Իսրայելի հարվածները Թեհրանին ստիպեցին հրաժարվել դիվանագիտական ​​ուղուց. Իրանի արտգործնախարար Արաղչի Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա
14
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Ամիր Ալի Հաջիզադեն Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով Պատերազմ Արցախում
Իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին Իսրայելի հարվածները Թեհրանին ստիպեցին հրաժարվել դիվանագիտական ​​ուղուց. Իրանի արտգործնախարար Արաղչի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Տիգրան Ավինյանի հոր դեմ հերթական դատական նիստը ավարտվեց (տեսանյութ) Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Հայերը հայտնվել են Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում. ԱԱԾ Գնաճ, պարենի խնդիր, հարձակում՝ 5 մարզի վրա․ Իրանում պատերազմը սպառնալիք է Հայաստանին․ «Կարճ ասած» Կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգընտիր Հայրապետի կողքին․ Արարատյան Հայրապետական թեմ Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ Մեր պարտքն է անել ամեն ինչ, որ Նեռը շուտ պարտվի սատանայական գործում. Լևոն Զուրաբյան ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա Փաշինյանը խելագար է, հոգեկան շեղումներ ունի, Եկեղեցու խաչերն էլ կհանի վրայից, Ալիևի ձեռքերն է պաչում Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ Ռուսաստանը, Չինաստանը և Թուրքիան դատապարտել են Իսրայելին Իրանի շուրջ իրավիճակը հղի է մեզ համար անդառնալի հետևանքներով. Կարեն Միրզոյան Կարճ այն մասին, թե ո՞ւր են գնում կոյուղատար համակարգի պահպանման նպատակով ծախսված գումարները (տեսանյութ) «Երբ սրանք ասում են՝ պատերազմը Հայաստան «չի գալու», նշանակում է՝ գալիս է»․ Բորիս Մուրազի ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Ամիր Ալի Հաջիզադեն Ջերմ ու ապահով․ Մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում (տեսանյութ) Հայերը հայտնվել են Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում. ԱԱԾ Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ Իրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան Ոսկանյան Արցախում կառուցված օդանավակայանները՝ պլացդարմ Իրանի դեմ գործողությունների համար․ Վիտալի Մանգասարյան Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ

Պարտքը հերթական պատմական ռեկորդը գրանցեց

Մինչ իշխանությունները գլուխ են գովում, որ պետական պարտքի ցուցանիշները բարելավել են, պարտքն անվանական արտահայտմամբ շարունակում է ավելանալ։ Այն այլևս հատեց նաև 11 մլրդ դոլարի շեմը։ Ապրիլի վերջի դրությամբ պետական պարտքը կազմել է 11 մլրդ 26 մլն դոլար։

Եթե Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասենք, ապա սա հերթական պատմական ռեկորդն է։

Բայց, իհարկե, Նիկոլ Փաշինյանն այդպիսի բան երբեք չի ասի։ Չնայած դրանից պարտքի բեռը բոլորովին էլ չի թեթևանում։ Այն շարունակում է մեծ տեմպերով ավելանալ ու ծանրանալ սերունդների վրա։

Իշխանափոխությունից ուղիղ 5 տարի հետո Հայաստանի պետական պարտքն ավելացել է 4,3 մլրդ դոլարով՝ 6,7 միլիարդից հասնելով 11 միլիարդի։

Հինգ տարվա ընթացքում պարտքն անվանական ու դոլարային արտահայտությամբ աճել է 64 տոկոսով։

Բայց որ շատ ավելի վատ է, վերջին տարիներին տեղի է ունեցել պարտքի չափից դուրս թանկացում։

Սա էլ մեկ այլ ցավոտ պատմական ռեկորդ է, որին այս իշխանությունները հասել են կարճ ժամանակում։ Նախկինում երբևէ պարտքի այդպիսի բարձր տոկոսադրույք չէր եղել։

Նախկիներին էին մեղադրում երկիրը պարտքերի տակ դնելու համար։ Իրենք ոչ միայն շատ ավելի մեծ տեմպերով են երկիրը դրել ու դնում պարտքերի տակ, այլև անհամեմատ թանկ պարտքերի տակ են դնում։ Նախկինում պարտքի միջին տոկոսադրույքը հիմնականում 4,5 էր, հիմա արագորեն մոտենում է 7 տոկոսին։

Անցած երկու տարում պարտքը հաջողացրել են թանկացնել ուղիղ 2,5 տոկոսային կետով։

2021թ. մայիսին պարտքի միջին տոկոսադրույքը 4,3 էր, հիմա հասել է 6,8 տոկոսի։

Սա հսկայական ֆինանսական բեռ է պետության վրա։

Ոչ միայն պարտքն են ավելացրել, այլև բեռը կտրուկ թանկացրել, ինչը նույնիսկ շատ ավելի վատ է, քան պարտքի ուղղակի կամ անվանական ավելացումը։

Դա նշանակում է, որ պարտքի միայն տոկոսները սպասարկելու համար անհամեմատ ավելի շատ գումար պետք է վճարենք, քան վճարում էինք նախկինում։ Մեկ միավորի մեջ նախկին 4,3-ի փոխարեն՝ 6,8 տոկոս։ Պատկերացրեք, թե դա ինչ հսկայական լրացուցիչ գումար է կազմում 11 մլրդ դոլարի մեջ։ Ու քանի որ պարտքի 95 տոկոսը կառավարության պարտավորություններն են, այդ գումարները պետք է վճարվեն պետական բյուջեի միջոցների հաշվին։

Այսինքն՝ վճարվելու է բոլորիս գրպանից։ Պետական բյուջեի միջոցները ներքին, այդ թվում՝ սոցիալական ու անվտանգային խնդիրների լուծմանն ուղղելու փոխարեն, պիտի գնան պարտքի սպասարկմանը, որովհետև իշխանությունների սիրտը մեծ փողեր է ուզել։ Եվ քանի որ չեն կարողացել էժան փողեր վերցնել, վերցրել են թանկ փողեր։ Վերցրել են ու ծանրաբեռնել պետական բյուջեն։ Պատահական չէ, որ պարտքի սպասարկման գումարները մեծ տեմպով ավելանում են։ Ավելանում են ոչ միայն պարտքի անվանական աճի, այլև կտրուկ թանկացման հետևանքով։ Տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներ ենք վճարում պետական բյուջեից պարտքի միայն տոկոսները սպասարկելու համար։

Շատ մոտ ապագայում ունենալու ենք նաև պարտքի մայր գումարի հերթական խոշոր վճարումը՝ կապված նախկինում թողարկված եվրոպարտատոմսերի մարման հետ։ Գրեթե մեկ միլիարդ դոլարի մարման ու պարտքի սպասարկման մասին է խոսքը՝ մեկ տարվա ընթացքում։

Արդեն սկսել են մտմտալ նոր պարտատոմսեր թողարկելու ու պարտքի միջոցով պարտքը մարելու շուրջ։

Պարտքի ցուցանիշների բարելավումից են խոսում, իսկ որ պարտքը կարճ ժամանակում ոչ միայն 64 տոկոսով ավելացրել, այլև գրեթե նույնքանով թանկացրել են, ոչինչ չեն ասում։

Հայտնի է նաև, թե նախորդ տարի ինչի արդյունքում են պարտքի որոշ ցուցանիշներ, մասնավորապես՝ ՀՆԱ-հարաբերակցության հետ կապված, բարելավվել։ Դրանում ամենամեծ դերը կատարել է դրամի ամրապնդումը, ինչը հանգեցրել է ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի ճնշման թուլացման։ Բայց դա ավելի շատ արհեստական թուլացում է. անիվն ինչ-որ պահից սկսելու է հետ պտտվել։

Թանկացել է՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին պարտքը։ Երկու տարի առաջ արտաքին պարտքի տոկոսադրույքը 1,5 տոկոս էր, հիմա դարձել է 3,5 տոկոս։

Արտաքին վարկերի ու փոխառությունների սպասարկման գինը երկու տարում ավելացել է 2 տոկոսային կետով։

Սա նույնիսկ ավելին է, քան թռիչքային աճը։ Դա նշանակում է, որ կառավարությունը դրսից սկսել է այնքան թանկ փողեր ներգրավել, որ հասցրել է կարճ ժամանակում ավելի քան կրկնապատկել արտաքին պարտքի սպասարկման տոկոսադրույքը՝ 1,5-ից հասնելով ընդհուպ 3,5 տոկոսի։

Թանկացել է նաև ներքին պարտքը։ Բայց համեմատաբար ավելի քիչ։ Վերջին տվյալներով, պետական գանձապետական պարտատոմսերի միջին տոկոսադրույքը կազմել է 10,9 տոկոս։

Այս տարվա առաջին մի քանի ամիսներին ևս շարունակվել է արտաքին ու ներքին պարտքի թանկացումը։ Նախորդ տարվա վերջին արտաքին պարտքի միջին գինը 3,2 տոկոս էր, դարձել է 3,5 տոկոս։ Ներքին պարտքի դեպքում միջին տոկոսադրույքը 10,5-ից հասել է 10,9 տոկոսի։

Այս դրսևորումների հետևանքով ընդհանուր պարտքի գինը տարեսկզբի 5 ամիսներին բարձրացել է ևս կես տոկոսային կետով՝ ավելացնելով ճնշումը պետական բյուջեի վրա։

Հինգ ամսում իշխանությունները հասցրել են ևս շուրջ 389 մլն դոլարով ավելացնել պետական պարտքը։ Ինչպես նախկինում, դա գրեթե ամբողջությամբ եղել է կառավարության պարտավորությունների հաշվին ու արտահայտվել է բացառապես ներքին պարտքի ավելացման միջոցով։

Պարտքային այս թնջուկը գուցե այդքան վտանգավոր չլիներ, եթե չլինեին այն ռիսկերը, որոնք առաջիկայում կարող են առաջանալ՝ ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ՝ պետական բյուջեի եկամուտների հետ կապված։ Պարտքի ցուցանիշների բարելավումը, որի մասին խոսվում է, գերազանցապես պայմանավորված է հայտնի արտաքին գործոններով։ Այս պայմաններում պարտքի ծանրաբեռնումը բազմաթիվ վտանգներ է պարունակում։

Պարտքը ծանրաբեռնում են, երբ շատ հաճախ թերանում են իրականացնել վարկերի հաշվին նախատեսված ծրագրերը։ Ու դրա պատճառով երբեմն ստիպված են նաև տույժ-տուգանքներ վճարել՝ չօգտագործված գումարների դիմաց։

Չեն կարողանում տեղավորվել վարկային ծրագրերով սահմանված ժամանակացույցերի մեջ, իրենք թերանում են, տույժերը վճարում է պետությունը։ Որևէ պաշտոնյա այս ընթացքում պատասխանատվության չի ենթարկվել նման թերացումների հետևանքով պետությանը պատճառած երբեմն հարյուր-հազարավոր դոլարների հասնող վնասի համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղնյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan