Անկարայի մերձակայքում գտնվող զենքի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել. փլատակների տակ մնացած մարդիկ կան. Տեսանյութ

Թուրքիայի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող MKE պաշտպանական մեքենաշինական-քիմիական ձեռնարկությանը պատկանող հրթիռների և դրանց համար մարտալիցքերի արտադրության գործարանում հրդեհ է բռնկվել
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ փլատակների տակ է մնում հինգ մարդ, աշխատանքներ են տարվում նրանց փրկելու համար։ Հաղորդվում է նաև, որ միջադեպի հետևանքով Թուրքիայի մի քանի քաղաքացիներ են զոհվել:
Գործարանը հրթիռներ ու պայթուցիկներ էր արտադրում թուրք զինվորականների ու ոստիկանության համար:
Միջադեպի պատճառների մասին դեռեւս տեղեկություններ չկան:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am