ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՂԸ ՑԵՂԱՍՊԱՆ ԿԴԱՌՆԱ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՂԸ ՑԵՂԱՍՊԱՆ ԿԴԱՌՆԱ
• 1930-ականներին բոլշևիկները «վերաբացում են» Թալինի մաքրագործման հարցը՝ նպատակ ունենալով հալածելու դաշնակցական ֆիդայիներին, որոնք սովետական կարգերի հաստատումից հետո մնացել էին երկրում։ Մի սասունցի ծերունու հարցնում են, թե ինչու են մուսուլմաններին քշել իրենց տներից։ Ծերունին սասունցու շիտակությամբ պատասխանում է, որ թուրքերն իրենց տեղահան էին արել Սասունից, իրենք ապրելու տեղ չունեին, դրա համար էլ թուրքերին վտարեցին, որ ապրեն։
• Ասածս ինչ է։ Եթե ՀՀ դե-ֆակտո իշխանությունները խաչ են քաշում ցեղասպանության հարցով պահանջատիրության հարցի վրա, ապա ի՞նչով պիտի հիմնավորեն իրենց «պաշտելի» «29.800»-ն ու դրա հայաբնակությունը։ Ինչո՞ւ Թալինում այսօր չկան թուրքեր, բայց կան հայեր։ Եթե չկա հայոց ցեղասպանություն, ապա այս հարցի պատասխանը մեկն է՝ «հայերն իրենք են ցեղասպան»։ Պարզ ասած՝ եթե չկա Թուրքիա պետության կողմից հայերի դեմ ցեղասպանության հարց, ուրեմն կա «քոչվոր» հայերի կողմից թուրքերի դեմ ցեղասպանության հարց՝ համապատասխան հետևանքներով։
• Սա պետք է պատմել այն մարդկանց, որոնք կարծում են, թե դե-ֆակտո իշխանությունները փորձում են «հանուն հայ ժողովրդի՝ խաղաղ համակեցություն ապահովել մեր դարավոր թշնամիների հետ»։ Իրականում այս իշխանությունները թուրքական դրածոներ են, որ ամեն ինչ անում են գիտակցված, պլանավորված, ինչպես հրամայում են իրենց թուրք տերերը։
• Լուսանկարում՝ Դաշտադեմի (Քաղենի) ամրոցը, որ 1918 թ․ մայիսի 5-ին մաքրագործվել է սասունցիներ Փեթարա Մանուկի և Շենիկցի Չոլոյի առաջնորդությամբ գաղթական սասունցիների և մշեցիների կողմից։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի Ֆեյսբուքյան էջից