Իսրայելի հարվածները Թեհրանին ստիպեցին հրաժարվել դիվանագիտական ​​ուղուց. Իրանի արտգործնախարար Արաղչի Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա
14
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Ամիր Ալի Հաջիզադեն Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով Պատերազմ Արցախում
Իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին Իսրայելի հարվածները Թեհրանին ստիպեցին հրաժարվել դիվանագիտական ​​ուղուց. Իրանի արտգործնախարար Արաղչի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Տիգրան Ավինյանի հոր դեմ հերթական դատական նիստը ավարտվեց (տեսանյութ) Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Հայերը հայտնվել են Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում. ԱԱԾ Գնաճ, պարենի խնդիր, հարձակում՝ 5 մարզի վրա․ Իրանում պատերազմը սպառնալիք է Հայաստանին․ «Կարճ ասած» Կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգընտիր Հայրապետի կողքին․ Արարատյան Հայրապետական թեմ Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ Մեր պարտքն է անել ամեն ինչ, որ Նեռը շուտ պարտվի սատանայական գործում. Լևոն Զուրաբյան ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա Փաշինյանը խելագար է, հոգեկան շեղումներ ունի, Եկեղեցու խաչերն էլ կհանի վրայից, Ալիևի ձեռքերն է պաչում Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ Ռուսաստանը, Չինաստանը և Թուրքիան դատապարտել են Իսրայելին Իրանի շուրջ իրավիճակը հղի է մեզ համար անդառնալի հետևանքներով. Կարեն Միրզոյան Կարճ այն մասին, թե ո՞ւր են գնում կոյուղատար համակարգի պահպանման նպատակով ծախսված գումարները (տեսանյութ) «Երբ սրանք ասում են՝ պատերազմը Հայաստան «չի գալու», նշանակում է՝ գալիս է»․ Բորիս Մուրազի ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Ամիր Ալի Հաջիզադեն Ջերմ ու ապահով․ Մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում (տեսանյութ) Հայերը հայտնվել են Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում. ԱԱԾ Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ Իրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան Ոսկանյան Արցախում կառուցված օդանավակայանները՝ պլացդարմ Իրանի դեմ գործողությունների համար․ Վիտալի Մանգասարյան Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ

Մարզերում եղած աշխատատեղերն էլ են փակվել. իշխանության տարածքային համաչափ զարգացման քաղաքականության արդյունքը

Առիթի դեպքում իշխանությունները չեն դադարում ճառեր ասել Հայաստանի տարածքային համաչափ զարգացման վերաբերյալ, խոսում են ճանապարհներ ասֆալտապատելու, մանկապարտեզներ վերանորոգելու կամ կառուցելու, ջրագծեր անցկացնելու, մարդկանց ապրելու պայմանները բարելավելու մասին։ Բայց իրականությունը դրանից բոլորովին էլ չի փոխվում։

Եթե համարենք, որ Երևանում կյանքը եռում է, ապա Երևանից դուրս, ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական իրավիճակը շատ տխուր է։

Հայտարարվող տնտեսական զարգացումների ու բարձր աճերի ազդեցությունը մարդկանց ապրելու պայմանների վրա ոչնչով նկատելի չէ։ Շատերը նույնքան վատ են ապրում, երբեմն նույնիսկ ավելի վատ, քան նախկինում։

Վերջին տարիներին կյանքն ահավոր թանկացել է, իսկ մարդկանց մի ստվար հատվածի եկամուտները գրեթե չեն ավելացել կամ այնքան չեն ավելացել, որքան թանկացումների հետևանքով առաջացած լրացուցիչ ծախսերը։

Պատճառներից մեկն էլ այն է, որ շատերն աշխատելու ու բավարար եկամուտ ստանալու հնարավորություն չունեն։ Այս մարդկանց համար ոչ մի նշանակություն չունի, թե տնտեսությունն ինչ տեմպերով է աճել, աշխատատեղերն ինչքանով են ավելացել, իսկ աշխատավարձերը՝ բարձրացել։ Նրանք աշխատանք չունեն ու աշխատավարձ չեն ստանում։ Աշխատատեղերը կավելանան, թե աշխատավարձերը կբարձրանան, միևնույն է։

Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, որ ամեն տարի Հայաստանում տասնյակ հազարների հասնող աշխատատեղեր են ավելանում, իսկ այդ ավելացումներն այս մարդիկ այդպես էլ չեն տեսնում։ Չեն տեսնում, որ իրենց գյուղում կամ քաղաքում նոր աշխատատեղեր են ավելացել։ Չեն տեսնում նաև տնտեսական աճերի ազդեցությունն իրենց վրա։ Լավագույն դեպքում կարող է 2-3 հազար դրամով թոշակ ու նպաստ ավելանալ։ Բայց թանկացումներն այնքան շատ են ու այնքան կտրուկ, որ այդ մի քանի հազարը ոչ մի խնդիր չի լուծում։

Տնտեսական աճի, անգամ հայտարարվող բարձր աճի բարիքներն այս մարդկանց հիմնականում հասանելի չեն։ Հասանելի չեն նաև հայտարարվող տասնյակ-հազարավոր աշխատատեղերի ավելացումներն ու աշխատավարձերի բարձրացումները։

Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայտարարվող աշխատատեղերի ավելացումները, անկախ նրանից՝ դրանք ստվերի՞ց են դուրս եկել, թե՞ նոր են ստեղծվել, տեղի է ունենում հիմնականում Երևանում։

Երևանից դուրս գրեթե տեղաշարժ չկա։ Որոշ մարզերում, ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, նույնիսկ եղած աշխատատեղերն են փակվում։

Աշխատանքի շուկան կենտրոնացած է հիմնականում Երևանում։ Աշխատատեղերի գրեթե 70 տոկոսն այստեղ է։

Աշխատաշուկայի կենտրոնացումը վերջին մեկ տարում նույնիսկ խորացել է։

Մեկ տարի առաջ աշխատատեղերի 68 տոկոսն էր Երևանում, հիմա հասել է 70 տոկոսի։

Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով, Հայաստանում գրանցված է եղել 699 հազար 239 աշխատատեղ, որից 488 հազար 776-ը՝ Երևանում։

Մյուս բոլոր բնակավայրերում միասին առնվազն երկու անգամ քիչ աշխատատեղ կա, քան միայն Երևանում։

Երևանից դուրս գրանցված աշխատատեղերը կազմել են ընդամենը 210 հազար 463, ավելի քան 278,3 հազարով պակաս, քան միայն Երևանում։

Ավելացող աշխատատեղերը, որոնց մասին այդքան հաճախ հայտարարվում է, Երևանում են։ Պաշտոնական վիճակագրությունը տարեսկզբին, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ 40,4 հազարով աշխատատեղի աճ է արձանագրել, որից ավելի քան 39,2 հազարը եղել է Երևանում։ Մյուս բոլոր մարզերում տարվա ընթացքում ընդամենը 1,1-1,2 հազար աշխատատեղ է ավելացել։ Այն էլ՝ ոչ բոլոր մարզերում։

Աշխատատեղերը մի քանի հարյուրով ավելացել են Կոտայքի, Սյունիքի և Լոռու մարզերում։

Կոտայքի մարզում անցած մեկ տարվա ընթացքում աշխատաշուկան համալրվել է 638 աշխատատեղով։ Սյունիքի մարզում 526 աշխատատեղ է ավելացել, իսկ Լոռու մարզում՝ 480։ Մնացածում չեն ավելացել կամ նվազել են։

Մարզերի մեծ մասում նախորդ տարվա համեմատ աշխատատեղերը կրճատվել են։

Արագածոտնի մարզում անցած տարվա առաջին եռամսյակում գրանցված է եղել 11 հազար 996 աշխատող, այս տարի մնացել է 11 հազար 588-ը։

Աշխատատեղերը կրճատվել են 408-ով։

Արարատի մարզում 27 հազար 361-ից մնացել է 27 հազար 313 աշխատատեղ, Արմավիրի մարզում 24 հազար 558-ից մնացել է 24 հազար 492-ը։

Վայոց ձորում, Գեղարքունիքում և Տուվուշում ևս աշխատատեղերը կրճատվել են։

Անշուշտ, մտահոգիչ է, որ աշխատատեղերը փակվել են, սակայն առավել մտահոգիչ է այն, որ այս մարզերն անմասն են մնացել արձանագրվող բարձր տնտեսական աճերից ու հայտարարվող տասնյակ-հազարավոր աշխատատեղերի ավելացումից։

Տարածքային համաչափ զարգացումից են խոսում, իսկ բևեռացումը գնալով ավելի է խորանում։ Աշխատաշուկան կենտրոնանում է Երևանում, այնինչ՝ մարզերում կյանքը մեռնում է, աշխատատեղերն ավելանալու ու մարդկանց եկամուտներով ապահովելու փոխարեն, ինչպես պաշտոնական վիճակագրությունն է փաստում, եղածներն էլ երբեմն փակվում են։

Մարզերում եղած աշխատատեղերն էլ են փակվել. իշխանության տարածքային համաչափ զարգացման քաղաքականության արդյունքը

Իրենց աշխատանքի ու սոցիալական խնդիրները լուծելու համար շատերը ստիպված են մեկնել արտագնա աշխատանքի։ Մի մասն էլ փորձում է Երևանում աշխատանք փնտրել, ինչի հետևանքով Երևանից դուրս և հատկապես աշխատանքով համեմատաբար քիչ ապահովված բնակավայրերը դատարկվում են, իսկ մարդիկ կենտրոնանում են Երևանում։

Սա է իշխանությունների իրականացրած տարածքային համաչափ զարգացման քաղաքականության արդյունքը։ Կարծում են, ճանապարհներ ասֆալտապատելով կամ մեկ-երկու շենք վերանորոգելով ու մի քանի մարդու ժամանակավոր աշխատանքով ապահովելով, իրավիճակը փոխվելու է։ Չեն հասկանում, որ տարածքային համաչափ զարգացման համար հարկավոր է նախ և առաջ աշխատատեղեր ստեղծել, մարդկանց հիմնական աշխատանքով ու կայուն եկամուտներով ապահովել։ Այսքանից հետո զարմանալի չէ, որ շատերը հեռանում են, և ոչ միայն իրենց բնակավայրերից, այլև երկրից։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan