Հրայր Թովմասյանը մերկացրեց Նիկոլի «հարձակման» իրական նպատակներն ու հիմքերը Երկիրը ոտի վրա և ձեռի հետ չի ղեկավարվում․ Երկիրը ղեկավարվում է ինստիտուցիոնալ․ Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին Լևոն Քոչարյանը Փաշինյանին հարց ուղղեց 6 տարի առաջ այս օրը հրապարակված աղմկահարույց գաղտնլսման վերաբերյալ
12
Հրայր Թովմասյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով Տպավորիչ կլիներ՝ մտնեի դատարան, պահեի մաքուր թուղթ ու համարեի՝ պաշտպանական ճառս ավարտված է. Հրայր Թովմասյան Ինձ առաջարկվել է արդարադատության վրայով անցնելու գործարք և մեղսակից դառնալ պետության հիմքերի կազմաքանդմանը․ Հրայր Թովմասյան Մանդատագողության, հետընտրական ընտրակեղծիքների, արտահերթ ընտրությունների և տրանսպորտի թալանչիական գնի մասին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երբ խոսվում է ՀՀ սահմաններին ՌԴ սահմանապահների ներկայության նպատակահարմարության մասին, պետք է հաշվի առնել՝ ինչպես սահմանների «մերկացումը» կազդի երկրի անվտանգության վրա. Զախարովա (տեսանյութ) ՌԴ-ն հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին. Շոյգու Իրանն այս պահին բռնել է Ադրբեջանի կոկորդը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այսօր սեպտեմբերի 11-ն է... «Վերածնունդ» համալիրի բնակիչների համար կյանքի ու մահվան խնդիր է դարձել փողոցը հատելը․ «Մայր Հայաստան» անդամ (տեսանյութ) Աշոտյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով Պատերազմ Արցախում
Հրայր Թովմասյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով ԵՄ վիզային ազատականացման միֆը՝ նոր վտանգ Հայաստանի համար ՊՆ-ն կրկին հերքում է տարածել Քննարկվել են սեպտեմբերի 22-ին կայանալիք հավաքի վերաբերյալ հարցերը ՀՀ թիվ մեկ հարկատուն ԵՄ պատժամիջոցների տակ է Իշխանությունները շենք են պայթեցրել․․․ Երևանի ավագանու անդամ Երևանում իշխանությունը ռիսկ չի անի գնալ նոր ընտրությունների. Բորիս Մուրազի (տեսանյութ) Հրայր Թովմասյանը մերկացրեց Նիկոլի «հարձակման» իրական նպատակներն ու հիմքերը Տպավորիչ կլիներ՝ մտնեի դատարան, պահեի մաքուր թուղթ ու համարեի՝ պաշտպանական ճառս ավարտված է. Հրայր Թովմասյան Ինձ առաջարկվել է արդարադատության վրայով անցնելու գործարք և մեղսակից դառնալ պետության հիմքերի կազմաքանդմանը․ Հրայր Թովմասյան Արթուր Խաչատրյանը փոխվարչապետին բացատրեց «նախնական» բառի նշանակությունը Երկիրը ոտի վրա և ձեռի հետ չի ղեկավարվում․ Երկիրը ղեկավարվում է ինստիտուցիոնալ․ Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին Լևոն Քոչարյանը Փաշինյանին հարց ուղղեց 6 տարի առաջ այս օրը հրապարակված աղմկահարույց գաղտնլսման վերաբերյալ Էպիդեմիոլոգիական ու սանիտարահիգիենիկ վիճակը Երևանում, մեղմ ասած, վտանգավոր է... (տեսանյութ) «ՌԴ-ն Իրանին տրամադրել է անհրաժեշտ բոլոր պարզաբանումները «Զանգեզուրի միջանցքի» մասին». Զախարովա Մանդատագողության, հետընտրական ընտրակեղծիքների, արտահերթ ընտրությունների և տրանսպորտի թալանչիական գնի մասին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Կարևորը՝ երեխաներն իմացան, որ շունը ձու է ածում»․ Մարինա Թագակչյան Երբ խոսվում է ՀՀ սահմաններին ՌԴ սահմանապահների ներկայության նպատակահարմարության մասին, պետք է հաշվի առնել՝ ինչպես սահմանների «մերկացումը» կազդի երկրի անվտանգության վրա. Զախարովա (տեսանյութ) ՌԴ-ն հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին. Շոյգու ՀՀ իշխանությունները պատրաստակամորեն զիջումների են գնում Բաքվին. Գլեբ Կուզնեցով (տեսանյութ) Լևոն Քոչարյանը Փաշինյանին հարց ուղղեց 6 տարի առաջ այս օրը տեղի ունեցած աղմկահարույց գաղտնլսումից. Տեսանյութ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Հրազդան ՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունից Փաշինյանն ու նախարարները խորհրդարանում են. Ուղիղ Ռուսաստանը հավատարիմ է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թեհրանի հետ պայմանավորվածություններին. Շոյգու Իրանն այս պահին բռնել է Ադրբեջանի կոկորդը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մինչև Մակրոնի գալը, ՀՀ իշխանությունները բաց են թողնում բոլոր քաղբանտարկյալներին»․ Կարեն Քոչարյան «Իմ պաշտպանական ճառը չի լինելու միայն Հրայր Թովմասյանի մասին»․ Հրայր Թովմասյան. Տեսանյութ Ձեր արդեն տեխնիկական բարդակի պատճառով էլ ենք զոհեր ունենում Ո՛չ նախկին, ո՛չ ներկա, ու ի՞նչ․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Այսօր սեպտեմբերի 11-ն է...

«Ի՞նչ էր տեղի ունեցել Ծիծեռնակաբերդում». Հայկ Դեմոյան

«Երկու օր առաջ հանրային լայն արձագանք ստացած տեսագրության կապակցությամբ բազմաթիվ զանգեր ու գրավոր հարցումներ ուղղվեցին ինձ՝ Ծիծեռնակաբերդի զբոսայգու տարածքում թղթերի թափոնի այրման կապակցությամբ բացատրություններ տալու խնդրանքով։ Ես չշտապեցի իմ կարծիքը հնչեցնել և մեղավորների անուններ տալ, շատ պարզ պատճառով․ ժամանակ էր պետք հասկանալու համար տեղի ունեցածի մանրամասնությունները և դեպքերի հաջորդականությունը, գլխավոր խնդիր ունենալով Հայոց ցեղասպանության թանգարանի անվան շուրջ վարկաբեկիչ հերթական միջադեպի բացառումը։ Այժմ կարող եմ հնարավորինս անաչառ բացատրել տեղի ունեցածի մանրամասնությունները։

Ի՞նչ էր տեղի ունեցել։ Նախ որևէ փաստ չկա, որ այրվել են թանգարանի ֆոնդային միավոր հանդիսացող կարևոր փաստաթղթեր և առաջին իսկ հայացքից պարզ է դառնում, որ անթույլատրելի եղանակով ոչնչացվել է գրասենյակային սևագիր կամ կրկնակի օգտագործման թղթային թափոնը, ինչպես նաև շատ հին շարժական ցուցադրության մաս կազմող և ցեղասպանության տեսարաններով լուսանկարների ստվարաթղթե կրիչներ։

Կապույտ կնիքի առկայություննն ընդամենը Հայփոստի կնիքի հետքեր են։ Անկախ վերոշարադրյալից, պետք է արձանագրենք, որ թանգարանի տնօրինությունը և առաջին հերթին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը թույլ է տվել կոպիտ ու անթույլատրելի սխալներ․ Նախ, թանգարանից ցանկացած, թեկուզ սևագիր և անօգտագործելի նյութի դուրսբերումն ու ոչնչացումը պետք է արվեր տնօրենի կողմից կազմված համապատասխան հանձնաժողովի որոշման արդյունքում։ Երկրորդ, հենց ՀՑԹԻ տնօրենն է փնթի ու ծանր հետևանքներ առաջացրած այս միջադեպի առաջին պատասխանատուն։ Չգրված կարգ կար տարիներ առաջ, որևէ թղթային նյութ, որը օգտագործելի էր ոչնչացվում էր իմ վերահսկողության ներքո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնիսկ զբոսայգու տարածքում զետեղված աղբարկղները կարող էին անցանկալի արտահոսքի պատճառ հանդիսանալ։

Ամփոփեմ․ ես չտեսա այրվող նյութերի մեջ կարևոր փաստաթղթեր, սակայն ՀՑԹԻ տնօրենի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վարկաբեկելու գործելաոճը վաղուց կրում է քրոնիկ շարունակական բնույթ։ Թանգարանին հասցվեց հերթական հարվածը, որը հետևանք է իր բնույթով բացառիկ կոռուպցիոն եղանակով իրականացված ՀՑԹԻ տնօրենի ընտրությունների, որի կազմակերպիչն ու հովանավորները «նախկին» ու «ներկա» իշխանությունների ներկայացուցիչներն են։ Իսկ ի՞նչ փաստաթղթեր են կորել ու ոչնչացվել այս ընթացքում։ Պատասխանում եմ՝ ստույգ փաստերի վրա հղում տալով։

Երեք շաբաթ առաջ տեղեկացա, որ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի նախաձեռնությամբ 2021թ․ դեկտեմբերին հարուցված քրեական գործի շրջանակում իմ կողմից ներկայացված գրավոր ցուցմունքներն անհայտացել են ավագ քննիչի առանձնասենյակից։ Այո, այո, Մարությանը հարուցում է քրեական գործ, ստանում ես ծանուցագիր հարցաքննության ներկայանալու համար, մանրամասն տվյալներ ու փաստեր եմ ներկայացնում նախաքննությանն աջակցելու համար և հանկարծ քո ցուցմունքների մի մասը հայտարարվում են անհայտացած։ Խոսքը գնում է քրեորեն հետապնդելի այն հանցագործությունների մասին, որոնցում մեղադրել էի Հարություն Մարությանին, ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահին, ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամներին, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։ Ավագ քննիչը ծիծաղեց ու ասեց որ իմ ստորագրությամբ 2022թ․ մայիսի 18-ին տրված ցուցմունքը չի գտնում․․․

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անհայտացել է նաև իմ ստորագրությունը կրող շատ կարևոր ֆինանսական փաստաթուղթ, որի կորուստը խնամքով թաքցնում է Հարություն Մարությանն ու ՀՑԹԻ Հոգբարձուների խորհրդի անդամները։ Այսպես փորձ է արվում կոծկել Հայոց ցեղասպանության անվան տակ իրականացված փողերի լվացման գործողությունը, որի վերաբերյալ դարձյալ տվել եմ համապատասխան ցուցմունքներ ու փաստաթղթեր, մի քանի անգամ արել եմ հանրային հայտարարություններ։ Իսկ ի՞նչ կապ ունի ՀՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը այս պատմությունների հետ։ Բացի այն փաստից, որ Աշոտ Մելքոնյանը 2018թ․ սեպտեմբերի Հարություն Մարությանին ՀՑԹԻ տնօրեն ընտրողներից մեկն է, պետք ասեմ, որ վաստակավոր այս կաշառակերն ու հայագիտության գերեզմանափորը, պարզվում է զբաղված է նաև կարևոր պատմական արժեք ներկայացնող ԲՆՕՐԻՆԱԿ փաստաթղթերի ու լուսանկարների ոչնչացմամբ։ Բոլորովին վերջերս սահմռկեցուցիչ մի իրողության ականատես դարձա․ շուրջ 200 լուսանկարներ Հայրենական պատերազմի հայ զինվորների, սպաների ու պատերազմական տեսարանների դրվագմամբ որպես մակուլատուրա հայտնվել էին զուգարանի թղթի արտադրամասում և միայն պատահական դիպվածով հաջողվեց դրանք փրկագնել ստույգ կորստից։ Այս լուսանկարներն ու ծրարները կրում են Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի Հայրենական պատերազմի կաբինետի եռանկյունաձև կնիքը։ Սա բառիս բուն իմաստով ստորագույն հանցագործություն է այն սերնդի հիշատակի հանդեպ, որը բազում տառապանքներ ու զրկանքներ է կրել Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Սա ուղղակի մեր պատմության ու հիշողության ոչնչացումն է Ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրենի հանցավոր թույլտվությամբ։ Անմիջապես պաշտոնական նամակով այս մասին տեղեկացրել եմ Ակադեմիայի նախագահին ու փոխնախագահին։ Անցել է երեք շաբաթ․ ոչ մի արձագանք։ Առայժմ, ոչ մի արձագանք։ Հ․Գ․ Համակարգային կոռուպցիան, հենց նրա համար է կոչվում համակարգային, քանզի դրանում ընդգրկված հանցագործ տարրերն ապահովագրված են ցանկացած զանցանք կամ հանցանք գործելու դիմաց պատժվելուց։ Ավելին համակարգային կոռուպցիան, որպես կանոն, նաև խրախուսում է այդպիսի տարրերին՝ պետական պարգևներով ու պաշտոնավարման ժամկետների երկարաձգումով․․․

Շարունակելի․․․»:

Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan