Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին Ուկրաինային 7,6 մլն դոլար օգնություն տրամադրելու համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Twitter-ում շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ես ողջունում եմ Ուկրաինայի կարիքների համար էլեկտրաէներգետիկ սարքավորումների ձեռքբերման համար օգնություն տրամադրելու որոշումը։ Բարեկամ Ադրբեջանի այս աջակցությունը կարևոր է մշտական հարձակումների պայմաններում Ուկրաինայի էներգետիկ համալիրի կայունությունն ապահովելու համար։ Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել մեր գործընկերների հետ՝ էներգետիկ համակարգը ձմռանը նախապատրաստելու համար»,-ասել է Զելենսկին։
Ադրբեջանի նախագահի հրամանագրով նախօրեին Ուկրաինային օգնության համար 7,6 մլն դոլար է հատկացվել։ Նշենք, որ Ադրբեջանն արդեն մի քանի անգամ մեծ գումարներ է հատկացրել Ուկրաինային օգնելու համար՝ դա պատճառաբանելով որպես «մարդասիրական օգնության տրամադրում»։
Աղբյուրը՝ News.am