Ասֆալտ չկա, մարդիկ ցելոֆաններ են հագնում կոշիկներին (տեսանյութ) Ձեր «մասկառադը» չի լուծում մանկապարտեզները վերադարձնելու խնդիրը․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին. Տեսանյութ «Առաջարկ Հայաստանին», Գագիկ Ծառուկյան. «Պաշտո´նը չի կարևոր, երկի´րն է կարևոր, մանդա´տը չի կարևոր, աշխատանքի արդյո՛ւնքն է կարևոր»
10
Ի՞նչ է բացահայտում Վենսն իր այցով Հայաստան ու Ադրբեջան․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Միքայել սրբազանին կրկին վիրահատել են Ի՞նչ նպատակ է հետապնդում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան Ինչո՞ւ և ո՞վ ջրի երես դուրս բերեց Էպշտեյնի գործը, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Մայր Հայաստանի» ակցիան Վենսի այցի կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար) «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ Ինչպես հասնել երաշխավորված խաղաղության (տեսանյութ) Պանդորայի արկղը դուք եք բացել, պատմական սխալ եք թույլ տվել. Արա Զոհրաբյանը՝ դատավորին Փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար Պատերազմ Արցախում
ԱՄՆ փոխնախագահը X-ից ջնջել է Ծիծեռնակաբերդ այցի մասին գրառումը Ինչու Վենսին ոչ ոք չուղեկցեց Ծիծեռնակաբերդ. արարողակա՞րգ, թե՞ բացթողում Ի՞նչ է բացահայտում Վենսն իր այցով Հայաստան ու Ադրբեջան․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ասֆալտ չկա, մարդիկ ցելոֆաններ են հագնում կոշիկներին (տեսանյութ) Բոլորը մեղավոր են, բացի ՔՊ-ից․ Երևանում ձյունը հալեց, խնդիրները՝ եռապատկվեցին (տեսանյութ) Միքայել սրբազանին կրկին վիրահատել են Բանանը, «Վիվառո»-ի Վիգենը, Ալեն Սիմոնյանը և գերթանկարժեք ծախսերը (տեսանյութ) 365 օրից 314 օրը Երևանում փոշու քանակը նպաստում է քաղցկեղային հիվանդություններին․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Կյանքում 10 հոգու չղեկավարածները ուզում են հանրապետության առաջնորդ դառնալ. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ձեր «մասկառադը» չի լուծում մանկապարտեզները վերադարձնելու խնդիրը․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին. Տեսանյութ ԿԸՀ-ն արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպություններին հայտնում է տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետը Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա. Վեհափառ Հայրապետ Ցիկլոն է ներթափանցում. սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով «Հայաստան» խմբակցությունը ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ է ներկայացրել ՔՊ-ի փոսը (տեսանյութ) Կհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծ ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր «Առաջարկ Հայաստանին», Գագիկ Ծառուկյան. «Պաշտո´նը չի կարևոր, երկի´րն է կարևոր, մանդա´տը չի կարևոր, աշխատանքի արդյո՛ւնքն է կարևոր» Ի՞նչ նպատակ է հետապնդում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան Տիրադավներից Փաշինյանին հավատարիմ են մնացել բացառապես Կճոյանը եւ Արցախի թեմի առաջնորդը ԲԿ տնօրենները՝ ՔՊ թեկնածուներ Ինչո՞ւ և ո՞վ ջրի երես դուրս բերեց Էպշտեյնի գործը, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել Փաշինյանն ու Վենսը ստորագրել են Միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համատեղ հայտարարություն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Մայր Հայաստանի» ակցիան Վենսի այցի կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար) ԱՄՆ փոխնագահը Երևանում է Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ Այսօր 17:00-ից 21:00-ն չի գործի մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանը «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ Հայաստանի կապիտուլյացիան ձմեռային օլիմպիադայում

Ինչո՞ւ Երեւանը չի արձագանքում Բաքվին եւ Անկարային, բայց պատասխանում է Մոսկվային. լավ կլինի նաեւ ռուսները լռության ուխտ չպահեն եւ բացատրեն, թե ինչ է կատարվել Հակարիի կամրջում. Տեսանյութ

Ինչո՞ւ Երեւանը չի արձագանքում Բաքվին եւ Անկարային, բայց պատասխանում է Մոսկվային: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանն՝ անդրադառնալով Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը, որն արվել էր ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության:

«Ադրբեջանի արտգործնախարարը քիչ առաջ հայտարարել է, որ արցախահայությանը ոչ մի հավելյալ անվտանգության երաշխիք անհրաժեշտ չէ, մինչդեռ Փաշինյանը խոսում է միջագային տեսանելի մեխանիզմի մասին, որը կապահովվի արցախահայության անվտանգությունը:

Ադրբեջանը մերժում է այդ անվտանգային մեխանիզմը եւ կարծում է, որ Արցախի հայերը պետք է ապրեն Ադրբեջանի կազմում եւ դրա միակ երաշխիքը պետք է լինի Ադրբեջանի Սահմանադրությունը: Բացի այդ, օրեր առաջ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Զանգեզուրի «միջանցքի» հարցի միակ խոչընդոտը ոչ թե Հայաստանն է, այլ Իրանն է:

Ինչո՞ւ Երեւանը չի մեկնաբանում այս հայտարարությունները, բայց պատասխանում է ռուսական կողմի հայտարարությունը, որն առաջին հերթին բխում է 44-օրյա պատերազմի հետեւանքով ձեւավորված անվտանգային ճարտարապետության տրամաբանությունից:

Ի դեպ, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, գնալո՞ւ են այս օրակարգի շուրջ բանակցեն, որ ոչ մի միջազգային մեխանիզմ չի լինի արցախահայության անվտանգության համար, այլ Ադրբեջանի Սահմանադրության ներքո արցախահայերը պե՞տք է ապրեն: Լավ կլիներ, որ Հայաստանի ԱԳՆ խոսնակն անդրադառնար նաեւ սրան»,- ասաց Բենիամին Մաթեւոսյանը:

Պաշտոնական Երեւանի՝ Բաքվին եւ Անկարային չարձագանքելը, քաղաքագետն այսպես է մեկնաբանում.

«Երեւանը վաղուց աշխարհաքաղաքական ընտրություն է արել եւ քարոզչական մակարդակով այդ ընտրությունը ներկայացվում է որպես շրջադարձ դեպի Արեւմուտք, բայց իրականում այդ շրջադարձը կատարվել է տարածաշրջանային ռազմաքաղաքական դաշինք՝ դեպի Թուրքիա եւ Ադրբեջան հետ, իսկ եթե դու գնում ես այդ ճանապարհով, տրամաբանական է, որ դու իրենց չես քննադատելու»:

Բենիամին Մաթեւոսյանն, այդուհանդերձ, կարծում է, որ Ռուսաստանը պետք է պարզաբանի, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 15-ին Հակարիի կամրջի վրա:

«Լավ կլինի ռուսները լռության ուխտ չպահեն եւ բացատրեն, թե ինչ է կատարվել Հակարիի կամրջի վրա, որպեսզի մենք ամբողջական պատկեր ունենանք տեղի ունեցած միջադեպի մասին»,- ասաց Մաթեւոսյանը:

Հիշեցնենք՝ ադրբեջանական զինուժը հունիսի 15-ին փորձել էր Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջանալ եւ իրենց դրոշը տեղադրել: ԱԱԾ սահմանապահ ծառայությունը կանխել էր այդ փորձը: Դրանից հետո Ադրբեջանն արգելել է ռուս խաղաղապահների եւ Կարմիր Խաչի միջնորդությամբ հումանիտար բոլոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումները դեպի Արցախ:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը կապված էր հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակն արձագանքելով ռուս պաշտոնակցի այս հայտարարությանը՝ անհամաձայնություն է հայտնել, ընդգծելով, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Լաչինի միջանցքում, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Հակարի կամրջի հայկական կողմում։

Պաշտոնական Երեւանին նաեւ պարզ չէ, «թե ինչու էին Ադրբեջանի այդ գործողությանը մասնակցում ՌԴ խաղաղապահները, երբ գործողության թե՛ նպատակը, թե՛ անգամ վայրն ակնհայտորեն դուրս էին խաղաղապահների գործառույթների շրջանակից եւ պատասխանատվության գոտուց»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>