Իրանի գլխավոր շտաբի պետը սպանվել է Իսրայելի հարձակման հետևանքով Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը Իսրայելցիները պետք է պատրաստ լինեն երկար ժամանակ մնալ ապաստարաններում. Նեթանյահուն
13
Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Թեհրանն իրավունք ունի արձագանքել հարվածներին. Իրանի ԱԳՆ Իրանի գերագույն առաջնորդ. Իսրայելը կբախվի դառը և սարսափելի ճակատագրի Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա. միջուկային օբյեկտները ռմբակոծվել են, ԻՀՊԿ ղեկավարը սպանվել է Իմպիչմենտի գործընթացը ծաղրի են ենթարկել, անլրջացրել են. Ագնեսա Խամոյան Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա՝ հանդիպելու Էրդողանի հետ․ 24News Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Հանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է․ Բագրատ Միկոյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Բաղրամյան պողոտայում ժողովրդի վրա նռնակային հարձակումից անցել է մեկ տարի. ոստիկանությունից ոչ ոք դատարանի առջև չի կանգնել Պատերազմ Արցախում
Արցախում կառուցված օդանավակայանները՝ պլացդարմ Իրանի դեմ գործողությունների համար․ Վիտալի Մանգասարյան Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ Իրանի գլխավոր շտաբի պետը սպանվել է Իսրայելի հարձակման հետևանքով Գյումրիում կայանալու է «Գյումրիի գավաթ 2025» միջազգային լրագրողական ֆուտբոլային մրցաշարը (տեսանյութ) Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը Ի՞նչ նախորդեց Իրանին Իսրայելի հասցրած հարվածին․ Հակոբ Բադալյան ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Իրանի վրա հարձակումը և կոչ անում դադարեցնել ռազմական գործողությունները Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում Իսրայելի հարվածից հետո Երևանից չեղարկվել են մի շարք չվերթեր դեպի Թել Ավիվ, նաև Դուբայ, Աբու Դաբի Նիկոլ Փաշինյանը մեկնել է Չեխիա «Եթե հարվածները շարունակվեն, Իրանին ճնշելու մյուս հավանական կետը լինելու է Սյունիքը»․ Վարուժան Գեղամյան Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով Եթե այս հարվածները շարունակվեն և վերաճեն լիարժեք պատերազմի, ապա Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը Իսրայելցիները պետք է պատրաստ լինեն երկար ժամանակ մնալ ապաստարաններում. Նեթանյահուն Ի՞նչ կոմպրոմատներով է Եկեղեցուն «հաթաթա» տալիս Փաշինյանը Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Թեհրանն իրավունք ունի արձագանքել հարվածներին. Իրանի ԱԳՆ Կարո՞ղ է վերջում էլ պայման դնեն՝ Սերժ Սարգսյանի նկարի ներքո ստորագրել. Ագնեսա Խամոյան Փաշինյանը ոչինչ չի կարող անել եկեղեցուն. Արմեն Բադալյան Շվեցարիայի հայոց թեմն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին Իրանի կողմից սպասվող հակահարվածի ծավալը կարող է պայթեցնել տարածաշրջանը Իրանի գերագույն առաջնորդ. Իսրայելը կբախվի դառը և սարսափելի ճակատագրի ԻՀՊԿ-ն հաստատել է ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի մահը Իսրայելը երկրորդ անգամ է հարվածել Իրանին, վնասելով միջուկային կարևոր օբյեկտ. լրատվամիջոց Ռուբիո. ԱՄՆ-ն ներգրավված չէ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողության մեջ Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա. միջուկային օբյեկտները ռմբակոծվել են, ԻՀՊԿ ղեկավարը սպանվել է «Հեռու մնա Հայ Առաքելական եկեղեցուց» խորագրով բողոքի ցույց է անցկացվել Թբիլիսիում Իմպիչմենտի գործընթացը ծաղրի են ենթարկել, անլրջացրել են. Ագնեսա Խամոյան Տպավորություն է, որ 8-ը արդեն ստորագրել են, մնում է հավաքել 28 պատգամավորի ստորագրությունները․ Խաչատրյան Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա՝ հանդիպելու Էրդողանի հետ․ 24News ՀՅԴ-ն կհստակեցնի անելիքներն ու կընտրի նոր Գերագույն մարմին

Ի՞նչ ծրագիր է իրականացնում Ադրբեջանը և աշխարհաքաղաքական ո՞ր կենտրոնի աջակցությամբ

Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը և դրա պատճառները, ասաց, որ հիմնական կողմերը՝ Երևանն ու Բաքուն, ներկայում գործում են առավելապես արևմտյան սցենարով, իսկ Ղարաբաղը, որը գտնվում է ռուս խաղաղապահների պաշտպանության ներքո, առավելապես ռուսական ազդեցության գոտում է, և քանի դեռ այնտեղ են ռուս խաղաղապահները, իրավիճակը կլինի այսպիսին։ Ըստ նրա, բնականաբար, դա ձեռնտու չէ առնվազն ոչ Բաքվին, ոչ Արևմուտքին, և այս հարցը պարզապես բանակցություններով կարգավորելը, ամենայն հավանականությամբ, չափազանց բարդ է թվում։

«Եվ երբ կողմերը բանակցություններով հասել են մի հանգրվանի, երբ Երևանը ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, հրաժարվել է Լեռնային Ղարաբաղից, հարկավոր է, որ դա ընդունեն նաև հենց ԼՂ-ում։ Իսկ իրավիճակն այնպիսին է, որ ԼՂ-ում չեն ընդունում և կառչում են Ռուսաստանից, որը ներկայություն ունի ԼՂ-ում, և եթե շարունակվի այդ ներկայությունը, ԼՂ հակամարտության կարգավորման արևմտյան պլանը Ղարաբաղի մասով չի իրականանա։ Իսկ այդ պլանի էությունը այն է, որ ԼՂ-ում ապրող մարդիկ հարմարվեն Երևանի, Բաքվի, Արևմուտքի որոշումներին, և ժամանակի ընթացքում ռուս խաղաղապահներն էլ դուրս գան Ղարաբաղից։ Բնականաբար, ոչ ակտիվ խուսափելով Ադրբեջանի հետ առճակատումից, ՌԴ-ն փորձում է դիմադրել, և դա Ադրբեջանում շատ լավ հասկանում են։

Հենց այդ պատճառով էլ ադրբեջանական մամուլում հակառուսական ալիք է բարձրացել։ Անդրադառնալով ԱՄՆ-ի ճնշումների մասին հրապարակմանը, այն տեղավորվում է ողջ պրոցեսի տրամաբանության մեջ։ Հակաահաբեկչական գործողությամբ Բաքուն սպառնում է: Արևմուտքին պետք է օր առաջ «փակել» այս հարցը և լուծել գլխավոր՝ ՌԴ-ին դուրս բերելու խնդիրը, որին նրանք ոչ մի կերպ չեն կարողանում մոտենալ։ Եվ փաստորեն սադրանքներով, կրկին խաղաղապահների հեղինակության նսեմացմամբ փորձ է արվում հենց ՌԴ-ի ներկայության հարցը լուծել, քանի որ առանց ուժային գործողությունների, առանց առանձնահատուկ միջամտությունների չի հաջողվում ԼՂ-ից վերացնել ՌԴ ազդեցությունը, հետագայում՝ նաև ներկայությունը։

Բնականաբար, ԼՂ բնակչությունը՝ անկախ նրանից, որ ռուս խաղաղապահները նաև սխալներ են ունեցել և գուցե ունեն, ռուսական կողմին վստահում են, որովհետև Ռուսաստանն առաջարկում էր կարգավիճակի հարցը թողնել հետագային, այսինքն՝ ՌԴ պլանով Ղարաբաղը հենց այս փուլում ու այսպիսի իրավիճակում չէր հայտնվելու։ Իսկ Ադրբեջանը, ինչպես ես միշտ ասում եմ, անընդհատ դիմելու է ուժային միջոցների մինչև իր բոլոր նպատակների իրականացմանը հասնելը, և քանի դեռ չի ստացել ուժեղ հակահարված։ Սակայն ստացվում է, որ երբեմն այդ ուժային միջոցները կարող են ունենալ աշխարհաքաղաքական աջակցություն, քանի որ տարածաշրջանում լուծվում են ոչ թե ռեգիոնալ, այլ աշխարհաքաղաքական հարցեր, որի ճանապարհին ԼՂ հարցի վերջնական «փակում»-ը ներկայիս տրամաբանությամբ ձեռնտու է գործընթացում ներգրավված կողմերի մեծ մասին»,-ասաց Խրամչիխինը։

Ըստ նրա, այս ֆոնին մեծ բան կախված է Ռուսաստանից։

«Կդժվարանամ ասել՝ արդյոք ՌԴ-ն ժամանակի ընթացքում կանի՞ ավելին, քան հիմա է անում։ Այս պահին, սակայն, այդ քայլերը չափազանց անբավարար են, քիչ են իրավիճակի վրա ազդելու համար»,-նկատեց մեր զրուցակիցը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan