Իմ ապագան, իմ երեխաների ապագան, իմ հարազատների ապագան ես տեսնում եմ Արցախում. որեւէ տեղ տեղափոխվելու որեւէ ցանկություն չունենք, մտադիր չենք. Արցախի նախագահ
Դիտել նաև
Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել
Արայիկ Հարությունյանի հարցազրույցը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել
Ի՞նչ քրեական վարույթի շրջանակներում են Արայիկ Հարությունյանի ներկայացուցչին կանչել հարցաքննության
Մագա Հարությունյանը տեղափոխվել է Շրի Լանկա և կիսվել գայթակղիչ ֆոտոշարքով
Արայիկ Հարությունյանի նկատմամբ Բաքվում բռնություն է կիրառվել
Իմ ապագան, իմ երեխաների ապագան, իմ հարազատների ապագան ես տեսնում եմ Արցախում. որեւէ տեղ տեղափոխվելու որեւէ ցանկություն չունենք, մտադիր չենք: Այս մասին Արցախում, երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Մենք Արցախի տարածքային ամբողջականության վերաբերյալ շարունակելու ենք բանակցային գործընթաց, խաղաղ պայքար: Մենք պետք է խուսափենք պատերազմից, իհարկե արժանապատվորեն: Դրա համար խաղաղության օրակարգը պետք է արժանապատիվ խաղաղության օրակարգ լինի: Բանակցային գործընթացը շարունակվում է, օրակարգում որեւէ փոփոխություն չկա, ազգերի ինքնորոշման իրավունքը որպես բազային կետ մնում է: Մեր պայքարը լինելու է դրա շրջանակներում, այսինքն ինքնորոշման իրվունքը մեզ համար գլխավոր բանակցային ուղղությունն է: Արցախի ապագան հենց ինքնորոշման ճանապարհով եմ ես տեսնում»,- ասաց նա: