Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արայիկ Հարությունյանի ձերբակալման կադրերը Արցախը տալուց հետո ադրբեջանական զորքի համար հարթ ճանապարհ ենք բացել դեպի Երևան Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ ՊՆ
4
Ալիև-Փաշինյան հանդիպումը չեղարկվո՞ւմ է. Ալիևը հրաժարվել է մեկնել Գրանադա Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է Հայաստանն ունի Արտաքին հետախուզության ծառայություն, «թիվ 1 հետախույզն» էլ Քրիստինե Գրիգորյանն է Դրամի կտրուկ անկման պատճառները. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը Ֆրանսիան զգոն է, հայ ժողովրդի կողքին է, բարեկամ է և այլն. ի՞նչ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են Արցախի նախկին ու ներկա ղեկավարների ձերբակալվելու մասին Նիկոլ Փաշինյանը մեր երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքներից է. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Մոսկվան հարցեր ունի պաշտոնական Երևանին՝ «ոչ կոռեկտ որոշման» հետ կապված Հայաստանը, Պիղատոսի նման, ձեռքերը լվաց և Արցախի հայերին թողեց ադրբեջանական բորենիների հոշոտմանը. Արթուր Խաչատրյան Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Ալիև-Փաշինյան հանդիպումը չեղարկվո՞ւմ է. Ալիևը հրաժարվել է մեկնել Գրանադա Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արայիկ Հարությունյանի ձերբակալման կադրերը Ալիևը հրաժարվել է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ «Ինքնակամ պառկել ենք դшգաղը, վերջին մեխերն ենք մեխում»… Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է Ադրբեջանը յուրացրեց նաեւ Գանձասարը Քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվեք Հայաստանն ունի Արտաքին հետախուզության ծառայություն, «թիվ 1 հետախույզն» էլ Քրիստինե Գրիգորյանն է ՀՀ-ում բուժում է ստանում Արցախից բռնի տեղահանված 345 բուժառու. 102-ի վիճակը ծանր է, 37-ինը՝ ծայրահեղ ծանր «Եկեք շարունակենք այսպես. Եվրոպան կանչում է». Մխիթարյանի գրառումը Ինտերի հաղթանակից հետո Դրամի կտրուկ անկման պատճառները. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը Խստորեն դատապարտում ենք ձերբակալությունները. ՀՀ ԱԳՆ Ֆրանսիան զգոն է, հայ ժողովրդի կողքին է, բարեկամ է և այլն. ի՞նչ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ինչու են կառավարության շենքի ներսում արգելապատնեշներ ամրացրել Ով է լինելու Ստեփանակերտի պարետը Նարեկ Նալբանդյանը վաճառքի է հանել «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գույքը. չի հավանել «Շուտով բերելու են հրապարակում հայ-թուրքական բարեկամության արձան դնեն». Էդուարդ Շարմազանով.Տեսանյութ Հռոմի ստատուսը խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար. Վոլոդին ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականությունը տալիս է իր «պտուղները». Հազարավոր մարդիկ դեպորտ կարվեն Ինչ խոստում է տվել Նիկոլ Փաշինյանն Էրդողանին Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են Արցախի նախկին ու ներկա ղեկավարների ձերբակալվելու մասին Իրենց վերջը գալու մասին արտահայտությունը բորբոքեց Ալեն Սիմոնյանին, լեզվակռիվ սկսվեց (տեսանյութ) Դուք մսխեցիք երկրի ներուժը, պաշտպանունակությունը, փոշիացրիք ներազագային հաղթանակներն ու իղձերը. Լիլիթ Գալստյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը մեր երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքներից է. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) «Պետք է միշտ հիշել պարոն Փաշինյանի որոշումը, որով նա ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում». Դմիտրի Պեսկով Հայերը եղբայրական ժողովուրդ են, բայց Մոսկվան հարցեր ունի այս երկրի ղեկավարության հետ. Պեսկով Մոսկվան հարցեր ունի պաշտոնական Երևանին՝ «ոչ կոռեկտ որոշման» հետ կապված Հայաստանը, Պիղատոսի նման, ձեռքերը լվաց և Արցախի հայերին թողեց ադրբեջանական բորենիների հոշոտմանը. Արթուր Խաչատրյան Կութի դիրքերում թծնամու կրակոցից զոհված 21-ամյա Արամը տան միակ տղան էր Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը. Անդրանիկ Թևանյան

ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՄԵԾԱՆՈՒՆ ՏՈՀՄԻ ՆՎԻՐՅԱԼ ԶՈՐԱԿԱՆԸ, ՀԵՏԱԽՈՒՅԶԸ

Ռուսական և հայկական բանակների գեներալ, հանրահայտ Բագրատունիների իշխանական տոհմի ներկայացուցիչ Հակոբ Գերասիմի Բագրատունին ծնվել է 1879 թվին Ռուսական կայսրության Թիֆլիսի նահանգի Ախալցխա քաղաքում, ազնվականի ընտանիքում: 1898-ին ոսկե մեդալով ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան, 1900-ին` Կիևի ռազմական ուսումնարանը, 1907-ին` ռուսական բանակի գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան:
 
1900-ից բանակային ծառայության, հետախուզական աշխատանքի հաջող փորձ ունեցող զինվորականը կիսատ է թողնում Գլխավոր շտաբի ակադեմիայի դասընթացներն ու մեկնում ռուս-ճապոնական դիմակայության ճակատ: Մարտական ծառայությունների համար պարգևատրվել է Սուրբ Աննայի 4-րդ, Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի մեդալներով:
 
Հետպատերազմյան տարիներին ինտենսիվ են եղել Հ. Բագրատունու ծառայողական առաջխաղացումները: Բարձրակետը եղել է Թուրքեստանի զինվորական օկրուգի շտաբի հակահետախուզության բաժնի պետի պաշտոնը: Իրականացվել են հետախուզական մեծ ծավալի հանձնարարություններ Մոնղոլիայում, Տիբեթում, Կորեայում, Աֆղանստանում, Միջին Ասիայում, բացահայտվել Տաշքենդում, թուրքեստանյան մի շարք այլ քաղաքներում պանթուրքական էմիսարների դավադրությունը: Բագրատունու այս քաջագործությունը պատվվել է Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշանի ու փոխգնդապետի զինվորական կոչումի շնորհումներով:
 
Առաջին համաշխարհային պատերազմի տարիները հայազգի զինվորականի ռազմական տաղանդի բացահայտման, դրա հավուր պատշաճի գնահատման ժամանակաշրջան էին: Այս ընթացքում եղել է բանակային այնպիսի միավորումների շտաբի պետ, որպիսիք են դիվիզիան, բրիգադը, կորպուսը:
 
1915-ին գնդապետի ուսադիրներ կրելու պատվին արժանացած Հ. Բագրատունու շքանշանները համալրվեցին նորանոր պարգևներով: Դրանց թվում էին Սուրբ Ստանիսլավի 2-րդ, Սուրբ Վլադիմիրի 4-րդ, Սուրբ Գեորգիի 4-րդ, Սուրբ Վլադիմիրի 3-րդ, Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի մեդալները: 1916-ի նոյեմբերից ութերորդ թուրքեստանյան հրաձգային գնդի հրամանատարն էր:
 
Լինելով բանակում դեմոկրատական բարեփոխումների կողմնակից` 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է սպաների համառուսաստանյան համագումարի պատգամավոր: 1917-ի հուլիսից Պետրոգրադի զինվորական օկրուգի շտաբի պետն էր: Նույն թվականի օգոստոսին նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: 1917թ. հոկտեմբերի 25-ին նրա վրա է դրվել Պետրոգրադի զինվորական օկրուգի զորքերի գլխավոր հրամանատարի պարտականությունները:
 
Հ. Բագրատունին ռուսական բանակի կազմում հայկական զինվորական ստորաժանումների կազմակերպիչներից էր: Շարունակելով զինվորական օկրուգի շտաբի պետի պաշտոնում ծառայությունը` 1917 թվականի օգոստոսին ընտրվել է Հայաստանի ռազմական կոմիսար, ռազմական խորհրդի նախագահ, գեներալ Լ. Տիգրանյանի և ազգային ազատագրական շարժման գործիչ Հակոբ Զավրյանի (Զավրիև) հետ կազմել Հայկական կորպուսի կազմակերպման ծրագիրը: 1917-ի նոյեմբերին նշանակվել է նորաստեղծ Հայկական կորպուսի հրամանատար, սակայն ոչ մի կերպ չի կարողացել հասնել Հայաստան:
 
Չնայած նրա դեմ իրականացված մահափորձին, որն ավարտվել է ոտքերի անդամահատմամբ, 1918թ. մասնակցել է Բաքվի հայության պաշտպանության կազմակերպման, քաղաքը թուրքական ու թաթարական միացյալ ուժերից ազատագրելու գործին, Կենտրոնական կասպիական բռնապետության կառավարության կողմից նշանակվել ռազմական նախարար (1918թ. ամառ): Կովկասյան իսլամական բանակի դեմ Բաքվի ճակատամարտում կրած պարտությունից հետո հայկական զինված խմբավորումների ու փախստականների հետ հարկադրված թողել է քաղաքը, անցել Հյուսիսային Պարսկաստան: 1918-ի նոյեմբերին հետ է դարձել, կրկին վերընտրվել Հայոց ազգային խորհրդում:
 
1919 թվականին խորհրդատուի որակում եղել է Փարիզյան խաղաղության վեհաժողովին մասնակցած պատվիրակության կազմում: Նույն թվականին գլխավորել է ԱՄՆ մեկնած Հայաստանի ռազմական առաքելությունը (պատվիրակության կազմում եղել է նաև Անդրանիկը), բազմաթիվ հանդիպումներ ունեցել ամերիկյան քաղաքական և հասարարական գործիչների հետ, բարձրացրել Հայաստանին օգնություն ցույց տալու, պաշտոնապես երկիրը ճանաչելու հարցերի շուրջ, Վաշինգտոնում պաշտոնական ընդունելության արժանացել ԱՄՆ ռազմական նախարարի և պետքարտուղարի կողմից: Առաքելության աշխատանքի ավարտից հետո վերադարձել է Ֆրանսիա, 1920 թվին նշանակվել Անգլիայում Հայաստանի Հանրապետության դեսպան:
 
Մասնակցել է Լոնդոնի (1921), Լոզանի (1923) կոնֆերանսներին:
 
Մահացել է 1943թ. դեկտեմբերի 23-ին: Հուղարկավորված է Լոնդոնի Բրոմտոնյան գերեզմանոցում: Տապանաքարին արձանագրված է` Ջեյմս Բագրատունի, Ռուսական կայսրության բանակի գեներալ-մայոր:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan