Բաքուն Երևանից պահանջել է «հարգանք ցուցաբերել Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ»
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանից պահանջել է «հարգանք ցուցաբերել Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ» (չակերտները Tert.am-ի)։
Բաքուն, որի շրջափակման հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամ է ստեղծվել, հայտնել է, որ «հետհակամարտային շրջանում հայկական զինված ուժերի ամբողջական դուրսբերման վերաբերյալ հայկական կողմի պարտավորությունների չկատարումը Ադրբեջանի անվտանգության սպառնալիքի հիմնական աղբյուրն է» (չակերտները Tert.am-ի)։
«Խաղաղություն հաստատելու ջանքերը խոչընդոտելու, կեղծ ու սուտ հայտարարություններ անելու փոխարեն Հայաստանը գործնականում պարտավոր է հարգել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, այդ թվում՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը» (չակերտները Tert.am-ի),-եզրափակել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Աղբյուրը՝ tert.am