Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
![Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել](/timthumb.php?src=/disc/14-07-23/0b5d0ccc395c3aa0c4d8277cb7a4210b.jpg&w=450)
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Volcano Discovery սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամցխե-Ջավախեթիում՝ Ախալքալաքից հարավ-արևելք, գրում է aliq.ge-ն
: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 2,6 մագնիտուդ։ Երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 08:45-ին։ Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։