Ավտոմեքենան կայանելու համար վարձը թանկացնելը ցինիզմ է և անբարոյականություն․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) ՀՀ երկրորդ նախագահն իրականում ակտիվ է. հանդիպումներ, քննարկումներ է ունենում. Լևոն Քոչարյան «Մայր Հայաստանը» դատապարտում է Նիկոլ Փաշինյանի կողմից Ալավերդի համայնքում իրականացրած իշխանազավթումը
6
Ալավերդիում իրենց փայլուն դրսևորեցին փաշինյանական «ժողովրդավարության» «կարմիր գլխարկները» Հայկական ժառանգության ալբանացման միտումը սկսվել է շատ վաղուց. Անդրեյ Արեշև (տեսանյութ) Լավրովը և Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին Ոստիկանները ջարդել են նիստերի դահլիճի դուռն՝ արգելելով Ալավերդիի համայնքապետի մուտքը․ Մեսրոպ Առաքելյան Շաբաթվա քաղաքական ԴԱՏԱՑՈՒՑԱԿԸ «Հայաքվեն» հստակ ասում է՝ չփակել Արցախի էջը. Արմեն Մանվելյան (տեսանյութ) Փաշինյանի արդարացումը մերկապարանոց է, եթե Արցախը հանձնել էին, թող ինքը չշարունակեր հանձնելը. Տիրան Խաչատրյան (տեսանյութ) Արցախը մեր սեփականությունն է, Արցախի էջը չպետք է փակված համարել. Հովհաննես Իշխանյան (տեսանյութ) «Հայաքվեի» նախաձեռնությամբ ակցիա է ԱԺ գլխավոր մուտքի դարպասի մոտ Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել կարմիր գծերը, բայց փոխարենը նախագծում է 12 հազար դրամ տարեկան վճարը հասցնել 160 հազար դրամի Ո՞ւր է անհետացել 1 տոննա կոկաինը, ովքե՞ր են կանգնած դրա հետևում. Ագնեսա Խամոյան. Տեսանյութ Թռածների հաշվին ձեր գործն առաջ եք տանում, դրանից լավ փչանալ պարո՛ն Կոնջորյան․ Արմենուհի Կյուրեղյան. Տեսանյութ Ավտոմեքենան կայանելու համար վարձը թանկացնելը ցինիզմ է և անբարոյականություն․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Դրա համար էլ էս օրին ենք ՀՀ երկրորդ նախագահն իրականում ակտիվ է. հանդիպումներ, քննարկումներ է ունենում. Լևոն Քոչարյան Ալավերդիում իրենց փայլուն դրսևորեցին փաշինյանական «ժողովրդավարության» «կարմիր գլխարկները» Էրեբունիում ամուսինների դիեր են հայտնաբերվել Հայկական ժառանգության ալբանացման միտումը սկսվել է շատ վաղուց. Անդրեյ Արեշև (տեսանյութ) Պատժամիջոցները սկսվում են, երբ ավարտվում է բարեկամությունը. Ալեքսեյ Լեոնկով (տեսանյութ) Լավրովը և Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը ՀԱՊԿ-ը չի ընդունում իր սահմանների մոտ սադրիչ գործողությունները․ հռչակագիր «Մայր Հայաստանը» դատապարտում է Նիկոլ Փաշինյանի կողմից Ալավերդի համայնքում իրականացրած իշխանազավթումը «Ուսուցիչներն իմացել, բայց թաքցրել են»․ Բորիս Մուրազի Իրանի նախագահը դեկտեմբերի 7-ին կայցելի Մոսկվա Նստե՛ք, երկո՛ւս... Փաշինյանի ԿԳՄՍ-ն Արցախը ջնջել է տվել դասագրքերից Մինչև 2018-ը Արեն Մկրտչյանի գոյությունը հայտնի էր միայն ծնողներին և մի երկու հարևանի. Ալավերդցի (տեսանյութ) Հեռացումը միակ լուծումն է. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Պատմական գերեզմանատների ոչնչացումը բռնազավթված տարածքներում Ադրբեջանի քաղաքականության հստակ ուղղությունն է Այսօր Մոսկվայում կկայանա ՌԴ, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին «Ժողովրդավարության բաստիոնի» նվաճումները... Դավայ դուրս արի ստեղից, այ չմո. ՔՊ-ական պատգամավորի պահվածքը (տեսանյութ) Փաշինյանը ՀՀ-ում իրականացնում է «0 խնդիր հարևանների հետ» թուրքական հայեցակարգը (տեսանյութ) Ինքնիշխան երկրում Փաշինյանը վաղուց պետք է ճաղերի հետևում լիներ. Արա Վարդանյան (տեսանյութ) Փողոցն այլևս իրենը չէ, անցավ գյուղերը զավթելուն. «Կարճ ասած» (տեսանյութ) Ոստիկանների ուղղորդմամբ փրկարարները կոտրեցին համայնքապետարանի դուռը, որ ՔՊ-ն ներս մտնի Ոստիկանները ջարդել են նիստերի դահլիճի դուռն՝ արգելելով Ալավերդիի համայնքապետի մուտքը․ Մեսրոպ Առաքելյան Ժողովրդավարության բռնաբարություն է տեղի ունենում Ալավերդիում. Գեղամ Մանուկյան.Տեսանյութ ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել 10 միլիոն դոլարի անվտանգության աջակցություն տրամադրել Հայաստանին Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ նաեւ Արեւմուտքից են «իջեցրել»

Ռուսաստանը կոնկրետ գործընթաց է փորձում իրականացնել իր դիրքերը չթուլացնելու և հայադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ուշադրություն պետք է դարձնել, որ մոսկովյան հանդիպման շրջանակներում որևէ հայտարարություն չեղավ Արցախի բնակչության իրավունքների և անվտանգության մասին, Արցախի հիմնախնդրի մասին ընդհանրապես: Փաստացի, սա նշանակում է, որ խոսք է եղել միայն կոմունիկացիաների բացման հետ կապված: Այստեղ կարծիքները տարաբևեռ են:

Սակայն գոնե նախնական տպավորությամբ, առկա է երկու գործոն: Նախ՝ փոխվարչապետների մակարդակով հանդիպման մասին շեշտվեց՝ ըստ երևույթին առաջին հերթին քողարկելու եռակողմ հանդիպման ձախողված լինելը: Ի վերջո, երբեք նման կարճ հանդիպում չի եղել: Բայց և մյուս կողմից՝ քանի որ Մոսկվան շահագրգռված է, որ Արցախի կարգավիճակի ու ընդհանուր իրավունքների հարցը մնա հետագային, ապա չի բացառվում, որ հենց դրա համար խնդիրը դիտարկվեց ընդամենը Հայաստան-Ադրբեջան տիրույթում։

Փոխարենն, ի դեպ, Արևմուտքը շահագրգռված է, որ արցախահայությանը որոշակի «իրավունքներ ու անվտանգության երաշխիքներ» տրամադրելով, ավելի ստույգ՝ առանց իրական երաշխիքների պարզապես այդպիսի խոստումներ Ալիևից վերցնելով՝ թեման փակվի, որպեսզի ռուս խաղաղապահները Արցախից դուրս գան։ Այդ դեպքում հարց է ծագում՝ որո՞նք են ՌԴ նախագահի նշած չլուծված հարցերը։ Եթե խոսվում է տեխնիկական խնդիրների մասին, պետք է ենթադրել, որ իսկապես հարցը վերաբերում է բացառապես սահմանների ճշգրտմանը և կոմունիկացիաների բացմանը։ Պատահական չէ, որ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարեց, թե Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների միջև՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված մնացած հարցերի լուծման համար։

Ըստ նրա՝ խոսքը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգի, ինչպես նաև այն մասին է, թե ինչպես է իրականացվելու սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողությունը։ Բայց նկատենք, որ Հայաստանը մեկ անգամ չէ, որ նշել է, թե պատրաստ է բացել ճանապարհները և անխափան հաղորդակցություն ապահովել Ադրբեջանի համար։ Այդ դեպքում մնում է ենթադրել, որ խնդիրը կապված է Ադրբեջանի հետ, որը փորձում է իր համար Սյունիքով սուվերեն միջանցքի կարգավիճակ ունեցող ճանապարհ ստանալ՝ այն կապելով Լաչինի միջանցքի բացման թեմայի հետ։ Մեկ անգամ չէ, որ ադրբեջանական ղեկավարությունը հայտարարություններ է արել՝ Լաչինի միջանցքի հարցը կապելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» արհեստական թեմայի հետ։

Այս ամենը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը կոնկրետ գործընթաց է փորձում իրականացնել իր դիրքերը չթուլացնելու և հայադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որը շարունակական երկխոսության բնույթ է կրելու։ Սակայն առջևում եվրոպական միջնորդությամբ սպասվում են Քիշնևի, ապա Բրյուսելի հանդիպումները։ Այդ ժամանակ պարզ կդառնա՝ ԵՄ-ն կփորձի՞ Մոսկվայի նախաձեռնությանը հակադրվելու համար առարկայական տեսք տալ որոշակի պայմանավորվածությունների, թե՞ ամեն ինչ դեռ որոշ ժամանակ էլ կհետաձգվի…»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan