Թուրքիայի խորհրդարանի նոր նախագահ է ընտրվել Նուման Քուրթուլմուշը

Դիտել նաև
Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին
Ժոզեպ Բորելը և Հաքան Ֆիդանը Նյու Յորքում քննարկել են Արցախում ստեղծված վիճակը
Ցանկացած միջանցք, որը մեր օրենսդրությամբ չէ, կարմիր գիծ է, ուզու՞մ են ճանապարհ՝ մենք էլ ենք ուզում. Տեսանյութ
Սիրիան Թուրքիային մեղադրել է օկուպացման քաղաքականության մեջ
Հայ-թուրքականը վռազ ա, աշակերտները մի քիչ էլ կսպասեն
Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի նախագահ է ընտրվել իշխող Էրդողանի գլխավորած «Արդարության և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության պատգամավոր Նուման Քուրթուլմուշը: Իսկ ընդդիմադիր «Ազգ» դաշինքի առաջադրած թեկնածու Թեքին Բինգյոլը ստացել է 131 ձայն, որը չի բավարարել խորհրդարանի նախագահ ընտրվելու համար։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Առաջին ու երկրորդ քվեարկության ժամանակ Քուրթուլմուշին ևս չի հաջողվել հավաքել պատգամավորների քվեների ⅔-ը: Նա ընտրվել է միայն 3-րդ քվեարկության արդյունքում՝ պարզ մեծամասնությամբ (321 ձայն):
Նշենք, որ Նուման Քուրթուլմուշը երկարամյա քաղաքական կենսագրություն ունի։ Նախկինում եղել է փոխվարչապետ, կառավարության խոսնակ, մշակույթի նախարար, ԱԶԿ փոխնախագահ: