Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)
3
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են, գրկում, համբուրում են, իբր երկիր են ազատագրել. Գառնիկ Դանիելյան Նիկոլ Փաշինյանը միլիմետրի ճշտությամբ ոչ մի բան չգիտի Մենակ Ադրբեջանին չէ, որ հող է հանձնում․ 4 հարևաններից 3-ին տալու է. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին. Տեսանյութ Շարժումը սկսված է, լուծումը կառավարության շենքի առջև է. Աղվան Վարդանյան (տեսանյութ) Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան Վանաձորցիները պետք է դուրս գան Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանացնելու պայքարի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին Ուժի միջոցով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ. դա աքսիոմա է ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Ճանապարհից երեւում են նշաձողերը Ամենամեծ սուտը, որ հիմա հնչում է՝ «մենք պետական սահման ենք գծում». Արամ Օրբելյան (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ)

Առաջիկայում Բրյուսելում սպասվում է Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Չնայած անընդհատ խոսվում է բանակցային հարթակում ինչ-որ առաջընթացների մասին, այնուամենայնիվ, նշմարվում է, որ բանակցային սեղանի վրա դեռևս կոնկրետ համաձայնություն չկա, որը կարող է հիմք դառնալ հաշտության պայմանագրի ստորագրման համար։ Իսկ առաջիկայում Բրյուսելում սպասվում է Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը, որի հետ, փորձագետների համոզմամբ, մեծ հույսեր չպետք է կապել, քանի որ Ադրբեջանը ոչ թե փորձում է փոխհամաձայնության գալ, այլ բանակցություններն օգտագործում է միայն իր պայմանները հայկական կողմին պարտադրելու համար։

Մյուս կողմից էլ՝ Բաքուն փորձում է Արցախում բնակչության գոյատևման համար անհամատեղելի պայմաններ ստեղծել՝ անջատելով գազամատակարարումը, էլեկտրաէներգիան և խոչընդոտելով կենսական ապրանքների փոխադրումը դեպի Արցախ։ Փաստացի Ադրբեջանին հաջողվում է դեռևս անպատիժ կերպով շարունակել իր հանցագործ գործելակերպը։ Ինչ վերաբերում է միջազգային իրավիճակին, ապա պետք է նկատի ունենալ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներկայացուցիչ Ֆրանսիան դուրս է մնացել միջնորդի առաքելությունը ստանձնելու իր դերակատարությունից, քանի որ Բաքուն դեմ է դրան։ Ուստի, եթե Փարիզը հստակ դիրքորոշում չարտահայտի, ապա չի կարողանա ազդեցություն ունենալ տարածաշրջանում։

Ավելին, Ալիևը, հետևելով Էրդողանի օրինակին, մեղադրում է Ֆրանսիային գաղութային անցյալի համար ու Չմիավորման երկրների շարժման հարթակն օգտագործում է այդ նպատակի համար։ Իրականում խնդիրն ավելի լայն կոնտեքստ ունի ու տեղավորվում է Ֆրանսիայի ու Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիայի հակասությունների տիրույթում, որն սկսվում է Աֆրիկայում ֆրանսիական նախկին գաղութներ Թուրքիայի մուտք գործելու փորձերից, Միջերկրական ծովի արևել յան հատվածի հետ կապված շահերի բախումից, Ֆրանսիայի մահմեդականներին հրահրելու թուրքական փորձերից և ավարտվում Ֆրանսիային Հարավային Կովկասում դերակատարություն ունենալուց դուրս մղելու Թուրքիայի փորձերով։ Ուստի, պատահական չէ, որ արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ Ֆրանսիան պատրաստվում է սպառազինություն մատակարարել ՀՀ-ին, ու այդ նպատակի համար է, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը ռազմական կցորդ է նշանակվել։

Բայց, ի տարբերություն Ֆրանսիայի, որն ընդհանրապես ադրբեջանական գազի ու նավթի կարիքը չունի, ԵՄ-ն առավել մեղմ դիրքորոշում ունի Ադրբեջանի նկատմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ մի շարք երկրներ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին ադրբեջանական նավթ ու գազ են ստանում։ Դրա համար էլ Բաքուն Բրյուսելի միջնորդական ջանքերի հետ կապված խնդիր չի տեսնում։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի դիրքորոշմանը, ապա Վաշինգտոնին ամենաշատը հետաքրքրում է Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու հարցը։ Փաստացի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի՝ Արցախի ապագայի հետ կապված հայտարարությունը վկայությունն է այն բանի, որ Վաշինգտոնը կողմնակից է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, քանի որ եթե Արցախը որևէ կարգավիճակ ունենա, ապա Ռուսաստանի գործոնը կուժեղանա, հատկապես այն պայմաններում, երբ ՌԴ խաղաղապահների վրա է դրված Արցախի բնակչության պաշտպանության խնդիրը։

Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանին, որպեսզի այն ավելացնի էներգակիրների մատակարարումը դեպի ԵՄ երկրներ՝ ՌԴ-ի էներգետիկ պաշարների մատակարարմանը այլընտրանք ստեղծելու նպատակով։ Բացի այդ, ԱՄՆ-ը շարունակում է ռազմական օգնություն ցույց տալ Ադրբեջանին ընդդեմ Իրանի, հատկապես այն պայմաններում, երբ իրանա-ադրբեջանական հարաբերությունները հիմնականում լարված բնութ են կրում։ Թերևս դիմադրության չհանդիպելու հանգամանքով է պայմանավորված, որ Ադրբեջանն ինչպես ցանկանում, այնպես էլ խախտում է մարդու իրավունքները և արցախահայության նկատմամբ իրագործում կոնկրետ հանցագործություններ։ Իսկ մարդու իրավունքների ու ժողովրդավարության մասին ճառեր ասող Արևմուտքի մտքով որևէ կերպ չի անցնում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել։ Իսկ ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրին՝ ՌԴ-ին, ապա պարզ է, որ Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին Հարավային Կովկասում առկա դասավորության պայմաններում Մոսկվայի դիրքերն էականորեն թուլացել են։

Իսկ դրա փոխարեն մեծացել է թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությունը։ Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանն արդեն փորձում է կոնկրետ պայմաններ թելադրել ռուսական կողմին։ Բաքուն ոչ միայն անտեսում է Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Մոսկվայից հնչող կոչերը, այլև պահանջում է, որ ռուս խաղաղապահները Արցախ գնան ոչ թե Լաչինի միջանցքով, այլ Ադրբեջանի տարածքով։ Պարզ է, որ ՌԴ-ի ու Թուրքիայի շահերը Ուկրաինայից, Սիրիայից մինչև Հարավային Կովկաս հակասում են միմյանց։ Ու պատահական չէ, որ Թուրքիան, խախտելով ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, «Ազովի» հրամանատարներին հանձնեց Ուկրաինային։ Եթե ՌԴ-ն Թուրքիայի հետ որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերել նաև հայ-ադրբեջանական հակամարտության մասով, ապա Անկարան հակված է խախտելու այդ պայմանավորվածությունները հատկապես այն ժամանակ, երբ ուկրաինական ճակատում Ռուսաստանն անհաջողություն կրի։

Թուրքիային հաջողվում է Ադրբեջանին վերածել իրենից կախյալ պետության ու էականորեն ուժեղացնել իր դիրքերը։ Թուրքական հաջորդ թիրախը Հայաստանն է։ ՌԴ-ից հայտարարություններ են հնչում, թե իրենք մտադիր չեն հեռանալ Հարավային Կովկասից, բայց եթե Մոսկվան վճռական է այս հարցում, ապա այլ ելք չկա, քան դաշնակից Հայաստանին աջակցելն է։ Բայց այդ աջակցելու պահը չպետք է շատ ուշացնել, քանի որ եթե հայկական կողմի դիրքերն անընդհատ թուլանան, ու ՀՀ-ն ընկնի Թուրքիայի ազդեցության տակ, ապա ՌԴ-ն կկորցնի տարածաշրջանում դիրքերը պահպանելու հնարավորությունը։ Ստացվում է, որ Հայաստանին աջակցելու հարցում Ֆրանսիան ու ՌԴ-ն նույնիսկ ընդհանուր շահեր ունեն (գումարած՝ Իրանը), մնում է, որ հայկական կողմը այս իրողություններն իր օգտին ծառայեցնի ու անձնատուր չլինի թուրք-ադրբեջանական պահանջներին»։ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan