Արցախից ժամը 16:00-ի դրությամբ շուրջ 93 000 բռնի տեղահանված անձ է ժամանել Հայաստան Ադրբեջանը ձերբակալել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին՝ Գեղամ Մանուկյանի եղբորը Շատ շուտով կավարտվի Ադրբեջանը Նախիջևանի, Իրանի, Թուրքիայի հետ կապող տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածի շինարարությունը. Ալիև
29
Ադրբեջшնական կողմը հայտարարել է, որ հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունները կանցկացվեն Ստեփանակերտում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ Հարցը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկովը՝ Արցախում խաղաղապահների առաքելությունը երկարացնելու հնարավորության մասին «Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Էրդողան Նիկոլ Փաշինյանը շարունակում է միտումնավոր թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ. Հռոմի ստատուտի վավերացման վտանգավոր հետևանքները Հռոմի ստատուտի վավերացումը ծայրահեղ թշնամական քայլ կլինի ՀՀ-ի կողմից. Պեսկով Լուծարվել է Արցախի Հանրապետությունը. Պաշտոնական Եթե Փաշինյանը հույսը դրել է ԱՄՆ-ի վրա, թող տեսնի, թե ինչպես են նրանք վարվում իրենց դաշնակիցների հետ․ Լավրով․ Տեսանյութ Մենք տեսնում ենք, որ իրավիճակը Ղարաբաղում, մեղմ ասած, մնում է ոչ հեշտ. Զախարովա. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Ադրբեջшնական կողմը հայտարարել է, որ հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունները կանցկացվեն Ստեփանակերտում Արցախից ժամը 16:00-ի դրությամբ շուրջ 93 000 բռնի տեղահանված անձ է ժամանել Հայաստան Ադրբեջանը ձերբակալել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին՝ Գեղամ Մանուկյանի եղբորը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպում են անցկացնում Եվլախում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին Շահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար Նիկոլ Փաշինյա՛ն, քո մնալով այս ժողովուրդը խեղդամահ է լինում․ Վարդան Օսկանյան. Տեսանյութ Շատ շուտով կավարտվի Ադրբեջանը Նախիջևանի, Իրանի, Թուրքիայի հետ կապող տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածի շինարարությունը. Ալիև Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ Գերեվարվել է գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը Հարցը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկովը՝ Արցախում խաղաղապահների առաքելությունը երկարացնելու հնարավորության մասին Արցախի նախագահի հրամանագիրը առոչինչ է․ առաջարկում եմ, խնդրում եմ Արցախի Գերագույն դատարանին արտագնա նիստ անել․ Դանիելյան Հիմա մեր անելիքը պետք է լիներ արցախցիներին տնով ապահովելը՞, թե՞ արցախցիներին տնազուրկ դարձնողին չասեմ ինչ անելը Այսօր «Եռաբլուրում» 14 հուղարկավորություն է լինելու Բնակարանների վարձակալության հետ կապված հանցավոր սխեմաներ են գործում․ ՔԿ-ն զգուշացնում է Բաքուն ԼՂ հայերի ցուցակ ունի, որոնց ցանկանում է ձերբակալել «Մարդիկ կորցրեցին իրենց տունը և տարիներով կերտած հողը». Լուսինե Թովմասյանը՝ երկրում տիրող իրավիճակի մասին «Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին Պապիկյանը Տուլա չի մեկնել՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ՊՆ նախարարների խորհրդի նիստին Հակառակ ազգովին կրած ծանր հարվածին՝ մենք իրավունք չունենք ընկրկելու, հուսալքվելու․ ՀՅԴ ներկայացուցիչ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Էրդողան Երեկ ուշ երեկոյան Ստեփանակերտ ուղևորված ավտոբուսներն արդեն մեր հայրենակիցներին տեղափոխել են Գորիս Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել Ո՞վ է առաջնորդը Ադրբեջանի ստրատեգիական երկու սխալները Արցախում հայտնաբերվել է ևս 2 աճյուն ԼՂՀ-ի ինքնալուծարման որոշման հրապարակումից հետո ՌԴ ԱԳՆ-ն ոչ մի դիմում չի ստացել Արցախում պայթյունի վայրից հայտնաբերված 170 աճյուն կտեղափոխվի ՀՀ՝ ինքնությունները պարզելու համար Ադրբեջանական ոստիկանությունն արդեն Ստեփանակերտում է. Տեսանյութ Չկա էս ցավը նկարագրող ոչ մի բառ. Սիրուշո

«ՀՀ որևէ իշխանություն իրավասու չէ Արցախի ճակատագրին վերաբերող որոշումներ կայացնել». Ռուբեն Վարդանյան

«Արցախի հարցը համայն հայության հարցն է: Հայաստանի որևէ իշխանություն իրավասու չէ Արցախի ճակատագրին վերաբերող որոշումներ կայացնել՝ առանց արցախահայության ու համայն հայության:

Այդ մասին միայն ես չեմ ասում: Այդ մասին են վկայում Հայաստանի, Արցախի և Հայկական աշխարհի տարբեր կազմակերպությունների ու անհատների, մեր եկեղեցու, և՛ Գերագույն Հոգևոր Խորհրդի, և՛ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից արվող հայտարարությունները, որոնք դատապարտում են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունները և նրանց պարտվողական քաղաքականությունը: Այս ընթացքում մեկնարկել են նաև մի շարք նախաձեռնություններ, որոնց շարքում են, օրինակ, «Հայաքվե» շարժումը՝ նպատակ ունենալով հասնել նրան, որ Հայաստանի անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչողները պատասխանատվության ենթարկվեն: Վերջերս տեղեկացա բաբոնտերա կանանց նախաձեռնության մասին, որի անդամներն իրենց պատասխանատու են զգում ու պատրաստ են ամեն ինչ անել հանուն Արցախի: Այդ նպատակով է ստեղծվել նաև «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը:

Բոլոր նրանց, ովքեր չեն ուզում տեսնել Արցախը Ադրբեջանի կազմում, ովքեր ուզում են, որ Արցախը մնա հայկական, ազատ, անվտանգ ու երջանիկ, կոչ եմ անում միանալ այս նախաձեռնություններին: Արցախում վստահաբար ժողովրդի ճնշող մեծամասնությունը ձեր աջակցությանն է սպասում: Մենք համոզված ենք, որ այս իրավիճակում ոչ մի հայ, անկախ նրանից՝ աշխարհի որ ծայրում է ապրում, իրավունք չունի անտարբեր մնալ: Անտարբերությունը նշանակում է լուռ համաձայնություն տալ նրան, ինչ անում են Հայաստանի իշխանությունները: Կա՛մ մենք ոտքի ենք կանգնում բոլորս ու միասին թույլ չենք տալիս հայկական Արցախի կորուստը, կա՛մ հարմարվում ենք ու դառնում այն սերունդը, որն ամոթալի ժառանգություն է թողնելու հայության հետագա սերունդներին: Ամեն ինչ դեռ կորսված չէ, ամեն ինչ մեր ձեռքերում է, մենք միասին պետք է փորձենք անել հնարավորն ու անհնարինը՝ կասեցնելու համար այս ամոթալի ընթացքը:

Ու մենք գնալու ենք մինչև վերջ՝ դա թույլ չտալու համար»:

Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan