Սասուն Խաչատրյանը չի հիշում՝ բնակարանը զեղչով է գնել, թե առանց զեղչի

Դիտել նաև
Փաշինյանի արդարացումը մերկապարանոց է, եթե Արցախը հանձնել էին, թող ինքը չշարունակեր հանձնելը. Տիրան Խաչատրյան (տեսանյութ)
Պապիկյանի և Սասուն Միքայելյանի միջև հարաբերությունները լարված են. «բազարի» կնքահայրը Անդրանիկ Քոչարյանն է
«Ադրբեջանն իր նպատակները չի թաքցնում». Արթուր Խաչատրյան
Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Վագիֆ Խաչատրյանի ազատազրկման դատավճիռը
Վագիֆ Խաչատրյանի ընտանիքին որևէ տեղեկություն չեն հաղորդել
News.amը գրում է.
«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը Երեւանի «Բյուրեղ» թաղամասում ձեռք բերված բնակարանի ընդամենը 10 տոկոսն է վճարել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սասուն Խաչատրյանը: «Ես չգիտեմ՝ դա զեղչով եմ ձեռք բերել, թե՝ առանց զեղչի: Ձեռք եմ բերել այդ ժամանակ գոյություն ունեցող արժեքով:
Ընդ որում ձեռք չեմ բերել, գնման իրավունք եմ ձեռք բերել, մինչեւ օրս վճարել եմ այդ բնակարանի ընդամենը 10 տոկոսը»,- ասաց Սասուն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, ինչից հետո կարճվել էր քրգործը «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի սեփականատեր Վահագն Արսենյանի դեմ հարուցված քրգործը: