«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան Անսպասելի անձրևը լվաց-տարավ Ավանի Սայաթ-Նովա թաղամասի ճանապարհները (տեսանյութ) Տավարի մսի գինը բարձրանում է․ ՔՊ-ական իշխանությունը գյուղատնտեսության հերն անիծել է
16
Ալիևը պայթեցրեց ուրախ ավտոբուսը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հանդիպում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ (տեսանյութ) Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Պատերազմ Արցախում
Ալիևը պայթեցրեց ուրախ ավտոբուսը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Անկանխատեսելի» թեթև անձրև․ ՔՊ-ն Երևանը կառավարում է 9%-ի սահմաններում (տեսանյութ) Քաղաքային բյուջե կա, բայց ասֆալտը չկա (տեսանյութ) Փաշինյանը չգիտի՝ էլ ինչ անի, հիստերիայի մեջ է, վերջին փորձն էր Ստրասբուրգում, բայց դա իրեն չի փրկի (տեսանյութ) Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն Հանդիպում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ (տեսանյութ) Ծառերի հերթական սպանդը Կենտրոնում (տեսանյութ) 1 տարեկան 2 ամսական երեխայի uպանnւթյան փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ «Մեզ սպասվում են գարնանային 3 հրաշալի օրեր, բայց ընդամենը 3»․ Գագիկ Սուրենյան Նախորդ շաբաթ գրանցվել է թունավորման 8 դեպք Ծնողի ծեծի հետևանքով 1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է «Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան «Պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել»․ Իրինա Յոլյան Անսպասելի անձրևը լվաց-տարավ Ավանի Սայաթ-Նովա թաղամասի ճանապարհները (տեսանյութ) Տավարի մսի գինը բարձրանում է․ ՔՊ-ական իշխանությունը գյուղատնտեսության հերն անիծել է Վարչաբենդի հետևում թաքնված է իսկական վարչաբանդա. Լևոն Զուրաբյան Հայաստանում քաղաքական հետապնդումը վերաճել է ընտրական գործընթացին ուղիղ միջամտություն. Սամվել Կարապետյանի պաշտպան Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում ՔՊ-ի ժամանակակից «բեսետկա»-կանգառն Էջմիածինում Ուտե՜լ, ուտե՜լ մինչև վերջ (տեսանյութ) Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նիկոլ Փաշինյանը հակառուսական սպառված գործիք է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին Իմ նախազգացումով ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում. Լևոն Տեր-Պետրոսյան Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը Ռուսական լրատվականները լայնորեն լուսաբանել են Երևանում Նիկիտա Սիմոնյանի անվան փողոցի անվանակոչությունը Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում» Քարոզարշավը ԱԺ կտեղափոխվի

Արևմուտքն Ադրբեջանի նավթի և գազի դիմաց վաճառեց 120 հազար մարդու․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյան

Արևմուտքը խաբեց Հայաստանին և Ադրբեջանից նավթի ու գազի դիմաց վաճառեց Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերին։ Իսկ արևմտյան հարթակներում Ադրբեջանի հետ բանակցություններն ունեն մեկ խնդիր՝ հրահրել Բաքվի նոր ագրեսիան։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Սթենֆորդի համալսարանի դոկտոր, «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյանը։

Ըստ քաղաքագետի` Արևմուտքը ունի հստակ նպատակ այս բանակցություններում` հասնել փաստաթղթի ստորագրման, կամաց–կամաց հայերին Արցախից դուրս հանել, իսկ վերջնանապատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է։

«Արևմուտքը մեզ որևէ երաշխիք չի տալիս։ Մեր աչքի առաջ վաճառվեց 120 հազար մարդ Ղարաբաղում: ԱՄՆ պետքարտուղարության վերջին հայտարարությունը տեսե՞լ եք, որ ողջունում են Ադրբեջանի ղեկավարության պատրաստակամությունը «համաներում» կիրառելու մասին (խոսքը Արցախի ներկայացուցիչների մասին է,– խմբ.)։ Այսպես խոսում են մի ժողովրդի մասին, որը 100 տարի առաջ Ցեղասպանություն է ապրել, որի հետ 30 տարի բանակցություն էին վարում, Մինսկի խմբի սկզբունքներն ենք հիշում, որ ուժով հարցը չլուծվի։ Այս ամենը դարձավ զրո, քանի որ Ադրբեջանից նավթ ու գազ են ուզում, մենք էլ դարձանք խաղաքարտ։ Գեղեցիկ ձևով մեզ վաճառելու ժամանակ դեռ խոսում են ժողովրդավարությունից»,–ասաց Խաչիկյանը։

Ըստ քաղաքագետի` հակառակ պատկերն է Ռուսաստանի մոտ, որը նպատակ է դրել այս տարածաշրջանում հայկական գործոնի պահպանման, և դա ոչ թե նրա համար, որ սիրում է հայերին, այլ նրա, որ միայն դա է թույլ է տալիս Ռուսաստանին պահպանել իր ռազմաքաղաքական ներկայությունն ու ազդեցությունն այստեղ։

Ներկայում փորձագետը վտանգավոր է համարում այն գործընթացը, որը տեղի է ունենում Ադրբեջանի հետ։ Եվ սպառնալիքն առաջին հերթին պայմանավորված է Հայաստանի իշխանությունների պարտվողական դիրքորոշմամբ, Լեռնային Ղարաբաղը և այսպես կոչված անկլավները հանձնելու պատրաստակամությամբ։

«Նայենք փաստերին` Հայաստանից որևէ զիջում` և՛ Արցախի զիջումը, և՛ անկլավների զիջումը, և՛ այդ ճանապարհների դիրքերի զիջումը չի փոխում Ադրբեջանի վարքագիծը։ Նրանց կողմից զրո փոխզիջում։ Իրենք ամեն ինչ ուզում են անել ուժով։ Արցախը կուլ տալուց, մարսելուց հետո, նրանք միանգամից անցնելու են Սյունիքով»,–կարծում է Խաչիկյանը

Քաղաքագետը վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանի խոստացած «կադաստրի վկայականը» հետ կպահի Ադրբեջանին Սյունիքի մարզի դեմ հավանական ագրեսիայից:

Ավելի վաղ Քիշնևում հնգակողմ բանակցություններին հաջորդած Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ ցանկանում է ժառանգներին թողնել Հայաստանի Հանրապետության «կադաստրային վկայականը»:

«Պետք է խնդրել ՀՀ վարչապետին, որ իր ելույթներում խուսափի «կադաստրի վկայական» մետաֆորայից. Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչվել է 1991 թվականին։ Եթե Հայաստանը չուներ «կադաստրի վկայական», ինչպե՞ս նա հինգ տարի առաջ եկավ իշխանության, ո՞ր երկրի վարչապետ նա ընտրվեց։ Այս պարզ մանկապարտեզային մետաֆորիաներով խոսելը ցույց է տալիս, որ նա ասելու բան չունի և սկսում է բառախաղերով զբաղվել»,–նշեց նա։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը ցանկանում է վերացնել և չեզոքացնել ապագայում հնարավոր էսկալացիայի բոլոր առիթներն ու պատճառները, Խաչիկյանն ընդգծում է, որ Ադրբեջանի ագրեսիայի համար առիթ կա արդեն հիմա. Բաքվում Հայաստանից միջանցք են պահանջում, պահանջում են ադրբեջանցիների վերադարձը իբր «պատմական հողեր»։

Նա խաղաղության պայմանագրի ստորագրման մեջ կայունության և երկարատև խաղաղության երաշխիք չի տեսնում։ Եվ դրա վառ օրինակը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Մինսկի համաձայնություններն են։ Դրանց ստորագրումից տարիներ անց Ֆրանսիայի և Գերմանիայի նախկին առաջնորդներն ի վերջո ընդունեցին, որ փաստաթղթերն ընդամենը Ուկրաինային ժամանակ շահելու համար էին։

«Հիմա Ադրբեջանը ժամանակ է ձգում, բայց երկար չի ձգելու։ Ինչքան հնարավոր է շուտ իր հարցերը լուծելու է, և ուկրաիանական պատերազմի ներկայիս ընթացքը մեծացնում է Բաքվի կողմից ագրեսիայի սպառնալիքը։ Եվ մենք գնում ենք շատ ու շատ վտանգավոր ճանապարհով»,–հավելեց նա։

Թեպետ բանակցային գործընթացում իրավիճակը փակուղային է թվում, սակայն մեր զրուցակիցը հակված չէ կարծելու, որ Հայաստանը պետք է հրաժարվի բանակցություններից։ Միայն պետք է փոխել բանակցողին։

«Այս պարտության և ողբերգության պատճառը գործող ղեկավարությունն է, որը հինգ տարի առաջ եկավ և տապալեց մեր արտաքին քաղաքականությունը` վեկտորը փոխելով, ՌԴ–ից Արևմուտք գնալով։ Դեմոկրատիան, թավշյա Հայաստանը մեզ ի՞նչ տվեց։ Արևմուտքն ո՞ւմ կողմից է` դեմոկրատական Հայաստանի՞, թե՞ բռնապետ Ալիևի»,–ասում է նա։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։

Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի մի քանի հանդիպումներ են եղել` ԱՄՆ, Բրյուսել, Մոսկվա, ապա նաև Քիշնև։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>