Արաբկիրի քննչական բաժնի պետը և երկու տեղակալներն ազատվել են պաշտոններից

Դիտել նաև
Կնոջ դին գցել է ձորակը, քարերով ծածկել և վերցնելով նրա բջջային հեռախոսը՝ վերջինիս ավտոմեքենայով հեռացել վայրից․ ՔԿ
Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել
Քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրությունում պատկերված անձը
Քննչական կոմիտեում մի բան այն չէ, ուղղությունը թեքում են․ զոհվածի հայր. Տեսանյութ
Ինքնաթիռի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից նախօրեին ազատվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը և նույն ստորաբաժանման պետի տեղակալներ Արտակ Մկրտչյանը և Արմեն Մուրադյանը: ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Նարեկ Շահինյանը գործուղվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին՝ ստորաբաժանման աշխատանքները կազմակերպելու նպատակով: