«Գյուղացիները հայտնվել են անելանելի իրավիճակում». պատգամավոր
«Հունիսի 4-ի ուշ երեկոյան կարկուտ է տեղացել Արմավիրի մարզում: Մեծ վնասներ են կրել Մեծամոր խոշորացված համայնքի Եղեգնուտ, Զարթոնք, Արգավանդ, Արտաշար գյուղերի ցանքատարածություններն ու այգիները: Գյուղացիները փակել էին Արմավիր-Զարթոնք ավտոճանապարհը՝ պահանջելով պատկան մարմիններից վնասների ուսումնասիրություն և փոխհատուցում:
Ինձ ահազանգած քաղաքացիները հայտնեցին, որ այդ տարածքներում աճեցնում էին կարտոֆիլ, լոլիկ, վարունգ, սմբուկ, սեխ և այլ բանջարաբոստանային կուլտուրաներ։ Եվ հիմա, լրջագույն վնասներ կրելով՝ հայտնվել են անելանելի իրավիճակում։ Ինչ վերաբերում է հակակարկտային կայանքներին, պարզվում է՝ դրանք գործածվել են կարկուտից հետո։
Կոչ եմ անում պատկան մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետներում ուսումնասիրել, չափել վնասները և կատարել փոխհատուցում»:
Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից