Արցախը տալուց հետո ադրբեջանական զորքի համար հարթ ճանապարհ ենք բացել դեպի Երևան Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ ՊՆ Հայկական կողմում կան տուժածներ. ՀՀ ՊՆ
4
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է Հայաստանն ունի Արտաքին հետախուզության ծառայություն, «թիվ 1 հետախույզն» էլ Քրիստինե Գրիգորյանն է Դրամի կտրուկ անկման պատճառները. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը Ֆրանսիան զգոն է, հայ ժողովրդի կողքին է, բարեկամ է և այլն. ի՞նչ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են Արցախի նախկին ու ներկա ղեկավարների ձերբակալվելու մասին Նիկոլ Փաշինյանը մեր երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքներից է. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Մոսկվան հարցեր ունի պաշտոնական Երևանին՝ «ոչ կոռեկտ որոշման» հետ կապված Հայաստանը, Պիղատոսի նման, ձեռքերը լվաց և Արցախի հայերին թողեց ադրբեջանական բորենիների հոշոտմանը. Արթուր Խաչատրյան Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը. Անդրանիկ Թևանյան ՔՊ-ն կատարեց Ռուսաստանի հանդեպ «թշնամական քայլը», վավերացրեց Հռոմի ստատուտը Պատերազմ Արցախում
Ալիևը հրաժարվել է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ «Ինքնակամ պառկել ենք դшգաղը, վերջին մեխերն ենք մեխում»… Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է Ադրբեջանը յուրացրեց նաեւ Գանձասարը Քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվեք Հայաստանն ունի Արտաքին հետախուզության ծառայություն, «թիվ 1 հետախույզն» էլ Քրիստինե Գրիգորյանն է ՀՀ-ում բուժում է ստանում Արցախից բռնի տեղահանված 345 բուժառու. 102-ի վիճակը ծանր է, 37-ինը՝ ծայրահեղ ծանր «Եկեք շարունակենք այսպես. Եվրոպան կանչում է». Մխիթարյանի գրառումը Ինտերի հաղթանակից հետո Դրամի կտրուկ անկման պատճառները. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը Խստորեն դատապարտում ենք ձերբակալությունները. ՀՀ ԱԳՆ Ֆրանսիան զգոն է, հայ ժողովրդի կողքին է, բարեկամ է և այլն. ի՞նչ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ինչու են կառավարության շենքի ներսում արգելապատնեշներ ամրացրել Ով է լինելու Ստեփանակերտի պարետը Նարեկ Նալբանդյանը վաճառքի է հանել «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գույքը. չի հավանել «Շուտով բերելու են հրապարակում հայ-թուրքական բարեկամության արձան դնեն». Էդուարդ Շարմազանով.Տեսանյութ Հռոմի ստատուսը խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար. Վոլոդին ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականությունը տալիս է իր «պտուղները». Հազարավոր մարդիկ դեպորտ կարվեն Ինչ խոստում է տվել Նիկոլ Փաշինյանն Էրդողանին Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են Արցախի նախկին ու ներկա ղեկավարների ձերբակալվելու մասին Իրենց վերջը գալու մասին արտահայտությունը բորբոքեց Ալեն Սիմոնյանին, լեզվակռիվ սկսվեց (տեսանյութ) Դուք մսխեցիք երկրի ներուժը, պաշտպանունակությունը, փոշիացրիք ներազագային հաղթանակներն ու իղձերը. Լիլիթ Գալստյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը մեր երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքներից է. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) «Պետք է միշտ հիշել պարոն Փաշինյանի որոշումը, որով նա ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում». Դմիտրի Պեսկով Հայերը եղբայրական ժողովուրդ են, բայց Մոսկվան հարցեր ունի այս երկրի ղեկավարության հետ. Պեսկով Մոսկվան հարցեր ունի պաշտոնական Երևանին՝ «ոչ կոռեկտ որոշման» հետ կապված Հայաստանը, Պիղատոսի նման, ձեռքերը լվաց և Արցախի հայերին թողեց ադրբեջանական բորենիների հոշոտմանը. Արթուր Խաչատրյան Կութի դիրքերում թծնամու կրակոցից զոհված 21-ամյա Արամը տան միակ տղան էր Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը. Անդրանիկ Թևանյան Փրկարարներն ու ոստիկանները վերջիններն են հեռանում Արցախից ՔՊ-ն կատարեց Ռուսաստանի հանդեպ «թշնամական քայլը», վավերացրեց Հռոմի ստատուտը

«ԶՊՄԿ»-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը. Hetq.am

Երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ԶՊՄԿ-ի աշխատակցին սպանած ադրբեջանցի Հուսեյն Ախունդովի դատական նիստն էր, գրում է Hetq.am-ը։

Երբ Հուսեյն Ախունդովին դատական նիստերի դահլիճ բերելու պահին դահլիճից ուժեղ լացի ձայն լսվեց։ Հուզվողը Անի Մելիքսեթյանն էր՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» սպանված աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի դուստրը։ Հուզմունքի պահին նա ձեռքում եղած հեռախոսը նետեց Ախունդովի ուղղությամբ, որը չդիպավ նրան։ Դեպքից հետո տուժողի դուստրը պնդեց ներկա լինել դատաքննությանը՝ խոստանալով չկրկնել արարքը։

Դատական քննության ընթացքում լրագրողներին և կողմեր չհանդիսացող այլ անձանց թույլատրվեց մասնակցել միայն նախնական դատալսումներին։ Հանրային մեղադրողի միջնորդությամբ հիմնական դատալսումները անցկացվեցին դռնփակ, քանի որ քննության ընթացքում կարող էին հնչել պետական գաղտնիքին առնչվող տեղեկություններ։ Թույլատրվեց ներկա գտնվել միայն տուժողի ընտանիքի անդամներին:

Դատավոր Նապոլեոն Օհանյանը որոշեց, որ մեղադրյալի կալանքի ժամկետը կերկարաձգվի ևս երեք ամիս ժամկետով, քանի որ հիմք ընդունելով գործում եղած տեղեկությունները՝ հավանական է, որ Ախունդովը կարող է խոչընդոտել դատաքննության հետագա ընթացքին։ Նա կարող է փախուստի դիմել, կատարել նոր հանցանք, ինչպես նաև չունի Հայստանում մշտական բնակության վայր, կապեր և մեղադրվում է ծանր և առանձնակի ծանր հանցանքներ կատարելու մեջ։ Կալանքը երկարաձգելու որոշմանը կողմերից ոչ մեկը, այդ թվում ամբաստանյալ Ախունդովը առարկություններ չունեին։

Հանրային մեղադրող Մովսես Անտոնյանը ներկայացրեց բոլոր այն փաստերը, որոնց հիման վրա կազմվել է մեղադրական եզրակացությունը։ Նա նշեց, որ մեղադրյալին խուզարկելու ժամանակ հայտնբերվել է մահացած տուժող Հայրապետ Մելիքսեթյանի հեռախոսը, որը հիմնավորում է ինչպես հափշտակության, այնպես էլ նրան կյանքից ապօրինի զրկելու հանգամանքը։ Դեպքի վայրի տարածքի զննությամբ հայտնաբերվել է «ԶՊՄԿ»ի աշխատակցի մարմինը՝ հրազենային բազմաթիվ վիրավորումներով, ինչպես նաև «AK-74» տեսակի ինքնաձիգից արձակած փամփուշտներ։ Սա այն զենքն է, որով ադրբեջանցի զինծառայողներ Հուսեյն Ախուդովն ու Ագշին Բաբիրովը ապօրինի հատել էին Հայաստանի տարածքը ու մտել Բնունիս գյուղ։ Բնունիսում նրանք զենքի սպառնալիքով փորձել էին մտնել Շուշիկ Մաթևոսյանի տուն, բնակչուհին, նկատելով նրանց, փակել էր մուտքի դուռը, որից հետո զինծառայողները հեռացել էին։ Այսօր կայացած դատական նիստին Շուշիկ Մաթևոսյանը չէր ներկայացել՝ որպես պատճառ նշելով հեռավորությունը և հոգեկան խիստ հուզմունքը։

Հիմնական դատալսումների ավարտից հետո տուժող կողմի ներկայացուցիչ Կարեն Ալավերդյանը հայտնեց, որ ամբաստանյալը հայտարարել է, որ ամբողջովին ընդունում է իր մեղքը և զղջում կատարվածի համար։ Ներկայացուցչի խոսքով՝ դատավարության ողջ ընթացքը անցել է համապատասխան օրենքի պահանջներին։

«Իրավապահ մարմինները և դատարանը դատական ողջ պրոցեսը կազմակերպել և իրականացրել էին քրեական դատավարության բոլոր կանոններին լիարժեք համապատասխան և բարձր մակարդակով։ Սա նաև հստակ ուղերձ է թշնամի պետությանը, որ նույն կամ գոնե նմանատիպ վերաբերմունք մենք ենք ակնկալում այնտեղ պահվող մեր ռազմագերիների և ապօրինի պահվող այլ անձանց նկատմամբ։ Տուժող կողմը ևս իրեն բավականին զուսպ պահեց ասօր՝ ապավինելով արդար դատաքննությանը»,-ասաց Կարեն Ալավերդյանը։

Տուժող կողմի ներկայացուցիչը մեզ հայտնեց, որ հաջորդ նիստի օրը նշանակվել է հունիսի 21-ին։ Նրա խոսքով՝ հնարավոր է, որ դա լինի եզրափակիչ նիստը, քանի որ մեղադրյալն այս նիստի ժամանակ արդեն իսկ ընդունել է իր մեղքը։

Հիշեցնենք, որ ամբաստանյալ Հուսեյն Ախունդովը մեկն է այն երկու ադրբեջանցի զինծառայողներից, որոնք ապրիլի 7-ին Նախիջևանի կողմից ապօրինի հատել էին Հայաստանի սահմանը։ Օրեր անց՝ ապրիլի 12-ին, Ախունդովը, իր մոտ եղած ինքնաձիգով բազմաթիվ անգամ կրակելով «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի վրա, սպանել էր նրան։ Դեպքից հետո գողացել էր սպանվածի հեռախոսը, տեսաուղերձ նկարել և վերբեռնել սոցիալական ցանցի իր էջում։ Նա փորձել էր գողանալ նաև տուժողի մեքենան և փախուստի դիմել Իրան, բայց չէր հաջողվել։ Դեպքի հաջորդ օրը Աճանան գյուղի մոտ բնակիչները նկատել են Հուսեյն Ախունդովին, վնասազերծել ու հանձնել իրավապահներին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan