Շուշիում ադրբեջանցի զինծառայողների երթ կկազմակերպվի

Դիտել նաև
Ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում Շուշիի պատմական գերեզմանատան միջով․ Caucasus Heritage Watch (լուսանկարներ)
Ալիևը, կինը և որդին այցելել են Քարվաճառ և Շուշի
Թշնամին վանդալիզմի է ենթարկել և ապամոնտաժել Ստեփանակերտից, Շուշիից տեսանելի հայկական խաչը
Շուշին ու Հադրութը հետ բերելու խոստում․ հատվածներ՝ ՔՊ նախընտրական ծրագրից
Ադրբեջանի իշխանությունները օկուպացված հայկական Շուշիում շքեղ մեդիա ֆորում են անցկացնում
Ադրբեջանի Զինված ուժերի օրվա կապակցությամբ երկրի բանակի միավորումներում, կազմավորումներում ու հատուկ ռազմաուսումնական հաստատություններում մի շարք միջոցառումներ կանցկացվեն։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։
Զորամասերում կկազմակերպվեն սոցիալական ու քաղաքական դասընթացներ, կլոր սեղաններ, կոնֆերանսներ, էքսկուրսիաներ դեպի թանգարաններ, այդ թվում՝ գրքերի ցուցահանդեսներ, լուսանկարների և նկարների ցուցահանդեսներ, վավերագրական ու գեղարվեստական ֆիլմերի ցուցադրություններ:
Այցելելություններ կլինեն ադրբեջանցի զոհերի շիրիմներին, հանդիպումներ կանցկացվեն նրանց ընտանիքների հետ։ Բաքվում, Բարդայում ու Շուշիում մի շարք միջոցառումների շրջանակում կկազմակերպվեն զինվորականների երթեր՝ զինվորական նվագախմբերի ուղեկցությամբ։
Աղբյուրը՝ tert.am