Ավագովի որդուն ազատել են
Կիևի շրջանային դատարաններից մեկը կալանքից ազատել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովի որդուն` Ալեքսանդրին:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ Ուկրաինայի հակակոռուպցիոն գործակալությունը կալանել էր Ալեքսանդր Ավագովին` կոռուպցիոն երևույթներ տեսնելով նրա գործունեության մեջ: Եվ ահա մեկ օր անց դատարանը որոշեց Արսեն Ավագովի որդուն ազատել կալանքից` միաժամանակ նշելով, որ նա չպետք է բացակայի երկրից, մինչև հետաքննությունը չավարտվի:
Zham.am