Կառավարությունը կսահմանի վճարովի ավտոկայանատեղերի ճանապարհային գծանշման առանձնահատկությունները
News Կառավարությունը կսահմանի վճարովի ավտոկայանատեղերի ճանապարհային գծանշման առանձնահատկությունները 18:48, 13.06.2023 Տարածաշրջան:Հայաստան Թեմա: Հասարակություն, Ավտոաշխարհ Հայաստանի կառավարությունը պետք է հնարավորություն ունենա սահմանել ճանապարհային գծանշումների առանձնահատկությունները, որոնք նախատեսված են վճարովի ավտոկայանատեղերի համար։
Այս մասին հունիսի 13-ին Ազգային ժողովի նիստում «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարների եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։ Այսպիսով, կհեշտացվի համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերանշանների գույնի եւ ձեւի վերաբերյալ փոփոխություններ կատարելու գործընթացը։ «Կբարձրանան նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների հնարավորությունները։ Մասնավորապես, նրանք կկարողանան օպերատիվ արձագանքել առաջացող խնդիրներին։
Օրինակ՝ քաղաքային վճարովի ավտոկայանատեղերում առանձին տարածքներ կհատկացվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ընդ որում, դա կարվի հնարավորինս արագ եւ պարզեցված կարգով»,-պարզաբանեց փոխնախարարը։
Հնարավոր կլինի նաեւ տարբերակված սակագներ սահմանել գոտիավորմանը համապատասխան։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ընդհանուր եւ ծառայողական կայանատեղերին։