Ազատ և բաց տարանցումը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի. ԱՄՆ դեսպանատուն

Դիտել նաև
Տարածաշրջանում երկրների շահերը բավականին խճճվել են
«Զանգեզուրի միջանցքը» շարունակում է մնալ Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգում
Երբ լիդերը վախկոտ նապաստակ է, հասարակությունը վերածվում է վախկոտ նապաստակի. Արմեն Բադալյան (տեսանյութ)
Տագնապալի սպասում... իսկ մենք «բրոշյուր» ենք տպում. «Փաստ»
Իրանը համաձայն չէ Ադրբեջանի կողմից շրջանառվող «Զանգեզուրի միջանցք»-ի հետ (տեսանյութ)
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը խորապես մտահոգում է Միացյալ Նահանգներին, Հայտարարել է ԱՄՆ դեսպանատունը՝ պատասխանելով «Ազատության» հարցին:
«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել է՝ «Ադրբեջանը կրկին արգելափակել է Լեռնային Ղարաբաղից բժշկական տարհանումները՝ արգելելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին անցնել Հակարիի կամրջով։ Ինչպիսի՞ն է Միացյալ Նահանգների դիրքորոշումը Բաքվի այս քայլի վերաբերյալ»։
«Հումանիտար երթևեկության երեկվա կասեցումն առավել սրում է վատթարացող հումանիտար իրավիճակը և վտանգում խաղաղության գործընթացում վստահություն ձևավորելու ջանքերը։ Ազատ և բաց տարանցումը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի», - պատասխանել է ԱՄՆ դեսպանատունը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։