Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ և ԱՀ ԶՈւ-ը կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 29-ին և լույս 30-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան և արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Համապատասխան հայտարարություն է տարածել նաև Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը. «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի, Շուշիի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»։