Ուրախ եմ, որ ռուսական բիզնեսը Հայաստանում իրենց լավ են զգում. Փաշինյանը` Միշուստինին
Դիտել նաև
Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ)
Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները.
Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է
Գուցե եզրակացություն անե՞ք....
Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախ է, որ ռուս գործարարները Հայաստանում իրենց լավ են զգում։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։
«Մենք շատ լավ դինամիկ ունենք եւ ես շատ ուրախ եմ, որ ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն լավ է զգում: Նախորդ տարի մենք քննարկել ենք, թե ինչպես կարելի է ակտիվացնել տնտեսական կապերը և այսօր, նայելով արդյունքներին, արձանագրում եմ, որ այն, ինչի մասին մենք խոսել ենք` մեծ մասամբ կյանքի է կոչվել։ Շատ ուրախ եմ դրա համար: Բավական ներդրումային ակտիվություն է նկատվում, համատեղ ապրանքաշրջանառությունը աճում է և դա օգնում է Հայաստանի տնտեսությանը»,– նշեց Փաշինյանը։