Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կկայանա հուլիսին Վաշինգտոնում

Դիտել նաև
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախատեսված չէ
Ամենաէական հարցերում դեռևս սկզբունքային տարաձայնություններ կան․ Միրզոյան
Իրանի և ՀՀ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. Քննարկվել են նաև հայ-ամերիիկայն զորավարժությունները
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին
Ադրբեջանը հրապարակայնորեն չի ընդունում ՀՀ տարածքային ամբողջականությունը. Արարատ Միրզոյան. Տեսանյութ
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսին Վաշինգտոնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Ըստ Բայրամովի, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է․«Մոտ ժամանակներս Վաշինգտոնում կանցկացվի բանակցությունների հերթական փուլը»,-ասել է նա։
Ադրբեջանի արտգործնախարարի խոսքերով, խաղաղության պայմանագրի մասով կողմերի միջև կան չհամաձայնեցված կետեր, ուստի բանակցությունները կշարունակվեն։