Շանը խոշտանգողը պատժվել է
Արդեն երկու օր է՝ համացանցում պտտվում է մի դաժան տեսանյութ, որում սևազգեստ մի երիտասարդ խոշտանգում է թափառող շանը, վնասելով մռութն ու ականջը, վերջինս էլ ոռնոցներ է հանում։ Դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի համար 1 դպրոցի բակում։ Երիտասարդի մասին հայտնի է, որ նրա անունը Արտակ է, և որ նա բանջարեղեն էր վաճառում այդ դպրոցի բակում։
Ամենազարհուրելին տեսանյութում այն է, որ կենդանու խոշտանգումը տեղի է ունենում բազմաթիվ անտարբեր անցորդների ներկայությամբ։ Մինչ կենդանասեր հանրույթը «ռեպոստներ» է անում, նշելով ՀՀ ոստիկանությանը, մենք պարզեցինք, որ Արտակ անունով երիտասարդին բնակիչները արտաքսել են այդ բակից, իսկ հարևան բակերում էլ զգուշացրել են թույլ չտալ, որ այս անգամ էլ իրենց բակեր տեղափոխվի։ Հայտնի է նաև, որ երիտասարդը հարբած է եղել շանը խոշտանգելու պահին։ Նա ներողություն է խնդրել «շենքավորներից» և ասել է, որ չէր ուզում վնասել կենդանուն, ուղղակի «կոպիտ է սիրել»։
Աղբյուր՝ «Հրապարակ»