Հաքան Ֆիդանը Թուրքիայի ամենաուժեղ մարդկանցից մեկն է․ գերմանական մամուլ

Դիտել նաև
Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին
Ժոզեպ Բորելը և Հաքան Ֆիդանը Նյու Յորքում քննարկել են Արցախում ստեղծված վիճակը
Ցանկացած միջանցք, որը մեր օրենսդրությամբ չէ, կարմիր գիծ է, ուզու՞մ են ճանապարհ՝ մենք էլ ենք ուզում. Տեսանյութ
Սիրիան Թուրքիային մեղադրել է օկուպացման քաղաքականության մեջ
Հայ-թուրքականը վռազ ա, աշակերտները մի քիչ էլ կսպասեն
Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ Հաքան Ֆիդանի նշանակումը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնին: Այս անգամ հարցին անդրադարձել է գերմանական «Redaktions Netzwerk Deutschland» մեդիա կազմակերպությունը, փոխանցում է Ermenihaber.am-ը։
«Ֆիդանը 13 տարի ղեկավարել է ազգային հետախուզական կազմակերպությունը: Այսօր Թուրքիայում չկա մի անձ, ով այնքան շատ գաղտնի տեղեկության է տիրապետում, որքան Ֆիդանը: Եվ դա նրան դարձնում է Թուքիայի ամենաուժեղ մարդկանցից մեկը»,-ասվում է հրապարակման մեջ:
Ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը Ֆիդանի ղեկավարությամբ բազմաթիվ հաջող օպերացիաներ է իրականացրել Թուրքիայի սահմաններից դուրս:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։