Էրդողանը կհետևի Մխիթարյանի խաղի՞ն

Դիտել նաև
Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Էրդողան
«Ամեն ինչ կանենք՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար»․ Էրդողան
Էրդողանը ժամանել է Նախիջևան. քննարկվելու է Արցախի հարցով քառակողմ հանդիպման առաջարկը
«Ադրբեջանն ու Թուրքիան միշտ իրար հետ են». տեղի է ունեցել Էրդողան-Ալիև հեռախոսազրույց
ՀՀ-Թուրքիա սահմանի հնարավոր բացման արդյունքը տնտեսական տեսանկյունից էական կլինի. Գերմանացի մասնագետներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ներկա կգտնվի Միլանի «Ինտերի» և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» միջև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին: Թուրք առաջնորդի հետ կլինի նաև ԱՄԷ-ի նախագահ շեյխ Մուհամմեդ բեն Զաիդ Ալ Նահայանը, հայտնում է «Hürriyet» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հիշեցնենք, որ Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և իտալական «Ինտերի» միջև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլի Աթաթուրքի օլիմպիական մարզադաշտում։
Ի դեպ, Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերում» է հանդես գալիս 2022 թվականից։ Նա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկած առաջին հայ ֆուտբոլիստն է պատմության մեջ։
Աղբյուր` Hraparak.am