Այդ օրերին մարտի դաշտում ներկայացված էր հայ ազգի անցյալ, ներկա ու ապագա փառքը
Մայիսի 25 վաղ առավոտյան Գարեգին և Զավեն եպիսկոպոսները ձիեր հեծած գնացին Էջմիածնի Հայզեյվա ու Քյորփալու գյուղեր, որտեղ տեղակայված էր Պողոս Բեկ Փիրումյանի գլխավորած 5-րդ գունդը կազմված Ղարաբաղցիներից և կապիտան Խորեն Իգիթանյանի հրետանային մարտկոցը 10 թնդանոթով։ Երկու եկեղեցականները օրհնեցին զինվորներին և հորդորելով չենթարկվել նահանջելու հրամանին գունդը վերանվանեցին մահապարտների գունդ, ապա խաչերը բարձր պահած նրանք առաջնորդեցին զորքը դեպի մարտի դաշտ։ Ցերեկվա 12-ին Իգիթխանյանի մարտկողցը կրակի տակ է առնում Արաքս կիսակայարանը և Կուլիբեյլի գյուղը,մահապարտները գրոհում են երգելով «Գացողը ետ չեկավ բայբուրթ» երգը, աջ թևից նրանց են միանում Ախթամարի միաբանության վարդապետ Եզնիկի ջոկատը կազմավորված ճեմարանի 500 սաներից։ Նրանց մեջ կային հմուտ կրակողներ, որոնք կրակոցները ուղեկցում էին «Անտեր մնար Հասան Լալեն, մեռնի Էնվեր փաշի բալեն» երգով։ Մարտի ղեկավարությունը ստանձնել էր գնդապետ Դանիել Բեկ Փիրումյանը, որը կռվի թեժ պահին հագի զինվորական շինելը շուռ տվեց կարմիր աստառը դուրս որպեսզի ոգևորի զինվորներին։ Այդ օրերին մարտի դաշտում ներկայացված էր հայ ազգի անցյալ, ներկա ու ապագա փառքը։ Ապագա գրող Ակսել Բակունցը և ապագա մարշալ Բաղրամյանը, ակադեմիկոսներ Արարատ Ղարիբյանը ու Գրիգոր Ղապանցյանը․․․․․․․․․․․․․․․․․․․
Դավիթ Փիրոումյանի ֆեյսբուքյան էջից