Արցախը տալուց հետո ադրբեջանական զորքի համար հարթ ճանապարհ ենք բացել դեպի Երևան Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ ՊՆ Հայկական կողմում կան տուժածներ. ՀՀ ՊՆ
4
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է Հայաստանն ունի Արտաքին հետախուզության ծառայություն, «թիվ 1 հետախույզն» էլ Քրիստինե Գրիգորյանն է Դրամի կտրուկ անկման պատճառները. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը Ֆրանսիան զգոն է, հայ ժողովրդի կողքին է, բարեկամ է և այլն. ի՞նչ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են Արցախի նախկին ու ներկա ղեկավարների ձերբակալվելու մասին Նիկոլ Փաշինյանը մեր երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքներից է. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Մոսկվան հարցեր ունի պաշտոնական Երևանին՝ «ոչ կոռեկտ որոշման» հետ կապված Հայաստանը, Պիղատոսի նման, ձեռքերը լվաց և Արցախի հայերին թողեց ադրբեջանական բորենիների հոշոտմանը. Արթուր Խաչատրյան Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը. Անդրանիկ Թևանյան ՔՊ-ն կատարեց Ռուսաստանի հանդեպ «թշնամական քայլը», վավերացրեց Հռոմի ստատուտը Պատերազմ Արցախում
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է Ադրբեջանը յուրացրեց նաեւ Գանձասարը Քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվեք Հայաստանն ունի Արտաքին հետախուզության ծառայություն, «թիվ 1 հետախույզն» էլ Քրիստինե Գրիգորյանն է ՀՀ-ում բուժում է ստանում Արցախից բռնի տեղահանված 345 բուժառու. 102-ի վիճակը ծանր է, 37-ինը՝ ծայրահեղ ծանր «Եկեք շարունակենք այսպես. Եվրոպան կանչում է». Մխիթարյանի գրառումը Ինտերի հաղթանակից հետո Դրամի կտրուկ անկման պատճառները. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը Խստորեն դատապարտում ենք ձերբակալությունները. ՀՀ ԱԳՆ Ֆրանսիան զգոն է, հայ ժողովրդի կողքին է, բարեկամ է և այլն. ի՞նչ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ինչու են կառավարության շենքի ներսում արգելապատնեշներ ամրացրել Ով է լինելու Ստեփանակերտի պարետը Նարեկ Նալբանդյանը վաճառքի է հանել «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գույքը. չի հավանել «Շուտով բերելու են հրապարակում հայ-թուրքական բարեկամության արձան դնեն». Էդուարդ Շարմազանով.Տեսանյութ Հռոմի ստատուսը խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար. Վոլոդին ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականությունը տալիս է իր «պտուղները». Հազարավոր մարդիկ դեպորտ կարվեն Ինչ խոստում է տվել Նիկոլ Փաշինյանն Էրդողանին Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են Արցախի նախկին ու ներկա ղեկավարների ձերբակալվելու մասին Իրենց վերջը գալու մասին արտահայտությունը բորբոքեց Ալեն Սիմոնյանին, լեզվակռիվ սկսվեց (տեսանյութ) Դուք մսխեցիք երկրի ներուժը, պաշտպանունակությունը, փոշիացրիք ներազագային հաղթանակներն ու իղձերը. Լիլիթ Գալստյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը մեր երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքներից է. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) «Պետք է միշտ հիշել պարոն Փաշինյանի որոշումը, որով նա ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում». Դմիտրի Պեսկով Հայերը եղբայրական ժողովուրդ են, բայց Մոսկվան հարցեր ունի այս երկրի ղեկավարության հետ. Պեսկով Մոսկվան հարցեր ունի պաշտոնական Երևանին՝ «ոչ կոռեկտ որոշման» հետ կապված Հայաստանը, Պիղատոսի նման, ձեռքերը լվաց և Արցախի հայերին թողեց ադրբեջանական բորենիների հոշոտմանը. Արթուր Խաչատրյան Կութի դիրքերում թծնամու կրակոցից զոհված 21-ամյա Արամը տան միակ տղան էր Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը. Անդրանիկ Թևանյան Փրկարարներն ու ոստիկանները վերջիններն են հեռանում Արցախից ՔՊ-ն կատարեց Ռուսաստանի հանդեպ «թշնամական քայլը», վավերացրեց Հռոմի ստատուտը Արցախը տալուց հետո ադրբեջանական զորքի համար հարթ ճանապարհ ենք բացել դեպի Երևան ԼՂ-ում սեպտեմբերի 19-ին զոհված ադրբեջանցիների թիվը հասել է 203-ի

«Թուրք մրցակցիս հաղթել եմ նոկդաուններով». Բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյան

Iravunk.com-ի զրուցակիցն է Բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։ Հայազգի մարզիկը վերջերս Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի Աշխարհի առաջնությունում առաջին անգամ մասնակցեց մեծահասակների մրցաշարին։ Մեդալ չհաջողվեց նվաճել, սակայն հինգերորդ տեղը գրավեց IBA միջազգային ֆեդերացիայի նախագահի կողմից արժանացավ պարգևատրման, ինչը ևս առաջին անգամվա համար վատ չէ։ Մեզ հետ զրույցում ՌԱՖԱՅԵԼԸ նշեց.

«Երկու հաղթանակ տոնելուց հետո, քառորդ եզրափակչում պարտվել եմ Եվրոպայի չեմպիոն, ազգությամբ վրացի մարզիկ Գեորգի Կուշիտաշվիլիին։ Պարտության համար ոչ - ոքի էլ չեմ մեղադրում, բացի ինձանից։ Զարգանալու, առաջ գնալու տեղ կա դեռ։ Սակայն գոհ եմ իմ անցկացրած մենամարտերից ու սրանով կանգ չեմ առնի։ Տրամադրությունս բարձր է, որովհետև ընկերներս Հովհաննես Բաչկովը, Նարեկ Մանասյանը կարողացան մեդալ նվաճել, ճիշտ է բրոնզե էր, սակայն կարևորը մեդալներով ենք վերադարձել։ Գոհ եմ իմ անցկացրած մենամարտերից։ Արել եմ ամեն բան, հաղթանակ տոնելու և բարձր արդյունք ցույց տալու համար։ Առաջին մենամարտի ժամանակ հաղթել եմ Իսրայելի ներկայացուցիչ Յան Զաքին, ով 2022-ի մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն է։ Շատ լավ մարտ ունեցա 5։0 հաշվով եմ հաղթել։ Հաջորդ մրցակիցս թուրք էր, հաղթել եմ նոկդաուններով, վաղաժամ։ Այս մենամարտն էլ բավականին լավ անցավ ինձ համար։ Երրորդ մրցակիցս քառորդ եզրափակչում վրացի Գեորգի Կուշիտաշվիլին էր, ում շատ ծանոթ էի, սակայն ինչ - ինչ պատճառներով պարտվեցի։ Քառորդ եզրափակչում, ինչու չստացվեց? - Մրցակիցս բավականին ուժեղ էր, վնասվածք ստացա։ Սակայն դա չէր պատճառը։ Գլխի հարվածով հոնքի վնասվածք ստացա ու մենամարտում էի արնահոսելով։ Նաև մի քանի վրիպում եղավ մրցավարների կողմից։ Պիտի աշխատեմ, որ հետագայում վրացի մարզիկին հաղթեմ։

- Ռաֆայել, իսկ ինչպե՞ս ստացվեց զբաղվել սպորտով։

- Փոքրուց շատ եմ սիրել զբաղվել սպորտով, բռնցքամարտով: Այն դարձել է ինձ համար կյանքի անբաժանելի մասնիկը, առանց այս մարզաձևի չեմ կարող պատկերացնել իմ կյանքը, առօրյան։

- Ռաֆայել, Ձեր ազգի մեջ մարզիկներ կան: 

- Իհարկե, ծնողներս սուսերամարտիկներ են եղել, ԽՍՀՄ չեմպիոններ են: Ես մարզական ընտանիքում եմ մեծացել ու հասակ առել։

- Իսկ ո՞րն է քո ամենամեծ երազանքը։

- Աշխարհի չեմպիոն դառնալն է։ Գիտեմ, որ շատ մարզիկների երազանքն է Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելը, սակայն ես Աշխարհի չեմպիոնի տիտղոսին եմ ձգտում։ Ինքս ինձ խոստացել եմ, որ պիտի դառնամ Աշխարհի չեմպիոն, լավ պիտի պարապեմ, որ հասնեմ դրան։ 2021-ին Բանակայինների Աշխարհի առաջնությունում առաջին մենամարտս ռուս մարզիկի հետ էր։ Առաջնությունը Մոսկվայում էր ընթանում, պարտվեցի նրան, նա Աշխարհի նախկին չեմպիոն էր ու բավականին ուժեղ։ Հենց նա էլ չեմպիոն հռչակվեց։ Այդ պարտությունից հետո որոշեցի, որ ես էլ պիտի դառնամ Աշխարհի չեմպիոն։

- Ռաֆայել, հետաքրքիր է, սպորտից դուրս ազատ ժամանակ ունենում ես ու ինչով ես սիրում զբաղվել:

- Իհարկե, ունենում եմ, ընկերուհուս հետ եմ սիրում անցկացնել այդ ժամանակը։

- Շնորհակալություն, Ռաֆայել, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն եմ մաղթում Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan