Ո՞րն է Ալեն Սիմոնյանի ու մյուս ՔՊԿ-ականների հայրենիքը (տեսանյութ) Յուղոտ կտորներ՝ պետգնումներում. Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքվել են միլիոնավոր դրամների պայմանագրեր Իշխանությունները չեն հասկանում թուրքի հոգեբանությունը. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
28
Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները Փաստորեն, զրահապատ նոր մեքենան Արցախն ուրանալու ու պատմությունը կեղծելու դիմաց է 65,000 վարդով 2 բեռնատար Լարսից հետ են ուղարկել, ֆինանսական լուրջ կորուստներ ունենք․ ջերմոցային տնտեսության տնօրեն Վերին Լարսի մոտ շուրջ 1500 հայկական բեռնատար է սպասում իր հերթին Սա շատ մեծ քաղաքական սխալ է. Բորդյուժան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի դիրքորոշման մասին (տեսանյութ) Ավտոներկրողների ակցիան՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց. ուղիղ Կտրուկ անկում․ «Հայաստան» Համահայկական հիմնադրամին հանգանակությունները՝ 2018-2023թթ․․ ինֆոգրաֆիկա Ռումբի ահազանգը կեղծ էր Ռումբի ահազանգ՝ թիվ 76 հիմնական (արգենտինական) դպրոցում Նորից փող է պահանջել. այս անգամ՝ 8.5 միլիոն դրամ Պատերազմ Արցախում
Եկեք երկրի անունը դնենք գժանոց ու գնանք այդ գժանոցից. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները «Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունեցել հաշվեհարդար և փողոցային արդարադատություն». Լևոն Բաղդասարյան Փաստորեն, զրահապատ նոր մեքենան Արցախն ուրանալու ու պատմությունը կեղծելու դիմաց է 65,000 վարդով 2 բեռնատար Լարսից հետ են ուղարկել, ֆինանսական լուրջ կորուստներ ունենք․ ջերմոցային տնտեսության տնօրեն Ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը 258 զինծառայող է կորցրել, որոնց մեծ մասը՝ Արցախում Ո՞րն է Ալեն Սիմոնյանի ու մյուս ՔՊԿ-ականների հայրենիքը (տեսանյութ) Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները ՀՀ-ում և Կորեայում փոխադարձության հիմունքներով դեսպանատներ կբացվեն Փաշինյանը հասկացրել է՝ չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի ՌԴ-ից. Ջեյմս Օ՛Բրայեն 44-օրյայի ընթացքում՝ մարտի ժամանակ, գումարտակի հրամանատարի տեղակալն ինքնակամ լքել է մարտադաշտը «Թող վերցներ, երևի չէր կարողանում»․ Վահագն Խաչատուրյանը՝ Արցախը Փաշինյանից առաջ Ադրբեջանի չգրավելու մասին Յուղոտ կտորներ՝ պետգնումներում. Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքվել են միլիոնավոր դրամների պայմանագրեր Իշխանությունները չեն հասկանում թուրքի հոգեբանությունը. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ» Աղբահանությունը չի կատարվում բնականոն ընթացքով․ կա նաև աղբամանների պակաս (լուսանկար) Վերին Լարսում ավելի քան 2660 մեքենա թույլտվության է սպասում Կայացել է Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը. Քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթաց Ադրբեջանի նպատակը զուտ հայկական 8 գյուղերի նկատմամբ վերահսկողությունը չի. Տիգրան Աբրահամյան Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Հայաքվեին» դեմ քվեարկելը նույնականացնում ենք նոր կապիտուլյացիային կողմ քվեարկելուն Արցախի հարցով միջազգային հանձնախումբ են ուզում ձեւավորել «Մեր առաքելությունն է՝ լինել հայամետ». Հարություն Հարությունյան (տեսանյութ) Ո՞վ կհիշեցնի՝ ինչ է ասել Փաշինյանը ընդամենը երկու օր առաջ.«Կարճ ասած» (տեսանյութ) Վերին Լարսի մոտ շուրջ 1500 հայկական բեռնատար է սպասում իր հերթին Որքան էլ Փաշինյանը հղում անի Պուտինի հետ իր լավ հարաբերություններին, ամեն դեպքում լարվածություն կա. Խաչատրյան (տեսանյութ) Սա շատ մեծ քաղաքական սխալ է. Բորդյուժան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի դիրքորոշման մասին (տեսանյութ) «Այս տիկինը լավ կանի իր հանցագործության մասին խոսի»․ Բորիս Մուրազի Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել ղարաբաղցի հայերին. Ասլան Բժանիա Ավտոներկրողների ակցիան՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց. ուղիղ

Դատախազությունը պահանջում է վերացնել Սամվել Ալեքսանյանին տարածք տրամադրելու որոշումը, որի վրա կառուցվել է Էրեբունի Մոլը. Հարցականի տակ է նաեւ նրա առանձնատան ապագան

Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2015 թվականի որոշումը։ Այդ որոշմամբ, գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որը հանրության մեջ հայտնի է որպես «Լֆիկ Սամո», կադաստրային գներով գնել ու Էրեբունու շուկային ավելացրել է մոտ 600 քմ հողատարածք։ Դատախազությունից հայտնում եմ, որ 2022-ից ընկերության միակ բաժնետերն Ալեքսանյանի կինն է՝ Շողերինա Մկրտչյանը, իսկ այդ ամբողջ տարածքում այժմ հսկայական առևտրի կենտրոն է գործում՝ Էրեբունի մոլը։ Ալեքսանյանի կողմից ապօրինի ձևով տարածքներ զավթելու օրինակներն այնքանով չեն ավարտվում։

Դեռևս 2020 թվականին վարչական դատարան հայց էր ներկայացրել՝ Երևանի քաղաքապետարանի դեմ։ Նա պահանջել էր օրինական ճանաչել նաև պետական սեփականություն համարվող հողատարածքներում իր կողմից կառուցած շինությունները։ Ալեքսանյանն այդ շինարարությունն իրականացվել էր դեռևս 2005 թվականին։ Այն ընդգրկում է Ալեքսանյանի առանձնատան տարածքը։ Բանն այն է, որ դեռևս 2020 թ. սեպտեմբերի 16-ին Երևանի այդ ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում էր կայացրել՝ «Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի տիրապետումից ազատելու և ինքնակամ կառույցները քանդելու մասին»։

Դրանից հետո Ալեքսանյանին գրավոր ձևով առաջարկվել է ինքնակամ քանդել այդ շինությունները, ինչին վերջինս չէր համաձայնել՝ հորդորելով օրինականացնել դրանք։ Ի պատասխան գործարարի հորդորներին՝ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ տարածքը օրինականացման ենթակա չէ, քանի որ ընդգրկված է անտառային նշանակության հողերում։ Ավելի ուշ խնդրին անդրադարձել էր նաև Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ- Մելքոմյանը։ Նա լուսանկար էր հրապարակել՝ հայտարարելով, որ նկարում երևացող շինությունների կառուցմամբ ապօրինաբար զավթվել է Դալմայի այգիների 9 հա տարածքը։ Քաղաքապետարանի որոշումից երկու օր անց արդեն՝ սեպտեմբերի 18-ին Ալեքսանյանը հայց էր ներկայացրել կառույցի դեմ։ Այն մակագրվել էր Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանին։ Արդեն 2021 թվականի ապրիլի 30-ին դատարանը բավարարել էր Սամվել Ալեքսանյանի հայցը։ Դրանից հետո քաղաքապետարանը դիմել էր վերաքննիչ դատարան՝ հայտարարելով, որ ամբողջությամբ առարկում է հայցի դեմ։

Արդեն 2022 թվականի մարտի 21-ին խնդրի մասին խոսել էր նաև Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Նա, անդրադառնալով ինքնակամ կառույցների մասին ահազանգերի խնդրին՝ հրապարակավ հայտարարել էր, որ դրանք որևէ դեպքում չեն օրինականացվելու։ «Ես ենթադրում եմ, որ ինչ-որ մարդիկ քաղաքապետարանում ինչ-որ բան են խոսք տալիս այդ մարդկանց։ Ես ձեզ հիմա պաշտոնապես հայտարարում եմ, ինքնակամ կառույցները չենք օրինականացնելու, պրծավ»,- հայտարարել էր նա։

Ավելի ուշ, սակայն, քաղաքապետի այս հայտարարությունից մոտ երկու ամիս անց, անդրադառնալով Ալեքսանյանի կողմից աօպրինաբար կառուցված շինությունների խնդրին՝ Սարգսյանը հայտարարել էր, որ դրանց ապամոնտաժման որոշումը ցանկության հիմքով չէ, այլ կառավարության որոշմամբ։ «Կա կառավարության որոշում, օրենսդրություն, և ես առաջնորդվում եմ օրենսդրությամբ, կառավարության որոշումներով և, եթե համապատասխանում է, անկախ անձից՝ օրինականացնում ենք, եթե չի համապատասխանում՝ ապա չենք օրինականացնում»,- պատասխանեց Հրաչյա Սարգսյանը: Լրագրողների հետ այս նույն զրույցի ընթացքում Հրաչյա Սարգսյանը հայտնել էր, որ Ալեքսանյանի կողմից շինարարությունը կատարվել էր համայնքային հողատարածքում։ Իր խոսքով՝ իրենք անցել են բոլոր ատյաններով, սակայն, պարտվել են։ Դատարանի որոշմամբ, ստիպված են եղել օրինականացնել Ալեքսանյանի կառուցած շինությունները։

Աղբյուր` Փաստինֆո

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan