Իրանական զորքերը մտան Արցախ Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան
22
Քաղաքապետարանի ձերբակալվածներից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի որդի է․ «Հրապարակ» Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը ԱԳ նախարար. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության ապահովմանը ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը Տրագիկոմեդիայի նոր արարը կամ ինչպե՞ս են դիմավորել Փաշինյանին ու Լավրովին Պատերազմ Արցախում
Քաղաքապետարանի ձերբակալվածներից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի որդի է․ «Հրապարակ» Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է օրակարգից Արսեն Թորոսյանը 75 մլն արժողությամբ բնակարան է գնել Ծաղկաձորում Արամ Սարգսյանի՝ Բուչա այցելած «թաղապետի» ստորագրությամբ գողացվել է 5 միլիոն դրամ. Չախոյան Ո՞ւմ պետք է կանչել Թոխմախ, երբ Աննա Հակոբյանն է հայհոյում․ Նիկոլի կինը խայտառակում է ռեսպուբլիկան (տեսանյութ) ՔՊ-ի հերթական «լավությունը»․ ինչու են աղբահանության տուգանքները ներում Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Նոր Հաճնի ադամանդի գործարանը․ Հետք Տնտեսական տապալում՝ հերթական ոլորտում. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը և Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերվող հարցեր Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս մնաց նոյեմբերի 9-ի փաստաթղթից․ Լավրով ՊՆ պաշտոնյաները կաշառք են ստացել. 7 անձի մեղադրանք է առաջադրվել Մատակարարման ժամկետների խնդիր ունենք ու 40 օր մենք չենք կարողանում մատակարարել. կոնյակագործ Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դեմ գնալ Ադրբեջանի սպառնալիքներին. հայտարարություն Իրանական զորքերը մտան Արցախ Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները Լավրովը ճշտումներ է անում. Ձյունիկ Աղաջանյան ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան Հայաստանը Պուտինի և Էրդողանի միջև. աշխարհաքաղաքական գնահատական Քոչարյանից 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբի 13 անդամ է ձերբակալվել Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը «Ավելի տխուր չի լինում». Լիլիթ Գալստյան ՀՀ քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն Արտահանողները բողոքի ակցիա են իրականացնում Վրաստանի դեսպանատան դիմաց (տեսանյութ) Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Ջերմուկի դեպքերի առիթով ՀԱՊԿ-ի կողմից կոնկրետ առաջարկներ է եղել, որը մերժվել է․ Լավրով Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը

16 տարեկանների անձնագրերը կդառնան վճարովի

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում է բարձրացնել ՀՀ վերադարձած քաղաքացիներին վկայական տրամադրելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը։ Գործող օրենքը նախատեսում է 30 000 դրամ այն դեպքում, երբ դիմողը չի ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ և 10 000 դրամ, եթե ներկայացնում է օգտագործման համար անպիտան կամ ժամկետանց փաստաթուղթ։ Կառավարության հիմնավորմամբ` տուրքի այս չափերը չեն ծածկում պետության ծախսը։ Հետևաբար, առաջարկվող նոր դրույքաչափերը մի քանի անգամ գերազանցում են գործող գները։ Այսպես. Հայաստան վերադարձի վկայական տալու համար առաջարկվում է սահմանել 20 000 դրամ տուրք, անձնագրի վերականգնման, տեսակապի միջոցով դիմողի ինքնությունը պարզելով անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար կամ վերադարձի վկայական տարամադրելու դեպքում` 45 000 դրամ, իսկ տեսակապի միջոցով դիմողի ինքնությունը պարզելով օտարերկրյա պետություններում վավերական անձնագիր տրամադրելու համար` 90 000 դրամ։

Բացի այդ, կառավարությունն առաջարկում է հանել 16 տարին լրացած քաղաքացիների համար սահմանված ֆինանսական արտոնությունը։ Բանն այն է, որ գործող օրենքով` 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող ՀՀ քաղաքացիներն ազատվում են 1000 դրամ պետական տուրքի վճարումից։ Առաջարկվող նոր իրավակարգավորմամբ նախատեսվում է 1000 դրամի վճարումը դարձնել պարտադիր։

«Ներկայում ՀՀ անձնագիր (հին նմուշի կամ կենսաչափական) ստանալու կարիք ունի միայն այն քաղաքացին, որը պատրաստվում է մեկնել օտարերկրյա պետություն (հատել ՀՀ սահմանը)։ Եթե փորձենք պատկերացնել, թե ինչքան ծախս պետք է կատարի քաղաքացին թեկուզ ամենամոտ օտարերկրյա պետություն մեկնելիս, ապա ակնհայտ է դառնում, որ անձնագիր ստանալու համար սահմանված 1000 ՀՀ դրամ պետական տուրքի արտոնությունը, այն էլ միայն 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ ստացողների համար, այլևս իրավական, վարչական, սոցիալական կամ որևէ այլ ռացիոնալ բաղադրիչ կամ հիմնավորվածություն չունի»,-ասված է հիմնավորման մեջ:

Կառավարության հաշվարկով` օրենքի նախագծի ընդունմամբ միայն անձնագրային վերոհիշյալ գործարքներից գանձվող պետական տուրքի տարեկան գումարը կավելանա շուրջ 75 մլն դրամով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan