Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ) Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են Հայաստանի հաշվին Ինչու էր Խաչատուր Սուքիասյանը «փչացնում» Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
8
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան (տեսանյութ) Ադրբեջանն իր հաշվարկներն ունի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Փաշինյանի փոխարտգործնախարարը խույս տվեց լրագրողներից Քաղաքացին թալանի մատերիալ չէ Հայաստանի վերջնական կործանման նախազդը. Փաշինյանն ու Ալիևը աշխատակազմերով գրկախառնվել են ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանական քառօրյայի վերջին նիստն է ԱԺ-ն ընդունեց 2024-ի պետբյուջեի նախագիծը Ալավերդիում իշխանությունները հանցագործություն են արել Թե ինչպես են Երևանում իրականացնում անորակ ասֆալտապատում անձրևի տակ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվը աննախադեպ է. Գոհար Մելոյան (տեսանյութ) Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան (տեսանյութ) Թալինի ղեկավարը 16 մլն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող ընկերության հետ. «Հետք» Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ) Պետականություն կարող է չունենանք, բայց միլիոնատերերն ավելացել են. «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջանն իր հաշվարկներն ունի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են Հայաստանի հաշվին Պաղեստինում հայտարարել են Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով շուրջ 17 հազար 500 զոհվածների մասին Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին «Ողջունում ենք Երևանի և Բաքվի որոշումը». Զախարովա Ինչու էր Խաչատուր Սուքիասյանը «փչացնում» Ալեն Սիմոնյանին (տեսանյութ) Թափառող շների խնդիրն ու նրանց սպանդը կառավարության և իրավապահների թերի աշխատանքի հետևանք է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանը Ուկրաինային էլեկտրատեխնիկա է ուղարկել Փաշինյանի փոխարտգործնախարարը խույս տվեց լրագրողներից Խաչատուր Սուքիասյանի և Ալեն Սիմոնյանի փոխադարձ կսմիթները (տեսանյութ) Քաղաքացին թալանի մատերիալ չէ Փաշինյանը Ղազախստանի նախագահին հրավիրել է Հայաստան Հերթական նվերը հպա՛րտ քաղաքացիներին… Հայաստանի վերջնական կործանման նախազդը. Փաշինյանն ու Ալիևը աշխատակազմերով գրկախառնվել են 2024-ից առցանց տաքսիներով ուղևորությունները կհարկվեն Լարսը բաց է Մենք հանդես ենք գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման օգտին. Թուրքիայի ԱԳՆ Ուսապարկերը, փաստորեն, դուրս են գալիս կոնտրոլից ՔՊ-ական պատգամավորը շուտով ստիպված կլինի դատարանում բացատրություն տալ ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանական քառօրյայի վերջին նիստն է Պատմաբանի ինչ գործն է, որ պատմության դասագիրք գրի Քա՞նի մարդ է զրկվել կյանքից Նիկոլի օրոք. «Կարճ ասած» (տեսանյութ) Նիկոլից հետո հանրային համերաշխության և արդարության վերականգնման համար խիստ կենսական է, որ չլինեն քաղաքական հետապնդումներ. Աշոտյանը՝ կալանավայրից ԱԺ-ն ընդունեց 2024-ի պետբյուջեի նախագիծը

Կալանավորվել է «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի կողմից դատավորին և նրա մերձավորներին արատավորող տեղեկություններ հրապարակելուն օժանդակած անձը․ ՔԿ

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներին առնչվող՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի ընթացքում պարզվել է «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի կողմից, օրինական ծառայողական գործունեության հետ կապված՝ դատավորի, նրա մերձավոր ազգականների վերաբերյալ արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող տեղեկությունները համացանցի «Telegram» հավելվածում հրապարակելուն օժանդակելու նոր դեպք։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

«Մասնավորապես, պարզվել է, որ Անդրանիկ Արմանդարյանը, մտերիմ հարաբերություններ ունենալով «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի հետ, միաժամանակ ղեկավարել է տարբեր սոցիալական ցանցերում Վարդան Ղուկասյանի գործունեությունը տարածող համացանցի մի շարք օգտահաշիվներ, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության լրատվական կայքէջը։

Վերոնշյալ քրեական վարույթով «Հանրային ձայն» կուսակցության նախագահների հետ մտերիմ հարաբերություններ ունեցող, շորթում կատարելու համար մեղադրվող անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորի կողմից 2023թ․ հունիսի 11-ին բավարարելուց հետո, նաև հետագայում Վարդան Ղուկասյանի համախոհների նկատմամբ հնարավոր ոչ ցանկալի դատական ակտերի կայացման վրա ազդեցություն գործադրելու նպատակով, Անդրանիկ Արմանդարյանը ձեռք է բերել դատավորի, ինչպես նաև` նրա մերձավոր ազգականների լուսանկարները։ 2023թ․ հունիսի 11-ին՝ ժամը 21:45-ից մինչև 23:33-ի սահմաններում, համապատասխան ծրագրային հավելվածների միջոցով մոնտաժել է այդ լուսանկարները, դրանց վրա կատարել դատավորին ու նրա մերձավոր ազգականներին վերաբերող անպարկեշտ, արատավորող գրառումներ: Բացի այդ, նա դատավորի լուսանկարը ենթարկել է անպարկեշտ ֆոտոմոնտաժի` դրա վրա կատարելով դատավորի անձը արատավորող գրառումներ:

Այնուհետև հիշյալ լուսանկարները 2023թ․ հունիսի 11-ին նա ուղարկել է Վարդան Ղուկասյանին: Հաջորդ օրը վերջինս ուղիղ հեռարձակամամբ հրապարակային, բոլորին հասանելի՝ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի էջով ունեցած ելույթի ընթացքում հրապարակել է Անդրանիկ Արմանդարյանի կողմից մոնտաժված և արատավորող տեղեկություններ պարունակող լուսանկարները՝ ելույթի ժամանակ դատավորի և վերջինիս մերձավոր ազգականների նկատմամբ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ: Այդ կերպ, համակարգչային տեխնիկայի ոլորոտում իր ունեցած հմտությունների գործադրմամբ դատավորին և նրա մերձավորների վերաբերյալ արատավորող տեղեկություններ ստեղծելու և հրապարակման համար փոխանցելու միջոցով Ա․Արմանդարյանն օժանդակել է Վարդան Ղուկասյանի կողմից հանցանքի կատարմանը:

Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնոդրություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Արմանդարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է, և վերջինիս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-490-րդ հոդվածի 2-րդ մասով: Ա․Արմանդարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է, որ նմանատիպ ցանկացած դրսևորում, համապատասխան պաշտոնատար անձանց նկատմամբ սպառնալիքի, նրանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու ցանկացած փորձ, այդ թվում նաև ցանկացած եղանակով դրանց օժանդակելուն ուղղված գործողություններին տրվելու է համարժեք քրեաիրավական գնահատական։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ այդպիսի հանցավոր վարքագծից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan