Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանն ազատվել է աշխատանքից. Տեսանյութ
Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
«Արամ Նիկոլյանն ինչ-որ ժամանակ առաջ սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, մնացած հարցերը պետք է ուղղել պարոն Նիկոլյանին»,-ասաց նա։
Հարցին՝ ազատվել է աշխատանքից մինչ այն հայտարարությո՞ւնը, որ իրեն չեն թողնում մտնի իր աշխատավայր, նա ասաց. «Ժամանակագրորեն հիմա չեմ կարող հիշել»։
Արամ Նիկոլյանը Հանրային հեռուստաընկերության ոճաբանական ստուդիայի ղեկավարն էր։