Ադրբեջանի ստրատեգիական երկու սխալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 84 հազար 770 անձ Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի ԱԺ-ում կգտնվեն ուժեր, որոնք չեն հաստատի Հռոմի ստատուտի «տոքսիկ» որոշումը. ՌԴ ԱԳՆ
29
Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Էրդողան Նիկոլ Փաշինյանը շարունակում է միտումնավոր թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ. Հռոմի ստատուտի վավերացման վտանգավոր հետևանքները Հռոմի ստատուտի վավերացումը ծայրահեղ թշնամական քայլ կլինի ՀՀ-ի կողմից. Պեսկով Լուծարվել է Արցախի Հանրապետությունը. Պաշտոնական Եթե Փաշինյանը հույսը դրել է ԱՄՆ-ի վրա, թող տեսնի, թե ինչպես են նրանք վարվում իրենց դաշնակիցների հետ․ Լավրով․ Տեսանյութ Մենք տեսնում ենք, որ իրավիճակը Ղարաբաղում, մեղմ ասած, մնում է ոչ հեշտ. Զախարովա. Տեսանյութ Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Թևանյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքի. Տեսանյութ Անդրանիկ Թեւանյանին ապօրինի բերման ենթարկեցին. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Էրդողան Երեկ ուշ երեկոյան Ստեփանակերտ ուղևորված ավտոբուսներն արդեն մեր հայրենակիցներին տեղափոխել են Գորիս Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել Ո՞վ է առաջնորդը Ադրբեջանի ստրատեգիական երկու սխալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 84 հազար 770 անձ Արցախում հայտնաբերվել է ևս 2 աճյուն ԼՂՀ-ի ինքնալուծարման որոշման հրապարակումից հետո ՌԴ ԱԳՆ-ն ոչ մի դիմում չի ստացել Արցախում պայթյունի վայրից հայտնաբերված 170 աճյուն կտեղափոխվի ՀՀ՝ ինքնությունները պարզելու համար Ադրբեջանական ոստիկանությունն արդեն Ստեփանակերտում է. Տեսանյութ Չկա էս ցավը նկարագրող ոչ մի բառ. Սիրուշո Իշխանություններն անհանգիստ են. արցախցիներից շատերին ընդդիմադիրներն են օգնում Հետհաշվարկը սկսված է Արցախի գոյությունը դադարեցնելու մասին հրամանագիրը իրավաբանական ուժ չունի. Ղամբարյան ՌԴ դեսպանությունը դիմել է Ղարաբաղից բռնի տեղահանված իր քաղաքացիներին Ռուսաստանը լավ դաշնակից չէ, բայց սարսափելի թշնամի է. Վիգեն Հակոբյան. Տեսանյութ Երևանը չի կարող ընդդիմադիր քաղաքապետ ունենալ Ես գնում եմ՝ ընդամենը երկու գիրք տանելով՝ Աստվածաշունչն ու Արցախի Հանրապետության ատլասը... Արցախը լուծարելու հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի հետևանքով Եթե ֆորսմաժորային որոշումներ չկայացվեն, Արցախի վերջնական հայաթափումը օրերի հարց է Պետական պարտքը հատել է 11 մլրդ դոլարի շեմը ՔՊ-ն թեժ քննարկում է ունեցել «Շառը մի՛ գցի ինձ վրա». Վարդան Ղուկասյանը՝ Հայկ Մարությանին «Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների». Հայկ Մարության. Տեսանյութ Հայ-ռուսական հարաբերությունները վտանգված են Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի ԱԺ-ում կգտնվեն ուժեր, որոնք չեն հաստատի Հռոմի ստատուտի «տոքսիկ» որոշումը. ՌԴ ԱԳՆ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանվածների թիվը հասել է 70 հազար 500-ի Նիկոլ Փաշինյանը շարունակում է միտումնավոր թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ. Հռոմի ստատուտի վավերացման վտանգավոր հետևանքները Անասելի մեծ ծավալի ատելություն` ծաղր, բռնության կոչեր հայ կանանց նկատմամբ ադրբեջանական տիրույթում Սեպտեմբերի 30-ին հայտարարվել է հանրահավաք

Հարկավ, օրհնված մոմն աստվածային ընծա է, հավատքի խորհրդավոր առարկա, ուստի այն երբեք չի՛ եղել և չի՛ կարող դառնալ հարկվող ապրանք

ՀԱՎԱՏԱՎՈՐ ՀԱՅՈՐԴՈՒ ԿԱՄԱՎՈՐ ԸՆԾԱՆ ՏԻՐՈՋՆ ՈՒ ՆՐԱ ՏԱՃԱՐԻՆ

Վերջին ժամանակներս շատ է խոսվում մեր լույս հավատքի բարեպաշտական մի գեղեցիկ, խորհրդավոր ու հոգեպարար ավանդույթի, գործողության մասին: Եվ այդ խոսքերն այնքան սառն են, այնքան օտարաշունչ, որ, կարծես, ուզում են դառնալ բուք ու բորան՝ մարելով ու խեղդելով նաև մեր սուրբ տաճարների մոմերը... Այն մոմերը, որոնք հավատավոր հայորդիք (կամ օտարազգի բարեպաշտ անձինք) իրենց սրտի ազնիվ մղումով, անպայման իրենց իսկ դրամով, փափագում են եկեղեցում ձեռք բերել և վառել: Այո, դարերի հոլովույթում մի նվիրական ավանդություն է ձևավորվել Հայոց Եկեղեցում (և ոչ միայն մեզ մոտ), որ հայ հավատացյալը մոմը պետք է վերցնի հենց եկեղեցում և եկեղեցու խոնարհ պաշտոնյայի ձեռքից, և այդ մոմը հենց տվյալ անձը պետք է գնի՝ որպես իր արդար վաստակից կամավոր ընծա Տիրոջն ու Նրա սուրբ տաճարին:

Եվ, այսպես, մոմավառությունը դարձել է յուրօրինակ մի մատաղ՝ բոլորանվեր ընծա Սուրբ Եկեղեցու առաքելությանը:

Եվ այս ամենին ի վկայություն կուզեմ բարձրաձայնել մի եղելություն. օրերս, երբ առիթն ունեցա Մայր Աթոռում ողջունելու մեծահամբավ օպերային երգչուհի Մարիա Գուլեգինային, միասին այցելեցինք նաև Սբ Հովհաննես Մկրտիչ և Սբ Վարդան մատուռ-մկրտարան՝ աղոթք անելու և մոմ վառելու: Որպես պատվարժան հյուրի՝ անկեղծ փափագն ունեցա ինքս մատուցելու նրան մոմեր, սակայն բարեպաշտ երգչուհին կտրուկ կերպով հրաժարվեց իմ մոմերից՝ ասելով, որ ավանդություն է և ամեն մեկն իր գումարով պետք է եկեղեցում մոմը վերցնի լուսարարից (իմա մոմավաճառ): Խոնարհաբար տեղի տվեցի և զիջեցի...

Հարկավ, օրհնված մոմն աստվածային ընծա է, հավատքի խորհրդավոր առարկա, ուստի այն երբեք չի՛ եղել և չի՛ կարող դառնալ հարկվող ապրանք:

Արդ, թող ամեն վերին պաշտոնյա հիշի և խոնարհաբար պահի մեր ամենքիս Արարիչ և Տեր Հիսուս Քրիստոսի այս պատվիրանը. «Գնացե՛ք, տվե՛ք կայսրինը՝ կայսեր և Աստծունը՝ Աստծուն» (Մատթ. ԻԲ. 21):

Ասողիկ աբեղա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարում հայկական ծագում ունեցող աշխարհահռչակ օպերային երգչուհի Մարիա Գուլեգինան Սուրբ Հոր կողքին է 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan