Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի ԱԺ-ում կգտնվեն ուժեր, որոնք չեն հաստատի Հռոմի ստատուտի «տոքսիկ» որոշումը. ՌԴ ԱԳՆ Սեպտեմբերի 30-ին հայտարարվել է հանրահավաք Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին կամրացվի ևս 10 ավտոմեքենա
29
Նիկոլ Փաշինյանը շարունակում է միտումնավոր թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ. Հռոմի ստատուտի վավերացման վտանգավոր հետևանքները Հռոմի ստատուտի վավերացումը ծայրահեղ թշնամական քայլ կլինի ՀՀ-ի կողմից. Պեսկով Լուծարվել է Արցախի Հանրապետությունը. Պաշտոնական Եթե Փաշինյանը հույսը դրել է ԱՄՆ-ի վրա, թող տեսնի, թե ինչպես են նրանք վարվում իրենց դաշնակիցների հետ․ Լավրով․ Տեսանյութ Մենք տեսնում ենք, որ իրավիճակը Ղարաբաղում, մեղմ ասած, մնում է ոչ հեշտ. Զախարովա. Տեսանյութ Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Թևանյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքի. Տեսանյութ Անդրանիկ Թեւանյանին ապօրինի բերման ենթարկեցին. Տեսանյութ Այց ԲՈւՀ֊եր. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Արցախում պայթյունի վայրից հայտնաբերված 170 աճյուն կտեղափոխվի ՀՀ՝ ինքնությունները պարզելու համար Ադրբեջանական ոստիկանությունն արդեն Ստեփանակերտում է. Տեսանյութ Չկա էս ցավը նկարագրող ոչ մի բառ. Սիրուշո Իշխանություններն անհանգիստ են. արցախցիներից շատերին ընդդիմադիրներն են օգնում Ժամը 12:00-ի դրությամբ ԱՀ-ից բռնի տեղահանված 68386 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն Հետհաշվարկը սկսված է Արցախի գոյությունը դադարեցնելու մասին հրամանագիրը իրավաբանական ուժ չունի. Ղամբարյան ՌԴ դեսպանությունը դիմել է Ղարաբաղից բռնի տեղահանված իր քաղաքացիներին Ռուսաստանը լավ դաշնակից չէ, բայց սարսափելի թշնամի է. Վիգեն Հակոբյան. Տեսանյութ Երևանը չի կարող ընդդիմադիր քաղաքապետ ունենալ Ես գնում եմ՝ ընդամենը երկու գիրք տանելով՝ Աստվածաշունչն ու Արցախի Հանրապետության ատլասը... Արցախը լուծարելու հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի հետևանքով Եթե ֆորսմաժորային որոշումներ չկայացվեն, Արցախի վերջնական հայաթափումը օրերի հարց է Պետական պարտքը հատել է 11 մլրդ դոլարի շեմը ՔՊ-ն թեժ քննարկում է ունեցել «Շառը մի՛ գցի ինձ վրա». Վարդան Ղուկասյանը՝ Հայկ Մարությանին «Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների». Հայկ Մարության. Տեսանյութ Հայ-ռուսական հարաբերությունները վտանգված են Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի ԱԺ-ում կգտնվեն ուժեր, որոնք չեն հաստատի Հռոմի ստատուտի «տոքսիկ» որոշումը. ՌԴ ԱԳՆ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանվածների թիվը հասել է 70 հազար 500-ի Նիկոլ Փաշինյանը շարունակում է միտումնավոր թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ. Հռոմի ստատուտի վավերացման վտանգավոր հետևանքները Անասելի մեծ ծավալի ատելություն` ծաղր, բռնության կոչեր հայ կանանց նկատմամբ ադրբեջանական տիրույթում Սեպտեմբերի 30-ին հայտարարվել է հանրահավաք Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին կամրացվի ևս 10 ավտոմեքենա «Մայր Հայաստան» դաշինքը կոնսենսուսի բացակայության պայմաններում առաջարկում է Երևանի ավագանու նոր ընտրություններ «Պուտինը չի նախատեսում այցելել Հայաստան». Պեսկով Սա Փաշինյանի, բայց ոչ հայ ժողովրդի ընտրությունն է. Պետդումայում արձագանքել են Արցախի Հանրապետության լուծարման որոշմանը Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5 տարեկան տղան մահացել է Կարեն Ջալավյանը (Քյոխ) Գորիսում է «Ասեք, կանենք». Անժելա Էլիբեգովա

«Այդ հայտարարությունները ցավոտ եմ ընդունում, դավաճանական քայլեր են կատարվում՝ ուղղակի սթափվեք, սթափվեք, սթափվեք». Հին Շենի գյուղապետ

Արցախի Հանրապետությունում դավաճանական քայլ են համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քկմ տարածքով, և դրանում ներառվում է նաև Արցախը: Արցախցիները չեն կարող համակերպվել այս հանգամանքի հետ:

168.am-ի հետ զրույցում տոտալ շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի ղեկավար Սամվել Սարգսյանն էլ ասաց, որ հինշենցիները Փաշինյանի այդ քայլը համարում են դավաճանական։

«Այդ հայտարարությունները մենք ցավոտ են ընդունում, դավաճանական քայլեր են կատարվում։ Մենք չենք ուզում, որ Հայաստանում այդպես մտածեն, երևի կծնվեն մարդիկ, առաջնորդներ, հերոսներ, որոնք կվերականգնեն ազգային գաղափարը, մեր հողն ու ջուրը»,-նշեց Հին Շենի գյուղապետը։

Ըստ նրա, այս պահին միակ բանը, որ պետք է անել՝ ամեն վայրկյան ազատվել ՀՀ դավաճանական իշխանությունից։

«Որքան երկար մնան այդ իշխանությունները, այդքան վատթար է լինելու՝ ինչպես մեզ, այնպես էլ՝ ձեզ համար։

Արցախից հրաժարվելու գաղափարը ղեկավարության մեջ է։ Կարծում եմ՝ մեր երիտասարդությունը նորից խորիմաստ կդատի ու կհասնի այն ճանապարհին, ուղուն, որը կտանի հայանպաստ լուծման։ Եթե հիմա հրաժարվում են Արցախից, հաջորդը Սյունիքն է, Արարատի մարզը, մի Երևանով չեն եզրափակվելու։

Ուղղակի մենք սթափության կոչ ենք անում, ո՛չ նախկինի անունից եմ խոսում, ո՛չ էլ նախկին եմ պաշտպանում՝ ուղղակի սթափվեք, սթափվեք, սթափվեք։ Մենք ափսոսանք ենք հայտնում, 30 տարի մեկ ընտանիքի նման ապրել ենք, ի՞նչ է, 30 տարի հետո ամեն մեկս արդարանանք, ասենք՝ բա մենք ի՞նչ կարող ենք անել, ամեն մեկս մեղավոր ենք։ Վաղն ինչպե՞ս են նայելու արցախցու աչքերին, ինչպե՞ս են բարևելու։

Կոչ արեք երիտասարդությանը՝ ղեկավարությունը փոխեն, որպեսզի 4-5 տարի առաջվա ապրելակերպով ապրենք, նորից այդ ժամանակվա գաղափարով ապրենք»,-շեշտեց Սամվել Սարգսյանը։

Իսկ գյուղում տիրող իրավիճակի մասին հարցին էլ Սամվել Սարգսյանը կարճ արձագանքեց.

«Այդտեղ ավելի լավ են տիրապետում իրավիճակին»

Նշենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմն Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում, փակել է և իրականացնում է հսկիչ անցակետեր տեղադրելու աշխատանքներ։ Արդյունքում՝ Արցախի Հանրապետության Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն և Հին Շեն գյուղերը գտնվում են տոտալ շրջափակման մեջ, նրանք կապ չունեն ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի հետ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս ամենի հետևանքով արդեն 169-րդ օրն է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan