Մենք ավելի վատ վիճակում ենք, քան Վրաստանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ը հաղթել է քաղաքապետարանի դեմ ներկայացրած դատական գործը Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը
25
Աչքալուսանք վարորդներին․ «կարմիր գծերի» թանկացումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իշխանությունների հարկային տեռորը և ՓՄՁ խնդիրները․ «Մայր Հայաստան»-ի նախաձեռնած քննարկումը փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով (ուղիղ) «Մայր Հայաստան» խմբակցությունը կարևորում է Գյումրու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման անհրաժեշտությունը (տեսանյութ) Փաշինյանի ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը Ցավալի լուր. Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ հայտնաբերեցին 2-ամյա Տիգրանի մարմինը ՔԿ-ից իրեղեն ապացույց հանդիսացող գումարը հափշակած անձը բռնվել է. նրա մոտ հայտնաբերվել է գումարի կեսը Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով Պատերազմ Արցախում
ՓՄՁ շրջանառության ծավալների նվազում է նկատվում․ Սուրեն Պարսյան (տեսանյութ) ՓՄՁ-ն մեր հանրության իրական ու ամենակարևոր հատվածն է․ Հակոբ Ավագյան (տեսանյութ) Փոքր ու միջին բիզնեսը մեր երկրի համար ստրատեգիական նշանակություն ունի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մեր Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի չեմպիոն Պահանջում եմ հարգել իմ իրավունքները, դադարեցնել սպառնալիքի զնդանում պահելու անմարդկային գործելաոճը. Աղեկյան Մենք ավելի վատ վիճակում ենք, քան Վրաստանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Սլովակիայի վարչապետը կայցելի Հայաստան Երբ հերթական պարտությունը փորձում են քողարկել հերթական բողոքարկմամբ Աչքալուսանք վարորդներին․ «կարմիր գծերի» թանկացումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վարչական դատարանն անվավեր ճանաչեց «կարմիր գծերի» թանկացումը Հարկատուների հաշվին քաղաքի կենտրոնում կառուցվել է 500 հազար դոլար արժողությամբ սրճարան․ Աննա Գրիգորյան «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Էռնա Ռեւազովայի «Սարերը» հիմա էլ Ավինյանի կարգադրությամբ է փող ստացել. «Հրապարակ» 590 հազար դոլարի գողությունը կազմակերպել է Գոռ Թադեւոսյանը. սիլիկոնե դիմակ է օգտագործվել. Armlur «Մայր Հայաստան»-ը հաղթել է քաղաքապետարանի դեմ ներկայացրած դատական գործը Որոնողական աշխատանքներին ներգրավված է եղել փրկարարական 1591 և ոստիկանության 800 ծառայող Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը Իշխանությունների հարկային տեռորը և ՓՄՁ խնդիրները․ «Մայր Հայաստան»-ի նախաձեռնած քննարկումը փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով (ուղիղ) ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը «Մայր Հայաստան» խմբակցությունը կարևորում է Գյումրու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման անհրաժեշտությունը (տեսանյութ) «Թողեք խորհրդարանում լինեն մարդիկ, որոնք «անտռուսիկ» չեն ծառայել, կամ որոնց «տռուսիկ չունենալու» համար չեն մեղադրի»,-Արա Սահակյան «Փորձանք» է կախվել Վաղարշապատի գլխին. «Հրապարակ» Փաշինյանի ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը Ցավալի լուր. Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ հայտնաբերեցին 2-ամյա Տիգրանի մարմինը Այստեղ հարգում են արժանապատվությունը և ուժը, այլ ոչ թե լացակումած աղերսանքը. Վարդան Ոսկանյան Բյուջեից գումար՝ առևտրային կազմակերպությանը Փաշինյանի ազգականը վթարի հետևանքով տեղում մահացել է Կոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ օրինականացում. «Փաստ» Հատուկ տարածք է տեղափոխվել 262 մեքենա, որոնցից 148-ի ղեկին եղել են անչափահասներ Երևանի փողոցներում շատանում են փոսերը (տեսանյութ)

Արցախում շուտով սով կսկսվի. ի՞նչ եք անում և ի՞նչ ենք անում

Մինչ Նիկոլ Փաշինյանն իր գործակիցների առջև ուղիղ երեում «տվայտվում» էր՝ ներկայացնելով սուտուփուտ պատճառաբանություններ ու «արդարացումներ» առ այն, թե ինչպես թշնամուն հանձնեց Արցախի մեծ մասը, ինչպես Արցախն ու Հայաստանը նետեց գոյաբանական կատաստրոֆայի առավել քան իրական սպառնալիքի հորձանուտը, թշնամին ավելի էր խտացնում շրջափակման օղակը: Եվ նման պայմաններում մի գունաթափ ու ծռված 10 դրամանոցի արժեք էլ չունեն Նիկոլ Փաշինյանի՝ ինքնաարդարացման արտահայտությունները՝ անկախ այն բանից, թե դրանք արտաբերելիս նա ինչ անկանոն միմիկա ու շարժումներ էր ցուցադրում:

Այո՛, Արցախը լիարժեք շրջափակված է: Ամբողջովին: Բոլո՛ր կողմերից: Ու դա գերազանցապես անձամբ Նիկոլ Փաշինյանի, նաև՝ Արցախի «նիկոլի»՝ Արայիկ Հարությունյանի անզուգական «նվաճումն» է, գլխավոր «ձեռքբերումը», որ կարող էին ունենալ և ունեցան հիշատակված երկու «վայ-«կառավարիչները»: Եթե կուզեք՝ կառ-ավԵրիչնե՛րը:

Պետք չէ ստրատեգոս ու մարաջախտ լինել, հասկանալու համար, որ Արցախում պարենի սուղ պաշարներ են մնացել և, շատ հնարավոր է, այնտեղ առաջիկա օրերին, եթե թուրք-ադրբեջանական շրջափակման շղթան չճեղքվի, ամենաիսկական սով սկսվել:

Հուզական արտահայտությունները, թե՝ վայ, 21-րդ դարում, ֆլան-ֆստան, կարող եք պահել «մարդասիրության» արնածոր դիմակով ներկայացող «միջազգային հանրության» էկրանաժպիտ դեմքերի համար: Բուն խնդիրը աղետն է, օրհասը: Իսկ հիմնական հարցը, թե՝ ով ինչ է անում:

Առաջինը՝ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որը բացարձակապես համախոհ է Ալիևի կլանին, մասնավորապես հիմնականում, այն է՝ Արցախը ադրբեջանական տարածք է, և վերջ: Դա Փաշինյանը հայտարարել է հրապարակավ, իսկ նրանք, ովքեր դրանից հետո մնացել են նրա կողքին ու շարունակում են նրան բարևել, ուրեմն՝ իրենք էլ նույնպիսի ուրացողներ են:

Սրանցից սպասել որևէ իրական գործողություն՝ Արցախի հայության օգտին, անօգուտ է: Իրենց երբ հարցնես, դուրս են տալու անգիր արած կաղապարը, թե «մեր կառավարությունն ամենից շատ փողն է հատկացրել Արցախին»: Կարելի է կարծել, թե փողը կարելի է հունցել և թխել կամ եփել-ուտել: Ո՞ւմ է պետք ձեր փողը, եթե պարենամթերք չկա:

Երկրորդը՝ ի՞նչ է անում Արայիկ Հարությունյանը, որ այդպես ամուր կառչած է մնում «Արցախի նախագահ» պաշտոնից ու տիտղոսից: Ի՞նչ է անում՝ իր աթոռը պահելուց և, օրինակ, իրեն Սևանի առափնյա տարածքում շքեղ առանձնատուն վերագրելու համար Հայաստանում քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանին դատի տալուց բացի (դե, այս օրերին դա, պարզվում է, Արայիկ Հարությունյանի համար շատ ավելի կարևոր է, քան Արցախի հայության կենսական խնդիրների լուծման համար ինչ-որ բան մտածելն ու ամենակարևորը՝ անելը):

Երրորդը. Ի՞նչ է անում «քաղաքակիրթ Արևմուտքը»՝ ադրբեջանական նավթագազային գոլորշիները ներշնչելուց բացի:

Չորրորդը. Ի՞նչ է անում Ռուսաստանը:

Ամենից կարևորը՝ ի՞նչ ենք անում մենք, բոլո՛րս: Նիկոլի, առանց այդ էլ՝ տկլոր ստե՞րն ենք մերկացնում, անշարժ ու լուռ սպասում ենք «վերջի՞ն», թե՞ այնուամենայնիվ պատրաստվում ենք «իրար գալ»:

Արթուր Խայթ

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan