Պայքարելու ենք Հայաստանի թրքացման այս ծրագրի դեմ. Իշխան Սաղաթելյան Բարոյական ճգնաժամ՝ նաև իրավաբանության մեջ. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Թրամփը խաղաղություն կբերի «Զանգեզուրի միջանցքի» դիմաց, թե՞...
17
Սյունիքի հարցում Փաշինյանը վարում է «բաց հետույքի» քաղաքականություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը ձգտում է դառնալ հայկական Ալիև, բայց կդառնա Սահակաշվիլի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը վախեցած է. Ավինյանը փաստեր ունի. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Փաշինյանն ըստ էության հաստատեց՝ հանձնում է, ուղղակի անունը «կապուղու արտապատվիրակում» կլինի Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել Դատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը Թուրքական կապիտալը իրենց համար է աշխատում. իսկ հայկական կապիտալը մեր դեմ. ովքեր են միլիարդների տերերը Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի մեկնարկը տրված է Ինչքան էլ Ավինյանը փորձեց թաքցնի, մեկ է՝ 3 մլրդ թերհավաքագրում է եղել․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը Երևանի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12.5 միլիոն դոլար Պատերազմ Արցախում
Հուսով եմ՝ կգա մի օր,երբ մեր պետությունը իր վրայից կթոթափի իրավական ամենաթողության ամոթալի խարանը․ Մամիկոն Ասլանյան Հուսով եմ՝ կգա մի օր,երբ մեր պետությունը իր վրայից կթոթափի իրավական ամենաթողության ամոթալի խարանը․ Մամիկոն Ասլանյան Պայքարելու ենք Հայաստանի թրքացման այս ծրագրի դեմ. Իշխան Սաղաթելյան Սյունիքի հարցում Փաշինյանը վարում է «բաց հետույքի» քաղաքականություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ո՞րն էր չորսուկես ժամանոց ասուլիսի հիմնական իմաստը․ «Կարճ ասած» Բարոյական ճգնաժամ՝ նաև իրավաբանության մեջ. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը դատապարտում է Փաշինյանի՝ այսօրվա մամուլի ասուլիսում հնչեցրած մտքերը Տեղեկատվական պատերազմ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, կամ՝ Եկեղեցին թշնամու թիրախում․ Տեր Արարատ քահանա Փաշինյանը ձգտում է դառնալ հայկական Ալիև, բայց կդառնա Սահակաշվիլի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թրամփը խաղաղություն կբերի «Զանգեզուրի միջանցքի» դիմաց, թե՞... Ակնհայտ է,որ նրանք ոչ մի կարմիր գիծ չունեն. գնալու են մինչև պետականության կործանում․ Արսեն Ջուլֆալակյան ՀՀ տարածքի վրա խաղադրույք են անում. Գրիգոր Բալասանյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Չագուչը յուղած, պատրաստ դրած է իմ աշխատանքային սեղանին. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին «Մեղրու միջանցքը» կյանքի կոչելու դեպքում հաշված տարիների ընթացքում առնվազն Սյունիքում ունենալու ենք ավելի վատթար պատկեր, քան, օրինակ, Բաթումիում. Դանիելյան Եթե դա «վարչապետի շարասյունն էր», հապա դու ո՞վ ես... Չէ՜, աժժ ջան, էդ ԻՄԵՆՆԸ քո՛ շարասյունն էր Փաշինյանը վախեցած է. Ավինյանը փաստեր ունի. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Այո, ես ճանաչել եմ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Փաշինյան Ինչո՞ւ են քննիչները մտել «Ֆլորենս» ռեստորան Սրանց խաղաղություն պետք չէ, պատրաստվում են պատերազմի, բանակցություններն իմիտացիա են․ Վարդան Բալյան Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ Մարզահամերգային համալիրում (ուղիղ) Փաշինյանն ըստ էության հաստատեց՝ հանձնում է, ուղղակի անունը «կապուղու արտապատվիրակում» կլինի Դատապարտյալ է ինքնասպան եղել Կրիտիկական պահերին ՀՀ-ն աջակցություն չի ստանա ԵՄ-ից. Վլադիմիր Սերգիենկո (տեսանյութ) Իշխանությունը Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել Հայաստանը դարձել է Թուրքիայի վասալը․ Ստևան Գայիչ (տեսանյութ) Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել Դատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը Սամվել Կարապետյանի դեմ արշավին դեմ է Անդրանիկ Քոչարյանը

Արտակ Գալստյանի որդին տելեգրամի միջոցով թմրանյութ է վաճառել․ 8 անձ հանրային քրեական հետապնդման մեջ է. Տեսանյութ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, Ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է բազմաթիվ անձանց ներգրավմամբ «Տելեգրամ» սոցիալական կայքի միջոցով իրացման նպատակով թմրամիջոցի ապօրինի խոշորածավալ շրջանառությամբ և դրանից ստացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խումբ։

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Ա. Մանուկյանը, Կ. Մանուկյանը, «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի որդին հանդիսացող Հ. Գալստյանը, ինչպես նաև ինքնությունը չպարզված մի շարք անձինք 2019թ.-ից համացանցի «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել և կառավարել են «N…», «Nа…» և գրեթե նույնանուն 7 այլ առցանց խանութ-հարթակներ: Այդ հարթակներում նրանք տեղադրել են տարատեսակ թմրամիջոցների լուսանկարներ՝ քանակների, ըստ քաշերի՝ արժեքների մասին, տրամադրել են նամակագրության միջոցով ձեռք բերվող թմրամիջոցների դիմաց վճարման ենթակա գումարների փոխանցման համար նախատեսված, պարբերաբար փոփոխվող Dashcoin և Bitcoin տեսակի կրիպտոարժույթային դրամապանակների տվյալներ։

Արդյունքում, 2019-2023թթ. ընթացքում վերոնշյալ անձինք այդ խանութ-հարթակների միջոցով տարբեր անձանց ապօրինի իրացրել են առանձնապես խոշոր չափերով «Մեթանֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև իրացման նպատակով ապօրինի շրջանառել են առանձնապես խոշոր չափերով «Կոկաին», «Մեթամֆետամին», «LSD», «Մարիխուանա» և «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցներ:

Թմրամիջոցների ապօրինի իրացումից ստացված ֆինանսական միջոցները ընդհանուր կազմել են 1.152.734.220 ՀՀ դրամ։

Հանցակիցների կողմից ապահովվել է, որ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն առանձնացվեն ըստ քաշերի, փաթեթավորվեն և նախապես տեղադրվեն ՀՀ տարբեր քաղաքներում գտնվող թաքստոցներում։ Ապա թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները և ուղարկվել վերոնշյալ առցանց խանութ-հարթակների միջոցով թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած, այդ նպատակով իրենց հետ նամակագրություն վարած անձանց։ Վերջիններիս հետ համաձայնության գալուց հետո թմրամիջոցի համապատասխան չափաբաժնի արժեքը կազմող գումարը պահանջվել է փոխանցել պարբերաբար փոփոխվող Dashcoin և Bitcoin տեսակի կրիպտոարժույթային դրամապանակներին։ Գումարն ստանալուց հետո նրանց ուղարկվել են թմրամիջոցների տեղակայման տվյալները:

Նշված 3 անձինք թմրամիջոցների իրացումից ստացված առանձնապես խոշոր չափերով վերոնշյալ ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, ստացված դրամական միջոցներին օրինական տեսք հաղորդելու, այսինքն «փողերի լվացման» նպատակով ի սկզբանե թմրամիջոցների վաճառքի համար հաճախորդներին տրամադրվել են գրեթե ամենօրյա ռեժիմով փոփոխվող կրիպտոարժույթային դրամապանակներ։ Զուգահեռ «Idram» վճարահաշվարկային համակարգում գրանցել են ինչպես իրենց, այնպես էլ իրենց հետ փոխկապակցված բազմաթիվ անձանց անուններով նույնականացված էլեկտրոնային դրամապանակներ:

Ապա, իրենց կողմից վարվող հազարից ավել Dashcoin և Bitcoin տեսակի կրիպտոարժույթների դրամապանակներին փոխանցվող գումարները ստանալուց հետո, դրանք փոխանցել են ՀՀ տարածքում գործող և «Տելեգրամ» հավելվածում կրիպտոարժույթների փոխանակմամբ զբաղվող տարբեր անձանց և կազմակերպությունների։ Իսկ փոխանակման արդյունքում ստացված ՀՀ դրամը հրահանգել են փոխանցել թե՛ իրենց, և թե՛ իրենց հետ փոխկապակցված անձանց, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի կնոջ՝ Վ. Գալստյանի, ինչպես նաև Բ. Սաքանյանի և Ա. Մարկոսյանի անուններով բացված էլեկտրոնային դրամապանակներին, որոշ դեպքերում՝ բանկային քարտերին, որոնք կանխիկացվել և տնօրինվել են խմբի անդամների կողմից։

Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է նԵրկայացվել հսկող դատախազին Ա. և Կ. Մանուկյանների, Պ. Հարությունյանի և Հ. Գալստյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, Կ. Շահբազյանի նկատմամբ՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Վ. Գալստյանի, Բ. Սաքանյանի և Ա. Մարկոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Նշված անձանցից 5-ին, այդ թվում Վ. Գալստյանին, ներկայացվել է մեղադրանք, նրանք կալանավորվել են։ Հ. Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ևս ընտրվել է կալանքը և հայտարարվել հետախուզում։ Վերջինս հայտնաբերվել է Վրաստանում և ձերբակալվել։ Նախաձեռնվել է նրան ՀՀ իրավասու մարմիններին փոխանցելու իրավական գործընթաց։

Քրեական հետապնդման ենթարկվող մյուս երկու անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և կայացվել է վերջիններիս ձերբակալու որոշում՝ մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan