ՆԳ նախարար ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելու համար վթար է եղել. պարզաբանում

Դիտել նաև
Անդրանիկ Թևանյանին առևանգելու փաստով հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. Տեսանյութ
Ահա, սիրելի' երևանցի, թե որտեղ են Երևան համայնքի մսխված գումարների մի մասը. Տեսանյութ
Սոնա Ռուբենյանը հրապարակել է Լաչինի միջանցքում 3 ձերբակալված երիտասարդների լուսանկարը և անդրադարձել իրավիճակին
Արդյոք բարոյակա՞ն է գնալ կայֆեր-կայծեր վայելելու, երբ 120 հազար հայրենակիցներդ գենոցիդի սպառնալիքով՝ առանց հացի ու ջրի են
Երևանի ՔՊ-ական քաղաքապետարանի բազմաթիվ կոռուպցիոն սխեմաներով ներկրված անորակ աղբամանները՝ երևանցիների կյանքի համար ռեալ սպառնալիք. Տեսանյութ
Ոստիկանությունից պարզաբանում են․
«Համացանցում հրապարակում է տարածվել Գրիգոր Լուսավորչի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի վերաբերյալ: Նշվել է, որ վթարը տեղի է ունեցել ՆԳ նախարարի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելու պատճառով:
Պարզաբանում ենք, որ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում նշված ճանապարհատրանսպորտային պատահարով արդեն իսկ նշանակված է ծառայողական քննություն:
Ծառայողական քննության շրջանակում քննարկման առարկա կդառնա նաև ուղեկցող անձնակազմի գործողությունների պատճառահետևանքային կապը տեղի ունեցած վթարի հետ: Բացի այդ, նախաքննական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի»: