Հնարավոր է խաղաղության համաձայնության հասնել նույնիսկ մինչև տարեվերջ. Բայրամով

Դիտել նաև
Առաջարկում եմ բանակցություններ անցկացնել սահմանին կամ երրորդ երկրում. Բայրամով
Միրզոյանը Ֆրանսիայի պետնախարարին զեկուցել է, որ անցյալ շաբաթ Ադրբեջանին համաձայնագրի նախագծի առաջարկություններ է փոխանցել
Թեհրանում 9 կետից բաղկացած հայտարարություն է ընդունվել
Բայրամովը մեկնել է Իրան՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը
Միրզոյանը Բիշքեկ չի գնա, Լավրով-Բայրամով-Միրզոյան հանդիպում էլ չի կայանա
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցություններում որոշակի առաջընթաց կա. Բաքուն ցանկանում է պայմանագիր կնքել: Այս մասին ասել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Reuters-ին տված հարցազրույցում:
Ըստ նրա՝ Բայրամովն ասել է, որ խաղաղության համաձայնագիրը հասանելի է, եթե Հայաստանը պատրաստ է որոշակի քայլեր ձեռնարկել:
«Եթե ոչ միայն հայտարարություններ, այլ նաև գործնական քայլեր անելու կամք կա, կարծում եմ, որ հնարավոր է համաձայնության հասնել նույնիսկ մինչև տարեվերջ: Բայց եթե իրական պատրաստակամություն չկա... ապա դա կարող է լինել ավելի ուշ»,- ասել է նա։
Աղբյուր՝ Tert.am