեն Սիմոնյանի փոխադարձ կսմիթները (տեսանյութ) Քաղաքացին թալանի մատերիալ չէ Փաշինյանը Ղազախստանի նախագահին հրավիրել է Հայաստան Հերթական նվերը հպա՛րտ քաղաքացիներին… Հայաստանի վերջնական կործանման նախազդը. Փաշինյանն ու Ալիևը աշխատակազմերով գրկախառնվել են 2024-ից առցանց տաքսիներով ուղևորությունները կհարկվեն Լարսը բաց է Մենք հանդես ենք գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման օգտին. Թուրքիայի ԱԳՆ Ուսապարկերը, փաստորեն, դուրս են գալիս կոնտրոլից ՔՊ-ական պատգամավորը շուտով ստիպված կլինի դատարանում բացատրություն տալ ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանական քառօրյայի վերջին նիստն է Պատմաբանի ինչ գործն է, որ պատմության դասագիրք գրի Քա՞նի մարդ է զրկվել կյանքից Նիկոլի օրոք. «Կարճ ասած» (տեսանյութ) Նիկոլից հետո հանրային համերաշխության և արդարության վերականգնման համար խիստ կենսական է, որ չլինեն քաղաքական հետապնդումներ. Աշոտյանը՝ կալանավայրից ԱԺ-ն ընդունեց 2024-ի պետբյուջեի նախագիծը

12 միլիոն եվրոյով ավելացրել են պետական պարտքը

Երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր էր, այդ ժամանակվա իշխանություններին սուր քննադատության էր ենթարկում պետության պարտքն ավելացնելու, վարկեր վերցնելու, կոռուպցիայի մեջ թաթախված լինելու համար։

Օրինակ, 2017 թվականին ԱԺ նիստերից մեկում, խոսելով ԱԺ բերված հերթական վարկային համաձայնագրի մասին, ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը վարկերով անընդհատ պարտք է ավելացնում, և եթե այդ վարկերը չլինեն, ընդհանրապես երկրի տնտեսության մեջ ոչ մի բան տեղի չի ունենա։

Իր կողմից քննադատված իշխանությունից Փաշինյանը ժառանգեց 5 միլիարդ դոլարի պետական պարտք և իր պաշտոնավարման 5 տարվա ընթացքում այն հասցրեց մոտ 11 միլիարդի՝ հաճախ հայտարարելով, որ պետական պարտքից պետք չէ վախենալ։

Եվ հիմա, այդպես չվախենալով, Փաշինյանի իշխանությունը շարունակում է ավելացնել պետական պարտքը՝ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանի կողմից այդքան չսիրված վարկային համաձայնագրերի միջոցով։

Հերթական վարկային համաձայնագիրը ստորագրվել է օրերս՝ 12 միլիոն եվրոյով ավելացնելով պետության պարտքը։

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև, և նախատեսվում է մինչև 12 մլն եվրոյի վարկ տրամադրել «Վերականգնվող էներգիայի ընդլայնում և էներգախնայողություն․ փուլ III» ծրագրի իրականացման համար։

Ուշագրավ է, որ վարկ վերցնելուց բացի, Հայաստանի Կառավարությունը վարկ տրամադրող բանկին ազատել է Հայաստանում պարտադիր որոշ վճարներից։

Մասնավորապես, համաձայնագրի կետերից մեկով նախատեսված է, որ Հայաստանի կառավարությունը Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկին ազատում է ուղղակի հարկերից, որոնք ՀՀ-ում ենթակա են վճարման։

Նշենք, որ Ֆինանսների նախարարությունն առարկություն է ներկայացրել այս արտոնության վերաբերյալ՝ շեշտելով՝ վարկ տրամադրող բանկին այս հավելյալ երաշխիքի տրամադրումը Հայաստանի Հանրապետության համար կառաջացնի ֆինանսական հավելյալ պարտավորություններ:

Հավելենք, որ այս համաձայնագիրը հանդիսանում է շրջանակային, ինչը նշանակում է, որ առաջիկայում ևս կստորագրվեն նոր վարկային համաձայնագրեր՝ ավելացնելով պետության պարտքը։

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan