Կարմիր խաչն Արցախից 18 բուժառու է տեղափոխել Հայաստան

Դիտել նաև
Մայր Աթոռն իշխանություններին կոչ է անում վերջ դնել արկածախնդրություններին
«Ընտրված վարչապետը» սպառնաց ընդդիմադիր պատգամավորուհուն
Գնացեք ապահով Բաքու, կամ հաճելի մի այլ մայրաքաղաք, կամ «Վարդաշեն», հե՛-ռա՛-ցե՛ք. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
«Ո՞վ ես վաբշե...»,-Փաշինյանը հոխորտաց ընդդիմադիրների հասցեին (տեսանյութ)
ՀՀ-ում բուժում է ստանում Արցախից բռնի տեղահանված 345 բուժառու. 102-ի վիճակը ծանր է, 37-ինը՝ ծայրահեղ ծանր
Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 18 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
11 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 7-ը ծայրահեղ ծանր վիճակում։