Ադրբեջանական գազը կփոխարինի՞ ռուսականին (տեսանյութ) Փաշինյանի «պատերազմի խաչմերուկը» և մեր անելիքը Անլույս ու անջուր Երևան․ քաոտիկ իրավիճակ է․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
13
Մեծ մրցախաղ, ում է խանգարում Հայաստանը Սա կլինի ուղերձ Փաշինյանի բոլոր երկրպագուներին. Լրագրող Հակոբ Արշակյա՞նն է ուզում տարանջատվել Ալեն Սիմոնյանից, թե՞ նրա միջոցով՝ Նիկոլ Փաշինյանը Հակառուսական բանաձև ՄԱԿ-ում. Հայաստանը ձեռնպահ է քվեարկել Արևմուտքը ՀՀ–ում կարող է տվյալներ հավաքել ռուսական օբյեկտների մասին. Գալուզին Իշխանության չստացված հերթական բարեփոխումը (լուսանկար) ՏԿԵՆ-ը և Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը 4 մլրդ 674 մլն դրամի պայմանագիր են կնքել Մենք պետք է ձևավորենք ունակների համայնք, բայց առանց անձնական հավակնությունների. Բագրատ սրբազան Բնակիչներ-կառուցապատող հերթական կոնֆլիկտը. քաղաքապետարանը չկա (տեսանյութ) Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան վթարվել է, կա 2 զոհ Պատերազմ Արցախում
Մեծ մրցախաղ, ում է խանգարում Հայաստանը Սա կլինի ուղերձ Փաշինյանի բոլոր երկրպագուներին. Լրագրող Հայաստանը հայտնվել է չափազանց խոցելի վիճակում. հայտարարություն ՔՊ-ականներն առաջարկում են ռուսական գազից հրաժարվել․ իսկ հացի՞ց. «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջանական գազը կփոխարինի՞ ռուսականին (տեսանյութ) 28 միլիոն 909 հազար ՀՀ դրամ է ծախսվել Երևանում հուշարձանների պահպանության, լվացման ու խնամքի համար (տեսանյութ) Հակոբ Արշակյա՞նն է ուզում տարանջատվել Ալեն Սիմոնյանից, թե՞ նրա միջոցով՝ Նիկոլ Փաշինյանը Փաշինյանի «պատերազմի խաչմերուկը» և մեր անելիքը Հակառուսական բանաձև ՄԱԿ-ում. Հայաստանը ձեռնպահ է քվեարկել Մոսկվայի պետական համալսարանում հայերեն կդասավանդվի ԱՄՆ-ի նպատակը Կովկասում կոնֆլիկտային իրավիճակ հրահրելն է. Անդրեյ Կլիմով (տեսանյութ) Ռուս կինը կոտրել է «Անի Պլազա» հյուրանոցի գույքը և հայհոյանքներ հնչեցրել Արևմուտքը ՀՀ–ում կարող է տվյալներ հավաքել ռուսական օբյեկտների մասին. Գալուզին Իշխանության չստացված հերթական բարեփոխումը (լուսանկար) Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության համաձայնագիր կկնքվի. Էրդողան Մակրոնն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները Ադրբեջանում դատում են առևանգված Ռաշիդ Բեգլարյանին ՏԿԵՆ-ը և Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը 4 մլրդ 674 մլն դրամի պայմանագիր են կնքել Անլույս ու անջուր Երևան․ քաոտիկ իրավիճակ է․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ավինյանը Նիկոլի ինադու բոլոր խնդրահարույց ծրագրերը հետաձգել է առնվազն մինչև տարեվերջ Պարզվում է` գերեւարված հայ ռազմաքաղաքական էլիտայի նկատմամբ խոշտանգումները ՄԻՊ-ի մանդատի շրջանակում չեն ԱԺ աշխատակազմի ղեկավարը անձամբ հետևել է, թե ինչպես են լրագրողներին բռնությամբ դուրս հանում Ի՞նչ է կատարվում իշխանական կուլիսներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան այլևս չի դասավանդվի Ինտերնետն էլ հանձնե՞ց․ բա վա՞ղը ինչ կհանձնեն. «Կարճ ասած» (տեսանյութ) Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք է. Ուղիղ Մեկ օրում երկրորդ վթարը՝ զինծառայողներ տեղափոխող մեքենայի մասնակցությամբ Արցախցի բարձրաստիճան պաշտոնյան լրտեսություն է կատարել հօգուտ թշնամու. ՔԿ «Վթարից զոհված զինվորը տան միակ տղան էր»․ Ոսկան Սարգսյան Սա՛ է ՔՊԿ-ի կարկատան ասֆալտը

Ես մի շարք ազդանշաններ եմ ստանում, որ Ռուսաստանը պատրաստվում է լքել մեր տարածաշրջանը. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ

Ինչպես Արեւմուտքի հետ ենք մեր հարաբերություններն արդարացնում, նույն կերպ էլ Ռուսաստանի հետ, ինչպես Արեւմուտքի որոշ շրջանակների տրամաբանությամբ են մեր հարաբերությունները չարդարացված Ռուսաստանի հետ, որովհետեւ Ռուսաստանն իր ոչ բոլոր պարտավորություններն է կատարում եւ ոչ բոլոր ակնկալիքներն է մեր բավարարում, նույնն էլ Ռուսաստանը մեզ ասում է Արեւմուտքի մասին: Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, «Ֆրանս-պրեսս» գործակալության հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե «Ռուսաստանը չի բավարարել Հայաստանի սպասելիքները պատերազմի ժամանակ եւ դրանից հետո։ Ինչպե՞ս եք Դուք արդարացնում Ռուսաստանի հետ սերտ կապերը կամ վստահությունը»։

«Նույն հարցը կարելի է տալ ցանկացած երկրի մասին՝ ինչպե՞ս եք Դուք արդարացնում որեւէ ուրիշ երկրի հետ լավ հարաբերություններն այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղում խախտվում են մարդու իրավունքները, հումանիտար ճգնաժամ է, էթնիկ զտումներ են նախապատրաստվում, իսկ այդ երկրները պատշաճ ռեակցիա չեն տալիս։ Նույնիսկ այն երկրները, որոնք մարդու իրավունքները, ՄԱԿ-ի կանոնադրությունը, ժողովրդավարությունը, էթնիկ հանդուրժողականությունը համարում են առաջնահերթություն իրենց համար։

Հիմա ուզո՞ւմ ենք ասել, որ աշխարհի բոլոր այն երկրները, որոնց հետ ունենք լավ հարաբերություններ՝ մաքսիմալն անում են, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը հաղթահարվի, ուղիղ Ձեզ ասեմ՝ ոչ։ Ամենատարբեր պատճառներով՝ մեկը գազ է գնում, մյուսը նավթ է գնում, երրորդն իր բանկային համակարգի մասին է մտածում, չորրորդն այլ խնդիրներ ունի, բայց որ մյուս կողմից էլ ասես ոչինչ չեն անում՝ այդ էլ ճիշտ չէ:

Մենք հիմա չենք խոսում ուղղակի քաղաքական կամ ազգամիջյան կոնֆլիկտի մասին, մենք խոսում ենք ցեղասպանության արդեն ոչ թե նախապատրաստության, այլ ընթացող պրոցեսի մասին, որովհետեւ Ձեզ հայտնի ոչ մի ցեղասպանություն այնպես չի եղել, որ մի օր արթնացել են ու սկսել կոտորել: Գնանք աշխարհի ամենահայտնի ցեղասպանության պատմության՝ Հոլոքոստի հետեւից: Հիտլերը եկավ իշխանության, հաջորդ օրը թուրը հանեց ու սկսեց փողոցներում ընկնել հրեաների հետեւի՞ց: Ոչ, դա տարիներ է տեւել, պրոցես է տեւել, որը շատ ընթեռնելի եւ կանխատեսելի էր: Դա արտահայտվել է հռետորաբանությամբ, դա արտահայտվել է քաղաքականությամբ:

Հիմա Լեռնային Ղարաբաղում գետտո է ստեղծվել, բառիս բուն իմաստով: Էլի եմ ասում, տերմինները երբեմն չենք հասցնում հասկանալիության մակարդակի, մենք մարդկանց տալիս ենք վերնագրեր՝ հումանիտար ճգնաժամ, հումանիտար ճգնաժամ: Լսարանի ինչ-որ մի տոկոս բոլոր մանրամասներով հասկանում է դա ինչ է, բայց մեծ մասն էլ չի հասկանում, որովհետեւ դա իր գործը չէ: Հումանիտար ճգնաժամ, ի՞նչ է հումանիտարը, ի՞նչ է ճգնաժամը:

Բայց այսօր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը գետտո է ստեղծում: Ո՞րն է միջազգային հանրության արձագանքը: Ռուսաստանում էլ մեզ ասում են՝ ի՞նչով եք արդարացնում ձեր լավ հարաբերություններն Արեւմուտքի հետ, ա՞յդ է ձեր ակնկալիքն իրենցից, որ մի կիսագոլ հայտարարություն անեն, թե Լաչինի միջանցքը պետք է բացվի: Այո, Լաչինի միջանցքը պետք է բացվի: Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում դեռեւս փետրվարի 22-ին: Այդ որոշումը միջազգային գերագույն ատյանինն է եւ որի իրավազորությունը, իմիջիայլոց, Ռուսաստանը կարծես այդքան էլ լավ չի ճանաչում, ոչ ռուսաստանյան, այլ միջազգային հանրության գերագույն ատյանն է: Ռուսաստանը մեզ էլ ասում է՝ ա՞յդ է ձեր ակնկալիքն Արեւմուտքից, որ այդքան սերտ հարաբերություններ եք հաստատում Եվրամիության հետ, մյուս գործընկերների հետ, ձեր ակնկալիքն ա՞յդ էր, որ ենթադրենք շաբաթը մի անգամ կասեն Լաչինի միջանցքը պետք է բացվի, շնորհակալություն, ցտեսություն: Ինչպես Արեւմուտքի հետ ենք մեր հարաբերություններն արդարացնում, նույն կերպ էլ Ռուսաստանի հետ, ինչպես Արեւմուտքի որոշ շրջանակների տրամաբանությամբ են մեր հարաբերությունները չարդարացված Ռուսաստանի հետ, որովհետեւ Ռուսաստանն իր ոչ բոլոր պարտավորություններն է կատարում եւ ոչ բոլոր ակնկալիքներն է մեր բավարարում, նույնն էլ Ռուսաստանը մեզ ասում է Արեւմուտքի մասին»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ մի շարք ազդանշաններ է ստանում, որ Ռուսաստանը պատրաստվում է լքել մեր տարածաշրջանը։ «Մենք ունենք 1915 թվականի բոլոր նշանները»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan