Իրանական զորքերը մտան Արցախ Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան
21
Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը ԱԳ նախարար. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության ապահովմանը ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը Տրագիկոմեդիայի նոր արարը կամ ինչպե՞ս են դիմավորել Փաշինյանին ու Լավրովին Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ Պատերազմ Արցախում
ՊՆ պաշտոնյաները կաշառք են ստացել. 7 անձի մեղադրանք է առաջադրվել Մատակարարման ժամկետների խնդիր ունենք ու 40 օր մենք չենք կարողանում մատակարարել. կոնյակագործ Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դեմ գնալ Ադրբեջանի սպառնալիքներին. հայտարարություն Իրանական զորքերը մտան Արցախ Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները Լավրովը ճշտումներ է անում. Ձյունիկ Աղաջանյան ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան Հայաստանը Պուտինի և Էրդողանի միջև. աշխարհաքաղաքական գնահատական Քոչարյանից 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբի 13 անդամ է ձերբակալվել Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը «Ավելի տխուր չի լինում». Լիլիթ Գալստյան ՀՀ քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն Արտահանողները բողոքի ակցիա են իրականացնում Վրաստանի դեսպանատան դիմաց (տեսանյութ) Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Ջերմուկի դեպքերի առիթով ՀԱՊԿ-ի կողմից կոնկրետ առաջարկներ է եղել, որը մերժվել է․ Լավրով Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը ԱԳ նախարար. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության ապահովմանը Հայ արտահանողները կրկին Վրաստանի դեսպանատան դիմաց են. Տեսանյութ ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը Արցախում շարունակվում են Ադրբեջանի և Իրանի համատեղ զnրավարժությունները Ինչպե՞ս է ստացվում, որ իմ բացահայտումներից հետո, որոշվում է փոխել Հանրայինի հասցեն․ Ռոբերտ Մարգարյան Քաղաքական ահաբեկչության պատվիրատուներին շտապ պետք է բացահայտել Արամ Սարգսյանի կուսակցության անդամ Կառլեն Մինասյանի ընկերությունները գույքահարկ չեն վճարել. «Հետք» Վերջին ճակատամարտն է, որով ՔՊ-ն փորձում է պահել իր թալանածը․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը Սամվել Շահրամանյանը հնարավոր է դառնա խորհրդարանի միասնական թեկնածուն

Ինչո՞ւ Երեւանը չի արձագանքում Բաքվին եւ Անկարային, բայց պատասխանում է Մոսկվային. լավ կլինի նաեւ ռուսները լռության ուխտ չպահեն եւ բացատրեն, թե ինչ է կատարվել Հակարիի կամրջում. Տեսանյութ

Ինչո՞ւ Երեւանը չի արձագանքում Բաքվին եւ Անկարային, բայց պատասխանում է Մոսկվային: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանն՝ անդրադառնալով Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը, որն արվել էր ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության:

«Ադրբեջանի արտգործնախարարը քիչ առաջ հայտարարել է, որ արցախահայությանը ոչ մի հավելյալ անվտանգության երաշխիք անհրաժեշտ չէ, մինչդեռ Փաշինյանը խոսում է միջագային տեսանելի մեխանիզմի մասին, որը կապահովվի արցախահայության անվտանգությունը:

Ադրբեջանը մերժում է այդ անվտանգային մեխանիզմը եւ կարծում է, որ Արցախի հայերը պետք է ապրեն Ադրբեջանի կազմում եւ դրա միակ երաշխիքը պետք է լինի Ադրբեջանի Սահմանադրությունը: Բացի այդ, օրեր առաջ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Զանգեզուրի «միջանցքի» հարցի միակ խոչընդոտը ոչ թե Հայաստանն է, այլ Իրանն է:

Ինչո՞ւ Երեւանը չի մեկնաբանում այս հայտարարությունները, բայց պատասխանում է ռուսական կողմի հայտարարությունը, որն առաջին հերթին բխում է 44-օրյա պատերազմի հետեւանքով ձեւավորված անվտանգային ճարտարապետության տրամաբանությունից:

Ի դեպ, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, գնալո՞ւ են այս օրակարգի շուրջ բանակցեն, որ ոչ մի միջազգային մեխանիզմ չի լինի արցախահայության անվտանգության համար, այլ Ադրբեջանի Սահմանադրության ներքո արցախահայերը պե՞տք է ապրեն: Լավ կլիներ, որ Հայաստանի ԱԳՆ խոսնակն անդրադառնար նաեւ սրան»,- ասաց Բենիամին Մաթեւոսյանը:

Պաշտոնական Երեւանի՝ Բաքվին եւ Անկարային չարձագանքելը, քաղաքագետն այսպես է մեկնաբանում.

«Երեւանը վաղուց աշխարհաքաղաքական ընտրություն է արել եւ քարոզչական մակարդակով այդ ընտրությունը ներկայացվում է որպես շրջադարձ դեպի Արեւմուտք, բայց իրականում այդ շրջադարձը կատարվել է տարածաշրջանային ռազմաքաղաքական դաշինք՝ դեպի Թուրքիա եւ Ադրբեջան հետ, իսկ եթե դու գնում ես այդ ճանապարհով, տրամաբանական է, որ դու իրենց չես քննադատելու»:

Բենիամին Մաթեւոսյանն, այդուհանդերձ, կարծում է, որ Ռուսաստանը պետք է պարզաբանի, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 15-ին Հակարիի կամրջի վրա:

«Լավ կլինի ռուսները լռության ուխտ չպահեն եւ բացատրեն, թե ինչ է կատարվել Հակարիի կամրջի վրա, որպեսզի մենք ամբողջական պատկեր ունենանք տեղի ունեցած միջադեպի մասին»,- ասաց Մաթեւոսյանը:

Հիշեցնենք՝ ադրբեջանական զինուժը հունիսի 15-ին փորձել էր Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջանալ եւ իրենց դրոշը տեղադրել: ԱԱԾ սահմանապահ ծառայությունը կանխել էր այդ փորձը: Դրանից հետո Ադրբեջանն արգելել է ռուս խաղաղապահների եւ Կարմիր Խաչի միջնորդությամբ հումանիտար բոլոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումները դեպի Արցախ:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը կապված էր հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակն արձագանքելով ռուս պաշտոնակցի այս հայտարարությանը՝ անհամաձայնություն է հայտնել, ընդգծելով, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Լաչինի միջանցքում, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Հակարի կամրջի հայկական կողմում։

Պաշտոնական Երեւանին նաեւ պարզ չէ, «թե ինչու էին Ադրբեջանի այդ գործողությանը մասնակցում ՌԴ խաղաղապահները, երբ գործողության թե՛ նպատակը, թե՛ անգամ վայրն ակնհայտորեն դուրս էին խաղաղապահների գործառույթների շրջանակից եւ պատասխանատվության գոտուց»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan